1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք-գիրգ, գիրկ տանկ-տանձ սանր-մանր ծանր մարագ նոր-կեր բարդ-վարդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել –հաշտ ու համերաշխ ապրել
Հազար մաղով անցկացրած –աներես
Հիվանդի համար ջուր բերող –դանդաղաշարժ
Գլխին կրակ թափել –ջղայնանալ
Կանաչ-կարմիրը կապել –ամուսնացնել
Կոպեկի համար մեռած –ժլատ
Ուրիշի բնում ձու ածել –օգուտը ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել –տրորել
Փուշը մատից հանել –օգնել
Գրքի մի երեսը կարդալ -հարցին միակողմանի մոտենալ
4.Լրացրե’ք բաց թողնված տառերը, երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Շինծու, կարգազանց, առեջ, բարձրություն, անջրդի, տախտակ, բացօթյա, անդորրություն, անդրավարտիք սիգապան-, խորդուբորդ կմախք, կծկտուր, ճեպընթաց, դշխոյական:
5.Կազմեցե’ք 6 բառ` սյունակներից ընտրելով մեկական արմատ.:
Խուլ խոտհարք խլահավ
սեզ հանդակ սիզախոտ
մասնիկ դիմակահանդես հանդամաս
խոժոռ երաշտահավ խոյոռադեմ
մրջյուն անտանելի մրջնաբույն
բեռ արծվաբույն բեռնատար
6.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ` կազմեցե’ք 6 նախածանցավոր բառ:
Ենթ անկյունագիծ
նախ շրջադարձ
հար գլխագին
արտ տևողություն
վեր մշտավառ
առ սահմանապահ
7.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմեցե’ք 6 վերջածանցավոր բառ: .
Ցանցաթաղանթ ուք
խաչագող ան
կալվածատեր ոն
քսայուղ յալ
հավելավճար կեն
կովկիթ ույթ
8.Տրված զույգ բառերից ընտրեցե’ք մեկական արմատ և կազմեցե’ք մեկական բարդ բառ:
Խոհական — այլատարր
զմայլելի — մեծահոգի
որակազրկում — բարձրաբերձ
դրամապանակ – հիմնավոր
արշավախումբ — հաղթական
պատվարժան – ինքնամեծար
9.Առանձնացրե’ք հոմանիշային 6 զույգ:
Այգաբաց, անդրավարտիք, ամանոր, նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք, թախիծ, արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ, նոխազ
10. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, սինլքոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ, վճիտ,
11.Փակագծում տրված բառերը տեղադրեցե’ք բաց թողնված տեղերում` ենթարկելով անհրաժեշտ փոփոխությունների:
—— նա սիրում էր նստել պատշգամբի առաջ —— պարտեզում, —— անցնում էր մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող—— և գնում դեպի դաշտերը:
(սար, փռել, ամառ, որտեղ)
Որքան մոտենում էինք, այնքան ավելի նշմարելի —— գյուղի —— ու այգիները, —— ելնող —— սյուները:
(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)
Լիլիթի վեր —— հոգին չէր երկնչում ոչ մի —- , ձգտում էր դեպի երկնասլաց —— նմանվող ժայռերը, տենչում լեռների երկնամերձ —— :
(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)