Ֆուտբոլն ու ես…

 

Բոլորի կարծիքով ֆուտբոլ խաղում են միայն տղաները: Դեռ մանկուց, երբ տեսնում էի տղաներին բակում ֆուտբոլ խաղալիս, մտածում էի, թե ինչու ես էլ չեմ կարող խաղալ նրանց հետ: Մի օր վախվորած մոտեցա տղաներին ու խնդրեցի, որ թույլ տան խաղալ իրենց հետ: Այդ օրը ես խնդրեցի, իսկ հետո սկսեցին իրենք խնդրել, չէ որ ես լավ էի խաղում: Հայրս դեմ էր, որովհետև կարծում էր, թե ֆուտբլոլը աղջկա համար չէ, բայց մորս շնորհիվ շուտով տեղի տվեց և ես հայտնվեցի Հայաստանի կանանց ֆուտբոլի ֆեդերացիայի խմբում: Ուրախությանս չափ չկար: Մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի, ունեցել ենք և հաղթանակներ, և պարտություններ: Դրսում, դպրոցում հաճախակի լսում էի, որ ֆուտբոլն ինձ շատ է փոխել, որ տղայական եմ դարձել: Բայց ես համաձայն չէի ոչ մեկի կարծիքի հետ, հաճախում էի իմ պարապմունքներին: Ֆուտբոլն ինձ բավականին փոխել է, դարձել եմ ավելի վստահ իմ որոշումներում։ Շատ եմ ուզում, որ այս կրթահամալիրում նույնպես հավաքվի աղջիկների ֆուբոլային թիմ, որպեսզի կարողանամ զբաղվել իմ սիրած սպորտաձևով:

Ալյոնա Ղազարյան, քոլեջի նոր ուսանողուհի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s