Այսօր մեր օրը ճամբարում շատ հագեցած էր: Աոավոտյան ընդհանուր պարապունքից հետո այցելեցինք Կրթահամալիրի աստղացուցարան: Ընկեր Հասմիկի հետ նայեցինք Արեգակի և նրա շուրջը պտտվող մոլորակների մասին ֆիլմ: Ֆիլմը շատ հետաքրքիր էր: Այնուհետև գնացինք Սուրբ Երրորդություն եկեղեցի: Աղոթեցինք և Աստծուց ստացանք օրհնություն: Մի փոքր զբոսնեցինք եկեղեցուն մոտ գտնվող այգում, ճանաչեցինք հայ մեծերից Հովհաննես Շիրազի ևՎահան Տերյանի արձանները: Այսօր ունեինք նաև մարզական ժամ և մենք մասնակցեցինք նետաձգության, հրաձգության, և սեղանի թենիսի պարապմունքներին: Այժմ մեզ մետ պարատուն է: