Անձրևից և ցրտից չվախեցող սովորողների և դասավադողների մեր խումբը ապրիլի 21-ին Օշականում էր։ Լավ քայլեցինք, եղանք Օշական գյուղի սրբավայրերում։ Նկարվեցինք տառերի պուրակում։ Առաջին անգամ էի լինում ժայռափոր Սուրբ Գրիգոր մատուռում, որը շատ հետաքրքիր էր և մեծ զորություն ուներ։ Բոլոր սրբավայրերում երգեցինք հոգևոր երգեր և աղոթեցինք։ Օրը հրաշալի էր և տպավորություններով հարուստ։