Ես Ալյոնա Ղազարյանն եմ, 9-րդ դասարանն ավարտել եմ Վ․ Վաղարշյանի անվան համար 80 դպրոցում ընդունվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ։ Կրթահամալիրում մասնակցել եմ շատ միջոցառումների և նախագծերի։ Մասնակցել եմ հետաքրքիր ճամփորդությունների։ Մայրենիի նախագծերից մասնակցել եմ «Թարգմանչաց օրեր», Տերյան Թումանյան , Չարենց, նախագծերին։ Ռուսերենից առակի թարգմանություն ունեմ «Էջեր» ամսագրում: Անգլերենից մասնակցել եմ հետևյալ նախագծերին: Առաջին անգամ քոլեջի ուսանողների հետ միասին հաղթահարեցինք Թեժառույքի բարձունքը։ Հետաքրքիր ճամփորդություն ունեցանք Ապարան` Հետաքրքիր ճամփորդություն Ապարանով։ Օրեր առաջ այցելեցինք Օշականի նշանավոր վայրերը։ Իմ կուրսեցիների հետ այցելել եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքի հիմնական դպրոցներ և բաժանել կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները: Սիրով մասնակցել եմ նաև Քոլեջի ծաղկապատման աշխատանքներին: