Ոջիլներն արյունածուծ միջատներ են, մարդու և կաթնասուններիմակաբույծներ, որոնց կյանքի ամբողջ շրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա։ Հայտնի է ոջիլների ավելի քան 150 տեսակ։ Մարդուն մակաբուծում են հագուստի ոջիլը (Pediculus humanus corporis), գլխի ոջիլը (Pediculus humanus capitis) և ցայլքի ոջիլը (Phtyrus pubis)։ Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝ ձու (անիծ), թրթուր, հասուն առանձնյակ։ Ոջիլները սնվում են տիրոջ արյունով, իսկ ձուն ամրացնում են մազերին կամ գործվածքի մազմզուկներին
Կանխարգելումը, բնակչության բարեկեցության բարձրացում, բաղնիքա-լվացքային ծառայությունների ընդլայնում ու բարելավում։ Անհատ, կանխարգելման համար պետք է կանոնավոր լողանալ, հաճախակի փոխել ներքնաշորերը և անկողնու սպիտակեղենը, գլխի մազերը (հատկապես՝ երեխաների) սանրել խիտ սանրով, խուսափել ոջլոտ մարդկանց հետ շփվելուց։