Հոդախախտում

Roentgen - Foot, thumb broken.jpg
Anterior Dislocation.jpeg
Superior Dislocation.jpeg
Lateral Dislocation.jpeg

Հոդախախտումոսկրերի հոդային ծայրերի տեղաշարժում, որի պատճառով խանգարվում է դրանց ճիշտ շփումը։ Լինում է լրիվ (հոդային ծայրերի լրիվ բաժանում) և ոչ լրիվ՝ ենթահոդախախտում (հոդամակերեսները մասամբ մնում են հպված)։ Հոդախախտված է համարվում վերջույթի ծայրամասային (մարմնից հեռու տեղադրված) հատվածը (օրինակ, ծնկան հոդի խախտման դեպքում՝ սրունքը, կոնք-ազդրային հոդում՝ ազդրը)։ Բացառություն է կազմում ողնաշարը, ուր հոդախախտված է համարվում բարձրադիր ողը։ Տարբերում են բնածին և ձեռքբերովի հոդախախտումներ։

ԲՆԱԾԻՆ ՀՈԴԱԽԱԽՏՈՒՄ

Պայմանավորված է պտղի ներարգանդային ոչ ճիշտ զարգացմամբ (հոդափոսի, ազդրի գլխիկի թերզարգացում՝ դիսպլազիա)։ Հաճախ նկատվում է կոնք-ազդրային (1000 նորածնին՝ 2-5 դեպք), հազվադեպ է ծնկոսկրի ծնկան հոդերում։ Կրծքի երեխայի ազդրի հոդախախտումն արտահայտվում է ազդրի ներքին մակերևույթի ծալքերի անհամաչափությամբ, ոտքի զատման սահմանափակությամբ, իսկ երբ երեխան սկսում է քայլել՝ կաղությամբ (ստորին ծայրանդամներից մեկը համեմատաբար կարճանում է)։ Երկկողմանի հոդախախտման դեպքում՝ նկատվում է «բադի» քայլվածք։ Ծնկոսկրի բնածին հոդախախտումն ուղեկցվում է ցավերով, հոդի լրիվ անշարժությամբ, բորբոքումով, արյունահավաքմամբ։

Բուժում

Ազդրի բնածին հոդախախտման դեպքում (ուղղում, հատուկ շինաների և գիպսակապերի օգտագործում) անհրաժեշտ է սկսել հնարավորին չափ շուտ։ Բուժման անարդյունավետության դեպքում վիրահատություն՝ 2-4 տարեկանում։

Կանխարգելում

Կատարել նորածինների օրթոպեդիական հետազոտություն, ոտքերը բարուրելուց ուժ չգործադրել, վաղաժամ ոտքի ելնելու կամ քայլելու մղումը չխրախուսել։

Ձեռքբերովի հոդախախտում

Լինում է վնասվածքային (առաջանում է վնասվածքների դեպքում), ախտաբանական՝ կամ ինքնաբեր (զարգանում է հիվանդությունների (օստեոմիելիտ, պոլիոմիելիտ) հետևանքով)։

ՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ՀՈԴԱԽԱԽՏՈՒՄ

Այն մեծ մասամբ առաջանում է անուղղակի վնասվածքի պատճառով, երբ ազդող ուժը հեռու է վնասվող հոդից (օրինակ, տարածած ձեռքի դաստակի վրա ընկնելիս հոդախախտվում է ուսահոդը)։ Պատճառ կարող են լինել նաև հոդի բնականոն շարժողության սահմաններից դուրս շարժումները (օրինակ, բերանը չափից ավելի բացելիս ստորին ծնոտի հոդախախտում)։ Հազվադեպ հոդախախտումն առաջանում է ուղղակի վնասվածքից՝ հոդի շրջանին հարվածելուց։ 1-3 տարեկան երեխաների մոտ նկատվում է այսպես կոչված «հոդերի ձգումից», որն առաջանում է ուսային, արմունկային հոդերում, երբ երեխայի ձեռքը կտրուկ ձգում են։ Ուղեկցվում է հոդի շրջանի ուժեղ ցավերով, ձևախախտումով և շարժումների խանգարումով ու կորստով։ Հոդախախտումների դեպքում գրեթե միշտ առաջանում է հոդաշապիկի պատռվածք, վնասվում են ջլերը, մկանները, ոսկրերը, անոթները և նյարդերը (բարդացած հոդախախտում)։ Այն կարող է լինել փակ՝ առանց հոդի մակերեսի մաշկի վնասման և բաց, որի դեպքում առաջանում է հոդի խոռոչը թափանցող վերք։ Երբեմն հոդապարկի և կապանների նշանակալի գերձգման, ինչպես նաև ոչ ճիշտ բուժման հետևանքով այն կարող է նորից կրկնվել (այսպես կոչված՝ սովորութային հոդախախտում), մեծ մասամբ լինում է ուսահոդում։

ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՀՈԴԱԽԱԽՏՈՒՄ

Այն հաճախ առաջանում է կոնք-ազդրային և ուսային հոդերում՝ առավելապես հոդամակերեսների քայքայման հետևանքով։ Լուծանքային հոդախախտ նկատվում է հոդը շրջապատող մկանների պարեզի կամ լուծանքի դեպքում։ Այդպիսի հոդախախտումները ծագում են առանց արտաքին ուժերի ազդեցության, որպես ինքնաբեր (օրինակ, քայլելիս կամ անկողնում շրջվելիս)։ Առաջին օգնությունը, վնասված ծայրանդամի անշարժացումն է գլխաշորով, շինայով և այլն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s