Այծյամը

Հայրս հաճախակի էր ինձ պատմում իր երիատասարդությունից մի դեպք, որն փոխել է իր կյանքը և որով շատ բան էր նա հասկացել։

Երբ նա երիատասարդ էր պապիկիս և տատիկիս հետ ապրում էր մի մեծ անտառի հարևանությամբ գտնվող գյուղում։ Նա հաճախակի էր գնում որսի այդ անտառ, իսկ ամենաշատը ձմռանը։ Նրա որսը մեծ մասամբ բացկացած էր նապաստակներից և թռչուններից։ Նա չէր բողոքում իր որսից, քանի որ չգիտեր կային արդյոք անտառում ավելի խոշոր կենդանիներ։ Բայց մի անգամ պատահաբար նրա աչքին երևաց մի գեղանի այծյամ, որն այդ սառչած դաշտերում խոտ էր փնտրում արածելու համար, և որն միանգամից դարձավ հայրիկիս միակ նպատակը։ Սակայն այծյամն էլ հեշտ հանձնվողներից չէր։ Հայրս օրեցօրե փորձում էր բռնել կամ սպանել այդ կենսատենչ կենդանուն։ Բայց ապարդյուն։ Մի օր նա որոշեց սովորականից երկար հետևել նրան, որպեսզի պարզի նրա բույնը և հենց այնտեղ էլ սպանել նրան, մինչ նա քնած է։ Նրա չարաբաստիկ նախագիծը իրագործվեց, կենդանին որքան էլ, որ զգույշ էր, չնկատեց հորս և  հասավ իր բույնը։ Հայրս մի քանի րոպե էլ համբերելով զգուշորեն մոտեցավ բույնին և աչքի արանքով նայեց ներս։ Նա տեսավ գեղեցիկ այծյամին և նրա երկու ձագուկներին, որոնք կարծես հայացքով հասկացնում էին մորը, որ քաղցած են, իսկ մայրը ուղղակի պառկեց նրանց միջև և սկսեց կածես թե համբուրել, քանի որ չի կարողացել կեր գտնել իր ձագուկների համար։ Հայրս իջացրեց հրացանը և հեռացավ այնտեղից։ Բայց չկարծեք թե ամեն ինր այդպես էլ ավարտվեց։ Մյուս առավոտ նա զամբյուղով բազում կանաչիներ և բանջարեղեններ բերեց և դրեց այծյամի բնի դիմաց։ Մի փոքր հեռվացավ և հետևեց, թե ինչպես այծյամն ու նրա երկու ձագուկները օգտվեցին նրա օգնությունից։ Հայրս վերադարձավ տուն և այլևս որոշեց որս չանել։

Այդ պատմությունը լսելուն պես ես խնդրեցի նրան գնալ գյուղ և զբոսնել անտառով։ Հայրս չմերժեց և մենք որոշեցինք ձեռքի հետ նաև սունկ հավաքել, քանի որ եղանակը թույլ էր տալիս։ Մի փոքր զբոսնելով ես մի ձայն լսեցի, ասացի հայրիկիս և նա նույնպես լարելով լսողությունը լսեց նույն ձայնը։ Մենք թաքնվեցինք ծառի ետևում և հայացքով որսացինք այդ ձայնի աղբույրը և հետո  մենք գտանք։ Դա երկու հմայագեղ այծյամներ էին, որոնք արածոըմ էիր մեզնից փոքր ինչ հեռու։ Հայրս միամգամից գլխի ընկավ թե ովքեր են նրանք։ Նրա սիրտն սկսեց այնպիսի արձակությամբ լփալ, որ աչքերում ուրախության արցունքներ ցոլացին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s