Փետրվարյան հեղափոխություն

1917 թվականի հունվարի 9(22)-ին բոլշևիկների կոչով երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցան ցույցեր և քաղաքացիական գործադուլներ։ Ամենախոշոր գործադուլը, որին մասնակցեց 145 հազար բանվոր, կայացավ Պետրոգրադում։ Դա ինքնակալության դեմ զանգվածային գործողությունների և բաց քաղաքացիական պայքարի անցման սկիզբն էր։ Կառավարոթյունը հեղափոխությունը կանխելու համար դիմեց ծայրահեղ միջոցների։ Ընդդիմադիր կուսակցություններից միայն բոլշևիկների կուսակցությունն էր, որ զանգվածներին հետևողականորեն նախապատրաստում էր ինքնակալության դեմ վճռական մարտի։ Չնայած պատերազմի տարիներին բոլշևիկների նկատմամբ ցարիզմի կիրառած ոստիկանական տեռորին, լենինյան կուսակցությոնը շարունակում էր վճռական դեր խաղալ՝ զանգվածներին նախապատրաստելով հեղափոխության։

1917 թվականի սկզբին բոլշևիկների կուսակցության շարքերում կար 24 հազար անդամ։ 1916 թվականի նոյեմբերից Պետրոգրադում նոր կազմով (Ալեքսանդր Շլյապնիկով, Պյոտր Զալուցկի, Վյաչեսլավ Մոլոտով) գործունեությունը վերսկսեց ՌՍԴԲԿ ԿԿ ռուսական բյուրոն, որը մշտական կապ էր պահպանում Վլադիմիր Լենինի և Կենտկոմի արտասահմանյան բյուրոյի հետ։ Ուժեղացավ կապը տեղական կազմակերպությունների հետ։Փետրվարի  17 (մարտի 2)-ին, բոլշևիկների ղեկավարությամբ գործադուլ արեցին Պուտիլովյան գործարանի բանվորները։ Գործարանի վարչությունը որոշեց ամսի 22-ին փակել գործարանը։ Պետրոգրադի բոլշևիկյան կոմիտեն (Ալեքսանդր Սկորոխոդով, Կիրիլ Շուտկո, Նիկոլայ Տոլմաչև և ուրիշներ) բանվորներին կոչ արեց ամսի 23-ը (մարտի 8-ը)՝ կանանց միջազ– գային օրը, նշել քաղաքացիական միտինգներով։ Դեպի քաղաքի կենտրոն շարժվող պոտիլովյան բանվորների ցույցին միացան մյուս գործարանների բանվորները։ Հաջորդ օրը գործադուլավորների թիվը հասավ 214 հազարի։ Փետրվարի 25 (մարտի 10)-ին շարժումը վերաճեց ընդհանուր քաղաքացիական գործադուլի։ Երեկոյան Պետրոգրադի շրջանի հրամանատար գեներալ Խաբալովը Նիկոլայ II-ից հրաման ստացավ՝ «Վերջ տալ անկարգություններին»։ Պետրոգրադ բերվեցին լրացուցիչ զորամասեր։ Փետրվարի 26 (մարտի 11)-ին քաղաքի մի շարք շրջաններում տեղի ունեցան արյունալի ընդհարումներ։ Փետրվարի 27 (մարտի 12)-ին համընդհանղւր քաղաքացիական գործադուլը վերաճեց զինված ապստամբության։ Երեկոյան ապստամբած ժողովրդի կողմն անցած զինվորների թիվն անցավ 66 հզ–ից։ Ապստամբները գրավեցին կամուրջները, կայարանները, հեռագրատունը, գլխավոր փոստը, գլխավոր զինանոցը, գրավեցին մի շարք կառավարական հիմնարկներ, զինաթափեցին ոստիկանությանը, ձերբակալեցին ցարական մինիստրներին, վարչական կարևոր պաշտոններ զբաղեցնող գեներալների, բանտերից ազատեցին քաղաքական բանտարկյալներին։ Հեղափոխությունը մայրաքաղաքում հաղթանակ տարավ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s