Որպես կամիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նոցա:
Ինչպես կամենում եք որ մարդիք ձեզ անեն այդպեսել դուք արեք նրանց
(Ղուկաս Զ, 31)
կամիք — կամենում եք
արասցեն — անեն, կանեն, պիտի անեն, անելու են
արասջիք — արեք, անեք, կանեք, պիտի անեք, անելու եք
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նոցա բառն աշխարհաբա՛ր դարձրու:
Նոցա-նրանց
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու և համեմատի՛ր այս նախադասությանհետ.
Ինչպես որ վարվեք մարդկանց հետ, այդպես էլ ձեզ հետ կվարվեն։
ԺԲ) Մարդ բարի` ի բարի գանձուց սրտի իւրոյ հանէ զբարիս. եւ մարդ չար` ի չար գանձուց սրտի իւրոյ հանէ զ չարիս:
բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է հանում, իսկ չար մարդը իր չար սրտի չար գանձերից չարն է հանում ։
(Մատթէոս ԺԲ, 35)
ի բարի գանձուց սրտի իւրոյ — իր սրտի բարի գանձերից
զբարիս — բարիքը, բարի բաները
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.
հանէ-հանում է, զչարիս-չարը, մարդ բարի-բարի մարդը, մարդ չար-չար մարդը, ի չար գանձից սրտի իւրոյ։-իր սրտի չար գանձերից
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։ (Գրաբար տեքստի եւ—ն աշխարհաբարնախադասության մեջ ի՞նչ բառով արտահայտեցիր։) Կարելի՞ է այս ասույթից այսպիսիհետևություն անել.
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում։
ԺԳ) Ոչ ինչ արտաքուստ ի մարդ մտեալ` եթէ կարիցէ պղծել զնա, այլ որ ելանէ ինմանէ` այն է, որ պղծէ զմարդն։
դրսից չկա մտած մարդու մեջ, որ կարողանա նրան պղծել այլ որ նրա մեջից է դուրս գալիս դա է որ պղծում է մարդուն։
(Մարկոս Է, 15)
արտաքուստ — դրսից
ոչ ինչ — չկա ինչ—որ բան, չկա մի բան
ի մարդ — մարդու մեջ
մտեալ — մտած, մտել (է), մտնելով
կարիցէ — կարողանա, կկարողանա, պիտի կարողանա
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
զմարդն- մարդուն , զնա- ի նմանէ-
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
ԺԴ) Եթէ ունիցիք հաւատս քան զհատն մանանխոյ, ասասջիք լերինս այսմիկ`փոխեաց աստի անդր, եւ փոխեսցի. եւ ոչ ինչ անհնարին լինիցի ձեզ։
եթե ունենաք հավատ մանանեխի հատիկի չափ ասեք այս լեռանը տեղափոխվիր այստեղից այնտեղ և կտեղափոխվի այստեղից այնտեղ, և նա կտեղափոխվի և ոչինչ անհնարին չի լինի
(Մատթէոս ԺԷ, 19)
ունիցիք — ունենաք, կունենաք, պիտի ունենաք
քան զհատն մանանխոյ — մանանեխի հատիկի չափ
ասասջիք — ասեք, կասեք, պիտի ասեք, ասելու եք
լերինս այսմիկ — այս լեռանը
փոխեաց — փոխվիր, տեղափոխվիր
աստի — այստեղից
անդր — այնտեղ
փոխեսցի — տեղափոխվի, կտեղափոխվի, պիտի տեղափոխվի,
տեղափոխվելու է
լինիցի — լինի, կլինի, պիտի լինի
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:
Հայտնի ո՞ր ասույթի հետ կհամեմատես։
ԺԵ) Ամենայն որ բարձրացուցանէ զանձն, խոնարհեսցի. եւ որ խոնարհեցուցանէզանձն, բարձրասցի։
ամեն մեկը որ բարձրացնում է իր անձը կխոնհարվի և ով որ խոնհարվում է կբարձրացնի
(Ղուկաս ԺԴ, 11)
ամենայն — յուրաքանչյուրը, ամեն մեկը, նա ով
բարձրացուցանէ — բարձրացնում է
խոնարհեսցի — խոնարհվի, կխոնարհվի, պիտի խոնարհվի, խոնարհվելու է
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
զանձն, խոնարհեցուցանէ, բարձրացուցանէ:
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Մեկ նախադասությամբ հետևությո՛ւն արա։