Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի` բազում արդյունս առնէ։
Ա) Դուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե 14,)
Դուք եք աշխարհի լույսը
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ:
Նախադասաթյունն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։
Բ) Ոչ յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։ (Ժողովող Ա, 8)
Չի հագենա աչքը տեսնելով և ոչ էլ կլցվի ականջը լսելով
ոչ յագեսցի – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն – աչք(ը)
ոչ լցցի — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։
Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)
Թող ընկերտ գովի քեզ և ոչ քո բերանը օտարը ոչ թե քո շրթունքը
գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թե
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։
Ով որ հատուցում է բարու փոխարեն նրա տանից չարը չի պակասի
(Աոակք ԺԷ, 13)
որ — ով, ով որ
հատուցանէ — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ — բարու փոխարեն
ի տանէ նորա — նրա տանից
մի պակասեսցէ — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.
Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։
Բարվո փոխանակ չար մի հատուցաներ, չար ի տանէ քումմե չի պակասեսցե։
Ե) Որ տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւնախատինք։ (Առակք ԺԸ, 13)
Ով պատասխան է տալիս մինչև ինչ որ բան լսել նրան անխոհեմության և նախատինք
տայ — տալիս է
պատասխանի — պատասխան
լուեալ — լսած
իցէ — լինի, կլինի, պիտի լինի
ինչ — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն — անմտություն, անխոհեմություն
նմա — նրան
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։
Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։
Զ) Ընկալարուք զխրատ` եւ մի՛ զարծաթ, եւ զգիտութիւն` քան զոսկի ընտիր։ Լաւ էիմաստութիւն, քան զականս պատուականս։ (Առակք Ը, 10-11)
ընկալեք խրատը և ոչ թէ արխաթը գիտությունը քան ընտիր ոսիկն լավ է իմաստությունը քան թանկարժեք քարերը
ընկալարուք — ընկալեցեք, վերցրեք
ակն — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս — պատվական քարեր(ը)
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Լրացրո՛ւ նախադասաթյունը.
Խրատը, գիտությունը ու իմաստությունը ավելի լավ են, քան արծաթը ոսկին ու թանկագին քարերը։
է) Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում։ (Մատթէոս Ե, 25)
եղիր արդարադատ քո ոսողի հանդեպ
իրավախոհ-իրավացի խելացի արդարամիտ արդարադատ0
լե՛ր — եղի՛ր
ընդ ոսոխի քում — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Իրավախոհ բառի արմատներով քեզ ծանոթ բառեր գրի՛ր։
Իրավախոհ բառի իմաստը բացատրի՛ր:
Ը) Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյԱստուծոյ։ (Մատթեոս Դ, 4)
Մարդ չպիտի ապրի միայն հացով այլ ամեն մի խոսքով որ դուսե գալիս Աստծո բերանից
ոչ կեցցէ — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն — ամեն, ամեն մի
բանիւ — խոսքով
ելանէ — ելնում է
ի բերանոյ — բերանից
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Բան արմատով քեզ ծանոթ բառեր գրիր։ Աշխարհաբար դարձրու՝
իրավաբան բանիմաց բանաստեղծ բանախոհ
ա) հացիւ բառը հացով
բ) ի բէրանոյ Աստուծոյ բառակապակցությունր։ Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։ Աստծո բերանից
Թ) Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամզմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։ (Մատթէոս Զ, 24)
Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել կամ մեկին պիտի ատի մյուսին սիրի կամ մեկին մեծարի մյուսին արհամարի
ոք — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ
ոչ կարէ — չի կարող
երկուց տերանց — երկու տիրոջ
զմին — մեկին
ատիցէ — ատի, կատի,պիտի ատի
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխանի տեքստին).
սիրիցէ,-կսիրի մեծարիցէ,-կմեծարի արհամարհիցէ-,կարհամարի զմիւսն։-մյուսին
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր։
Ժ) Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։ Զիամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։
խնդրեք և կտրվի ձեզ որոնեք և կգտնեք թակեք և կբացվի որովհետև ով խնդրում է առնում է ով հայցում է գտնում է և ով որ ծեծում է բացվում է նրա առջև
տացի — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի — որովհետև, քանի որ, թե
բացցի — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու — առնում է, վերցնում է
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Աշխարհաբա՛ր դարձրու`
ա) խնդրէ, հայցէ, գտանէ բառերը-խնդրում է, հայցում է, գտնում է
բ) բացցի նմա արտահայտությունը։-բացվում է նրա համար
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
Այս հատվածի ո՞ր մասը կառանձնացնես որպես ասույթ:
Որոնողը կգտնի