Դպիր ամսագիր

Մայիսյան հավաքի շրջանակներում սկսեցի ուսումնասիրել Յուրա Գանջալյանի « Խոսքը բարեհունչ ջերմ ու հաճելի » հոդվածը, որը տեղադրված է «Դպիր» էլեկտրոնային ամսագրում:
տիար Յուրան ասում է, որ իրենք միասին ստեղծում են Քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում» մասնագիտության անգլերենի իրենց հեղինակային դասընթացը: Դեռ շատ աշխատանք կա անելու: Նա պատմում է, որ 2018-2019թթ սկզբին, երբ նրան առաջարկեցին աշխատել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի <<Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում>> մասնագիտությամբ սովորողների հետ և անցկացնել անգլերենի դասընթացներ, նա սիրով ընդունեց: Ասում է, որ միշտ սիրել է օտարերկրացիներին պատմնել Հայկական մշակույթի մասին: Յուրա Գանջալյանը խոսում է << Զվարթնոց տաճարի>> մասին: Ասում է, որ համացանցում այդ վերնագրով տեղեկությունը, երբ փորձում ես կարդալ ,անհասկանալի են թվում տեքստի լեզվական բարդ կառույցները, ճարտաչապետական տերմինների առատությունը վանում է ընթերցողին: Ես լիովին համաձայն եմ նրա հետ: Նա’ որպես ասվածի ապացույց, առաջարկում է կարդալ այս մեջբերումը.
« Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ–ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիրաստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ–ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն է, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է։ Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ»:

Նրա և շատերի կարծիքով զբոսաշրջիկին ուղղված խոսքը նախ և առաջ պետք է մատչելի լինի, բառերը ամենօրյա ,գործածական, այնպես օտար զբոսաշրջիկի համար տեքստը հասկանալի ու գրավիչ լինի:

Մեր ուսանողները իրենց դասընթացի ընթացքում ստեղծել են Զվարթնոց տաճարի մասին պատմող տեքստը, որը բարեհունչ է լեզվական կառույցների պարզությամբ:
Ինձ դուր եկավ տիար Յուրաի հոդվածը իր պարզությամբ և մատչելիությամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s