Մարտիրոս Սարյանի Մասին

«Իմ Հայաստան…»

Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետը հաճախ է ճանապարհորդել. 1910 թվականին եղել է Կոստանդնուպոլսում, 1911 թվականին՝ Եգիպտոսում, 1913 թվականին՝ Պարսկաստանում։ Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է «Ոսկե Գեղմ» («Золотое руно»), «Արվեստի աշխարհ» («Мир искусства») և այլ ընկերությունների ցուցահանդեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է Տրետյակովյան պատկերասրահը։

Read more: https://armeniasputnik.am/culture/20170228/6555776/armenia-martiros-saryan.html

Նրա ստեղծագործական հետագա զարգացմանը խանգարել են 1915 թվականի ողբերգական դեպքերը։

«Եվ ահա 1915 թվականին ես լսեցի այն փորձանքի մասին, որ նորից բաժին էր ընկել Հայաստանին: Ամենը թողեցի և գնացի հայրենիք: Էջմիածնում և նրա շուրջը ես հանդիպեցի Թուրքահայաստանի եղեռնից փախած մարդկանց խմբերի: Իմ աչքերի առջև մահանում էին մարդիկ, իսկ ես գրեթե ոչնչով չէի կարողանում օգնել նրանց… Ես ծանր հիվանդացա, ինձ տեղափոխեցին Թիֆլիս՝ հոգեկան խոր խանգարման ակնհայտ նշաններով»,- գրել է Սարյանը։

Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծեց ծանր ապրումներից հետո, կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր: Նկարիչը փորձում էր գտնել փրկության ճանապարհը.

«Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ»:

1915 թվականի վերջին Սարյանը կրկին մասնակցեց «Արվեստի աշխարհ» հերթական ցուցահանդեսին։

1916 թվականին, Վարդգես Սուրենյանցի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը

«Ողջ մնացած ժողովուրդը հոգևոր միասնությամբ ցանկանում էր փարատել իր ծանր ողբերգությունը»,- գրել է Սարյանը։

1971-1972 թվականներին Սարյանը ստեղծեց գծանկարների ֆլոմաստերով շարք: Դրանցում առկա է վերադարձը դեպի վաղ շրջանի «Հեքիաթներ և անուրջներ» ջրաներկերի շարքին բնորոշ հարմոնիկ մեղեդայնությանը և գեղակերտությանը: Բայց այս աշխատանքներն առանձնանում են նկարչի հոգում ապրող հայկական բնության պատկերների մտահայեցողական խորությամբ: Գծանկարներից վերջինը Վարպետի կողմից թվագրված է 04/04/1972, այսինքն մահից մեկ ամիս առաջ:

Մարտիրոս Սարյանը վախճանվեց 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին:Սարյանի դին ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Read more: https://armeniasputnik.am/culture/20170228/6555776/armenia-martiros-saryan.html

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s