ԺԷ) Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի` բազում արդյունս առնէ:
(Յովհաննէս ԺԲ, 24)
անկեալ — ընկած, ընկել (է), ընկնելով
յերկիր — հողը, հողի մեջ
կայ — կա, ապրում է
ապա եթէ — իսկ եթե
բազում արդիւնս — շատ արդյունք
առնէ — անում է, ստեղծում է, տալիս է
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասության աշխարհաբար տարբերակները համեմատի՛ր. ո՞րր կընտրես, որպես ամենալավ փոխադրություն.
Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չի մեռնում, միայն ինքն է ապրում, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա:
Եթե ցորենի` հողն ընկած հատիկը չի մեռնում, միայն ինքն է ապրում, իսկ եթե մեռնում է, շատարդյունք է տալիս։
Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի եւ չմեռնի, միայն ինքը կապրի, իսկ եթե մեռնի, շատարդյունք կտա։
Հողն ընկած ցորենի հատիկը որ չմեռավ, միայն ինքը կապրի, իսկ որ մեռավ, շատ արդյունքկտա:
Հողն ընկած ցորենի հատիկը պիտի մեռնի, թե չէ միայն ինքը կապրի, ու թե մեռավ, շատարդյունք կտա:
ԺԸ) Ամենայն որ զչար գործէ` ատէ զլոյս եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանիցինգործք նորա։
(Յովհաննես Գ, 10)
զչար գործէ — չարիք է գործում
զլոյս — լույսը
ոչ գայ — չի գալիս
առ լոյսն — լույսի մոտ, դեպի լույսը
մի՛ յանդիմանիցին — չհանդիմանվեն, չեն հանդիմանվի, չպիտի
հանդիմանվեն
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն ու բաոակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու.
ատէ, գործէ, գործք նորա։
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու:
ԺԹ) Աստուած սէր է:
Երկիւղ ոչ գոյ ի սէր, այլ սէրն կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն։
(Ա Թուղթ Յովհաննու Դ, 10, 18)
ոչ գոյ — չկա, գոյություն չունի
ի սէր -սիրո մեջ
սէրն կատարեալ — կատարյալ սերը
ի բաց մերժէ — մերժում է, վանում է, հեռացնում է
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Ի) Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ` մինչեւ զորդին իւր միածին ետ:
(Յովհաննէս Գ, 16)
զորդին իւր միածին — իր միածին որդուն
ետ — տվեց
մինչեւ — այստեղ` մինչև անգամ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
ՒԱ) Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:
(Ժողովող Ժ, 8-9)
խորխորատ — փոս
ի նոյն — նույնի մեջ
անկցի — կընկնի, պիտի ընկնի, ընկնելու է, ընկնի
քակէ — քանդում է
զցանգ — ցանկապատ(ը)
հարցէ — խայթի, կխայթի, պիտի խայթի, խայթելու է
բառնայ — վերցնում է, բարձրացնում է, վերցնի, բարձրացնի
քարինս — քարեր(ը)
նոքիմբք — նրանցով
չարչարեսցի — խոշտանգվի, կխոշտանգվի, պիտի խոշտանգվի, խոշտանգվելու է
պատառէ — այստեղ` կոտրում է, կոտրի
նովին — նույնով
ճգնեսցի — տանջվի, կտանջվի, պիտի տանջվի, տանջվելու է
ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Ո՞ր բառերն այստեղ գործածված իմաստներով այսօր չեն կիրառվում։
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
Այս հատվածն ի՞նչ առած է հիշեցնում։
Լսած, կարդացած կամ հորինած մի պատմություն պատմիր, որի հետևությունն այս առածը լինի` ուղղակի կամ փոխաբերական իմաստով:
ԻԲ) Մտէք ընդ նեղ դուռն. քանզի ընդարձակ է դուռնն եւ համարձակ ճանապարհն` որ տանի ի կորուստ, եւ բազումք են, որ մտանեն ընդ նա: Քանզի անձուկ է դուռնն եւ նեղ ճանապարհն` որ տանի ի կեանս, եւ սակաւք են, որ գտանեն զնա:
(Մատթէոս Է, 13-1
ընդ դուռն — դռնով
ընդ նա — նրանով
համարձակ — այստեղ` ընդարձակ, լայն
տանի — տանում է
ի կորուստ — դեպի կորուստ
բազումք — շատերը
անձուկ — նեղ
ի կեանս — դեպի կյանք
սակաւք — քչերը
դուռնն — այն դուռը
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու.
մտանեն, գտանեն:
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։
ԻԳ) Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:
(Ծննդոց Ա, 1-4)
ի սկզբանէ — սկզբում
արար — արարեց, ստեղծեց
զերկին — երկինքը
աներեւոյթ — անտեսանելի, աչքին չերևացող
ի վերայ անդնդոց — անդունդների վրա
շրջէր — շրջում էր
եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է
եղեւ — եղավ
ետես — տեսավ
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Տրված բառերն ու բառակապակցությունն աշխարհաբա՛ր դարձրու.
զերկիր, զլոյսն, ի վերայ ջրոց: