Աղբի վերամշակման եղանակները: Պլաստիկ աղբը՝ բնապահպանական խնդիր

Սննդարդյունաբերության մեջ օգտագործվող պլաստիկ տարաները, տոպրակները էկոլոգիական խնդիր են ոչ միայն մեր երկրի համար։ Կրկնակի օգտագործման ենթակա չլինելով՝ դրանք որպես կենցաղային աղբ շպրտվում եւ ապականում են շրջակայքը։ Պոլիէթիլենային տարաների վերամշակման ու ՊԷՏ (PET) ստանդարտի շշերի վերարտադրման մեխանիզմները գործածելի չեն Հայաստանում, թեպետ դրանք ամբողջությամբ ենթակա են վերամշակման։ Առաջին անգամ ՊԷՏ շիշը վերամշակվել է 1977թ. եւ վերածվել շշի կափարիչի։ Lավագույն դեպքում թափոնները հայտնվում են աղբավայրերում, իսկ ինչն ավելի վատ է՝ հայտնվում են բնության գրկում։
Այս երկու տարբերակն էլ բնապահպանական առումով թերեւս խնդիր են, աղբավայրում դրանց այրվելուց հետո թափոնը շատ վտանգավոր նյութեր է արտադրում։ Տարբեր գնահատականներով, Հայաստանում տարեկան կուտակվում է 6 հազար տոննա պոլիէթիլեն տերեֆտալատ (ՊԷՏ) թափոն Համաձայն ԵԱՀԿ—ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը եւ տոպրակները Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչներն են։
Ըստ միջազգային գնահատականների՝ 2025 թվականին օվկիանոսներում պլաստիկ եւ ձուկ հարաբերակցությունը կլինի 1։3, իսկ 2050 թվականին օվկիանոսներում պլաստիկը կգերազանցի ձկնապաշարներին։ Պլաստիկե աղբի պատճառով տարեկան միլիոնավոր թռչուններ եւ տասնյակ հազար ծովային կենդանիներ են սատկում։


Երբ բացակայում է սոցիալական պատասխանատվությունը

20—րդ դարի 70—ական թվականներից սկսած ամբողջ աշխարհում լայն թափով սկսեցին զարգանալ, արտադրվել եւ մեծաքանակ սպառվել պոլիէթիլենային տոպրակները (ցելոֆաններ), պայուսակները, տարրաները, եւ մեծացավ դրանց կիրառությունը։ Ապրանքների փաթեթավորման նպատակով օրական բազմահազար տոննաներով արտադրվող եւ սպառվող պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ շշերը մեկանգամյա օգտագործման համար են նախատեսված, ինչն էլ պատճառ է, որ դրանց անարգել սպառումը բնապահպանական խնդիրներ առաջացնի։ Այս հիմնախնդրով Հայաստանում զբաղվում են տասնյակ հասարակական կազմակերպություններ, սակայն շրջակա միջավայրի պահպանման առումով գլոբալ մոտեցում է պետք, սոցիալական պատասխանատվություն։
ՊԷՏ նշանակում է պոլիէթիլեն տերեֆտալատ՝ պլաստմասի տեսակ եւ պոլիեստերի տարատեսակ։ Պոլիէթիլեն տերեֆտալատը պոլիմեր է, որը ձեւավորվում է՝ միավորելով մոդիֆիկացված էթիլեն եւ զտված տերեֆտալաթթու։ ՊԷՏ—ը նշագրվում է #1 կոդով շշերի եւ այլ տարաների հատակային մասում եւ օգտագործվում է ջրերի, հյութերի, շպարի ու այլ կենցաղային մաքրող միջոցների փաթեթավորման համար։ ՊԷՏ—ը տարածված թափոնավորման նյութ է սննդային եւ ոչ սննդային ապրանքների համար։ Արտադրողները օգտագործում են ՊԷՏ—ը, քանի որ այն բավական մատչելի է, թեթեւ, ենթակա է բազմակի օգտագործման, ամուր է եւ վերամշակվող։ ՊԷՏ—ը ունի մեկ այլ կարեւոր հատկանիշ բնապահպանական տեսանկյունից՝ այն ամբողջությամբ ենթակա է վերամշակման։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s