Հանդիպում կոմիտասագետ Տաթևիկ Շախկուլյանի հետ․․․

Սեպտեմբերի 27-ին քոլեջի ուսանողներով  հանդիպեցինք Կւմիտասագետ Տաթևիկ Շախկուլյանի հետ, ով պատմեց Կոմիտասի կյանքի մասին։ Իմացանք, որ Կոմիտասը շատ կենսուրախ մարդ է եղել։ Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից հետագայում պահպանվել են 1200-ը։ 2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը։ Բեռլինում ուսանելու տարիներին ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել։ Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։ Ռիխարդ Շմիդտին  նրա մասին գրել է. ․ «Կոմիտասը արդեն մեծ վարպետ է: Ես հպարտ եմ նրանով: Զգում եմ, որ ապրում եմ և ապրելու եմ Կոմիտասի մեջ»: Կոմիտաս վարդապետը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամը 6-ին Վիլ-Ժուիֆի հիվանդանոցում։ Կոմիտասագետը մեզ պատմեց, որ վերջերս իրենք  Վիլ-Ժուիֆի հիվանդանոցից նոր փաստաթուղթ են ստացե, որը վկայում է, որ Կոմիտասը մահացել է հոկտեմբերի 19-ին:  Սա խոսում է այն մասին, որ Կոմիտասի մասին դեռ անեն ինչ չէ, որ հայտնի է: 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։ Հանդիպումը շատ հաճելի էր, և մենք մեծ բավականություն ստացանք։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s