Պատում՝ այսօր մենք 2֊րդ կուրսի ուսանողուհիներս այցելեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բ֊4 պարտեզ 2֊4 տարեկանների խումբ այնպիսի մի խումբ որտեղ մեզ միշտ սպասում են նախ ծանոթացանք երեխաների հետ, և հետո խաղացինք մի քանի հետաքրքիր , և զարգացնող խաղեր ։ Ես և ընկեր Արփինեն երեխաների համար պատրաստել էինք շատ հետաքրքիր խաղ։ Գունավոր թղթերը երկրաչափական պատկերների տեսքով կտրատեցինք ամրացրեցինք A4 ֆորմատի թղթի վրա։ Պայմանը հետևյալն էր երեխաները պետք է իրար համապատասխան պատկերները գտնեն ըստ գույների դասավորեն, և պատկերի անվանումը տան։

Երեխաները շատ ոգևորված անցան իրենց տրված առաջադրանքին։ Երկար չպահանջվեց կատարել առաջադրանքը մեր խելացի հրաշամանուկները շատ արագ կողմնորոշվեցին ,և կատարեցին հանձնարարությունը։

Նպատակն՝ էր երեխաների մոտ զարգացնել ճանաչողական , վերլուծողական , նույնանմանը իրարից զանազանելը ,և արագ կողմնորոշվելը։Մեզ նաև օգնեցին մեր շատ սիրելի ընկեր Արևիկը և ընկեր Շուշանը: