- Կետերի փոխարեն պահանջված ձևով գրի՛ր փակագծում դրված բառերն ուբառակապակցությունները:
երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել — ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց (վախենալ — ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել — ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են երևալուց (լուրջ, տխուր կամ ծանր երևալ — ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ — ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել – ե՞րբ) - Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց (կառուցել — ինչի՞ց)
Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց (լսել — ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ — ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դարնալուց (դառնալ — ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ — ինչի՞ց)
հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):
3. Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերից մեկով:
ա) Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
(խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած)
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
(տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել)
գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
Հարկավոր է կանգնեցնել այդ վիրավորական խոսակցությունը:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
(բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել):