Առաջադրանք 2
1.Տեղադրի′ր բաց թողնված տառերը.
Վայրէջք, ակնթարթ, ճգնավոր, անօրեն, արդուզարդ, անէական, կտրիչ, սրբություն, օրեցօր, պախուրց, ուղտապան, ուխտավոր:
2.Կազմի′ր 2-ական ածանցավոր բառ տրված կառուցվածքով:
նախածանց — արմատ — վերջածանց
արմատ — վերջածանց
նախածանց — արմատ
3.Գտի′ր հականիշները.
Բուրավետ, պինդ, զառամյալ, համր, վախկոտ, փխրուն, դեռատի, խիզախ, խրթին, գարշահետ, խոսուն, հեշտ:
4.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.
Սյուներով զարդարված, բարձր դիրք ունեցող, քարից կերտված, ապակիներով պատված, ուղիղ ընթացող, աշխարհով մեկ սփռված:
5. Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ անելով:
Շրջակա գյուղերից …….. նախօրոք խռնվել էին քաղաքի մայր ………. առջև, մյուսները …… մոտակա փողոցներում, շենքի տանիքներին:
(եկեղեցի, շենք, գալ, կուտակել)
…… եղջյուրն անհետացավ Քարքե …… հետևում, և ընկղմվեցավ գիշերային լռության մեջ:
(Լուսին, լեռ, լռություն, Տարոն)