Ամբողջացնել նախադասությունները:
ա) Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր, չէր նեղանում ոչ մեկից:
բ) Ձեզ այն պահին տեսնել,երբ ուրախությանս չափ ու սահման չկա:
գ) Անցել էր ընդամենը երկու-երեք տարի,բայց նա չէր փոխվել:
դ) Թեև հայրն արդեն ծերացել էր,բայց նույն խելացի մարդն էր մնացել:
ե) Ով իր նպատակը լավ է պատկերացնում,նա կիրականացնի դա:
Մարդ, ձեռ, հույս, ջուր արմատներով նոր բառեր կազմել` դրանք ունենալով բառամիջում, բառասկբում, բառավերջում։
Ուղղել սխալները: Վախում եմ_վախենում եմ, բազմիցս անգամ_բազմիցս, նորից եմ կրկնում_կրկնում եմ, սպասեցնել տվեց_սպասեցրեց, ուրիշ այլ մարդիկ_այլ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերվում_, վիճվել_վիճել, կապնվել_կապվել, ուտացնել_ուտեցնել, խոսա_խոսել, կարմրացնել_կարմրեցնել, խոստովանվել_խոստովանել:
Կետադրել ավանդազրույցը: Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում, երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի,չպղծվի: Այնպես որ իմացե՛ք գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն. հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել մաքրվել սրբացել: