ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ

Картинки по запросу Կլիմայական փոփոխություններ

Երկրաբանական մի շարք ցուցանիշների գնահատմամբ և գիտական տվյալներով՝ Երկրի երկրաբանական պատմության ընթացքում կլիմայի փոփոխություններ տեղի են ունեցել բազմիցս՝ հարյուր հազարից մինչև հարյուր միլիոն տարի մասշտաբներով։ Վերջին սառցապատումից հետո ընկած ժամանակաշրջանը՝ վերջին 8-10 հազար տարիները, բնորոշվում են պատմական կլիմայի փոփոխությամբ։ Այդ փոփոխությունը գնահատվում է ոչ միայն երկրաբանական, սառցադաշտաբանական և երկրաքիմիական ցուցանիշներով, այլև մշակութային հուշարձաններով և նշանավոր կլիմայական երևույթների տարեգրություն պարունակող գրառումներով։ Ժամանակակից կլիմայի փոփոխությունները նշվում են օդերևութաբանական կայանների ցանցում պլանաչափորեն կատարվող դիտարկումների հիման վրա, որոնց արդյունքների մշակումը և վերլուծությունները ցույց են տալիս, որ դիտվում է կլիմայի տաքացում։

Վերջինս պայմանավորված է մարդու հարաճուն տնտեսական գործունեությամբ և կոչվում է մարդահարույց կամ տեխնածին կլիմայի փոփոխություն։ Այդ փոփոխությունների հիմնական պատճառը հանքային վառելանյութի օգտագործման հետևանքով մթնոլորտումջերմոցային գազերի պարունակության աճն է, որը հանգեցնում է բնական ջերմոցային էֆեկտի ուժեղացման և մթնոլորտի ու Երկրի բնական ճառագայթային հաշվեկշռի խախտման։ Կանխատեսումների համաձայն՝ այդ փոփոխությունները կհանգեցնեն կլիմայի համամոլորակային ու տարածաշրջանային զգալի փոփոխությունների և, որպես հետևանք, ջերմաստիճանի, տեղումների քանակի, հողի խոնավության ու ծովի մակարդակի փոփոխության՝ դրանցից բխող այլ անբարենպաստ հետևանքներով։ Կլիմայի փոփոխության առանձնահատկություններից մեկը համամոլորակային տաքացումն է, որը բնորոշվում է երկրամերձ շերտի ջերմաստիճանի բարձրացմամբ։

Երկրագնդի մասշտաբով օդի միջին տարեկան ջերմաստիճանը վերջին հարյուրամյակում աճել է 0,3-0,6 °C-ով, և ջերմոցային գազերի արտանետումների աճի ժամանակակից միտումների պահպանման դեպքում 2020 թվականին ջերմաստիճանի աճը կկազմի 2,2-2,5 °C։ Այսպիսի արագ համընդհանուր տաքացումը համեմատվում է համընդհանուր միջուկային պատերազմի հետ, որը կարող է պատճառ դառնալ էկոլոգիական, տնտեսական և սոցիալական համակարգերի հանկարծակի կործանման։ Պայմանների արագ փոփոխության դեպքում առանձին կենդանատեսակների գոյությունն ապահովող որոշ բուսատեսակներ չեն հասցնի տեղափոխվել և հարմարվել այլ վայրերում, կոչնչանան՝ սպառնալով նաև կենդանական աշխարհին։

Կլիմայի փոփոխությանը նպաստող կարևորագույն գործոններից են նաև զանգվածային անտառհատումները, որոնք նվազագույնի են հասցնում կամ վերացնում անտառներիկլիմայակարգավորիչ և ջրապահպան հատկությունները։

Մարդահարույց կլիմայի փոփոխություններն արտահայտվում են ոչ միայն օդի ջերմաստիճանի, այլև կլիմայական անկանոնության աճով։ Աշխատանքների երկար ժամկետներ պահանջող կառույցների շինարարության դեպքում պետք է հաշվի առնել նաև հնարավոր կլիմայի փոփոխության ազդեցությունը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s