Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանումէ, մյուսը՝ ոչ: Տեղադրիր ճիշտ բառը:
ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1.ջնարակները, 2.նկանակները)
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1.խարամը, 2.խարանը):
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1.միացյալ, 2.միասանական) որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1.տեղային, 2.տեղական) անզգայացումով:
Ո՞ր շարքում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:
- ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2.երեսից կախվել – թախանձել
3.արյունը ջուր դառնալ – սահմռկել
4.աչքերը փակել – մեռնել
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
8. գլխին տալ — զղջալ
Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
- հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
- հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
- բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
- ականակիտ-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ
Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.
- արբշիռ, փախչել, հորձանուտ, տարրալուծել
- արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ
- քսուք, ժայթքել, ճմռթել, գաղտագողի
- պարգև, պանդուխտ, սրդողել, դշխուհի
Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
- ուշաթափվել-նվաղել, աղոթել-աստվածարել, հոծ-խիտ
- տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
- ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
- լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի
Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից.
- վճիտ-պղտոր, նենգ-ժպտադեմ, հնարամիտ-անճար
- համերաշխ-գժտված, առինքնող-վանող, օրինաչափ-պատահական
- պիղծ-սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի-անջրդի
- պատվարժան-անարգ, գեղատեսիլ-անհրապույր, եդեմ-դժոխք
Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա:
- Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:
- Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:
- Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:
- Հայաստա´ն, անունդ տալիս ժայռի մեջ մի տուն եմ հիշում:
Գրի´ր տրված դարձվածքների իմաստները.
- Արյունը գլխին խփել-բարկանալ
- Լեզուն բռնվել-կառկամել
- Քարը փեշից թափել-համաձայնվել
- Զենքերը վայր դնել-հանձնվել
Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտնախադասություն կստացվի:
……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:
- Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը
- Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում
- Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը
- Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը