Դդումի պատմությունից

20160809_201922

Այս շեկ հաստլիկին լավ էին ճանաչում Հին Եգիպտոսում և Հին Հռոմում: Իրենց աշխատություններում նրան նկարագրում էին Պլինիոս Ավագը, Կոլմելլան և Պետրոնիուսը:
Բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ դդումը իրար ձեռքից խլխլում էին: Այն ոչ միայն որպես ուտելիք էին գործածում, այլ նաև կենցաղային կարիքները հոգալու համար. նրանից ամաններ էին պատրաստում, ճիլոպներ, գորգիկներ, երաժշտական գործիքներ, գլխարկներ: Լատինամերիկյան կարմրամորթները մեծ դդումներից երեխաներին լողացնելու տաշտակներ էին պատրաստում, իսկ հռոմեացիները և հին հույները երկարավուն դդումներից ջրի կամ գինու շշեր էին փորում: Հին Չինաստանում հեղուկներ պահելու նպատակով օգտագործում էին կաթիլաձև, երկարավուն լագենարիա տեսակի դդումը: Դրանից պատրաստում էին Խու-լու թալիսմաններ, որոնք լիություն և հաջողություն էին բերում տուն: Իսկ նորապսակները այդ թալիսմանները որպես ստանում էին հարսանիքին, որպեսզի իրենց ընտանիքները դդումի պես պտղաբեր լինեն:
Ընդհանրապես հարավ-արևելյան Ասիայի ժողովուրդների մոտ դդումը մեծ հարգանք ուներ: Կամբոջայի բնակիչները` կխմերներն, ու Լաոսում բնակվող մոն ժողովուրդը դդումը համարում էին սուրբ նախամայր, քանի որ, համաձայն լեգենդի, այդ ժողովուրդները սերվել են դդումից:
Հին լեգենդն ասում է, որ կախարդական թռչունը թռչում գալիս է լաոսցու տուն և պատմում, որ ջրհեղեղ է սպասվում, որը ոչ ոքի չի խնայելու: Փրկվելու համար թռչունը ցույց է տալիս դդումը և հրամայում ողջ ընտանիքին ջրհեղեղից թաքնվել հսկա դդմի մեջ: Երբ որ ջրերը հանդարտվում են, դդումը հայտնվում է սարի գագաթին: Ջրհեղեղից փրկված հին մարդիկ հողին պահ են տալիս փրկիչ-դդմի սերմերը: Սերմերն աճում, բազմանում են, բայց սերմերի փոխարեն դդումներից մարդիկ են դուրս գալիս` մոն և կխմեր ժողովուրդների նախածնողները:
Թաիլանդի, Կամբոջայի և Լաոսի հեքիմները մինչ այժմ դդումն օգտագործում են անպտղությունը բուժելու նպատակով, ինչպես նաև հմայական ծեսերի ժամանակ` չար ոգիներից փրկելու և հարստություն բերելու համար: Թաիլանդցիները այդպես էլ անվանում են դդումը` ոսկե պահոց:
Հայտնի է դդմի օգնությամբ տունը լիություն բերելու ծեսը. պտուղը պետք է մաքրել, նրա մեջ դնել մետաղադրամներ, և այդ «խնայատուփը» պետք է դնել տան շեմին, և դեպի տուն կգա լիությունը:

Ռուսերենից թարգմանեց Կարինե Պետրոսյանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s