ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։ 1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել էին ամեն ինչ, և մի կախարդող տեսարան էր ստեղծվել , որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։ (հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն գորգ ծածկել էպատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ են աճել, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում են անցորդներին։ (ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայեցինք ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունեցին, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։ (սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևում է մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան:(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, դպրոցում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
8. Վարպետը վերցրեց հաստոցը, անջատեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծել էր ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s