Լենին

Վլադիմիր Իլյիչ Ուլյանով (ավելի հայտնի Լենին կեղծանունով, ապրիլի 221870[2][3][4]ՈւլյանովսկՌուսական կայսրություն[9][3] — հունվարի 211924[5][2][6][7][8][4]Bolshiye GorkiQ61858378?, Podolsky uezdՄոսկվայի մարզՌԽՖՍՀԽՍՀՄ), ռուս հայտնի հեղափոխական, քաղաքական գործիչ, քաղաքական տեսաբան: 1917-1924 թվականներին եղել է Խորհրդային Ռուսաստանի, իսկ 1922-1924 թվականներին՝ Խորհրդային Միությանկառավարության ղեկավար: Նրա իշխանության օրոք Ռուսաստանը, իսկ ապա ողջ Խորհրդային Միությունը վերածվում է միակուսակցական՝ կոմունիստական երկրի՝ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության իշխանությամբ: Գաղափարապես մարքսիստ և կոմունիստ, ոչզարգացրեց քաղաքական տեսություն, որը հայտնի դարձավ Լենինիզմ անունով:

Լենինը ծնվել է Սիմբիրսկում՝ միջին խավի ընտանիքում, այնուհետ 1887 թվականին՝ եղբոր մահապատժից հետո, տարվել է սոցիալ-հեղափոխական գաղափարներով: Հեռացվել է Կազանի Կայսերական համալսարանից՝ Ռուսական կայսրության և ցարի դեմ ցույցերին մասնակցելու համար, հետագա տարիներին ստանում է իրավաբանի մասնագիտացում: 1893 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ դառնալով Մարքսիստական շարժման առաջնորդներից մեկը: 1897 թվականին ձերբակալվել է խռովություններ հրահրելու համար և ուղարկվել Շուշենսկոյե բանտը՝ երեք տարով, որտեղ էլ ամուսնացել է Նադեժդա Կռուպսկայայի հետ: Ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Արևմտյան Եվրոպա, որտեղ դարձել է մարքսիստական ուղղվածությամբ Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՌՍԴԿ) ականավոր տեսաբանը: 1903 թվականին առաջնային դեր է ունենում ՌՍԴԿ-ի գաղափարական պառակտման մեջ, որտեղ ղեկավարում է Բոլշևիկյան թևը Յուլիուս Մարտովի դեմ, վերջինս ներկայացնում էր Մենշևիկյան թևը: Ոգևորվելով 1905 թվականիՌուսական հեղափոխությունից, մասնակցում է Առաջին Համաշխարհային պատերազմին, այն հետագայում համաեվրոպական աշխատավորական հեղափոխության վերածելու նպատակով, ինչը ըստ Լենինի, պետք է հանգեցներ կապիտալիզմի տապալմանը և դրա փոխարեն սոցիալիզմի հաստատման: 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից, ցարին գահընկեց անելուց և Ժամանակավոր կառավարության իշխանության գալուց հետո, նա վերադառնում է Ռուսաստան՝Հոկտեմբերյան հեղափոխության մեջ գերակա դեր ստաձնելու համար, որից հետո էլ բոլշևիկները կարողանում են հաստատել նոր վարչակարգ:

Լենինի բոլշևիկյան կառավարությունը սկզբնապես իշխանությունը կիսում էր Ձախ սոցիալիստական հեղափոխականների, ընտրված խորհուրդների և բազմակուսակցական Հիմնադիր ժողովի հետ, բայց մինչև 1918 թվականը իշխանությունը ամբողջապես անցավ Կոմունիստական կուսակցության ձեռքը: Լենինի կառավարությունը վերաբաշխեց հողը գյուղացիներին, ազգայնացրեց բանկերը և ծանր արդյունաբերությունը: Այս կառավարությունը դուրս եկավ Առաջին Համաշխարհային պատերազմից, Կենտրոնական ուժերի հետ պայմանագիր կնքելով և տարածեց համաշխարհային հեղափոխությունը Կոմունիստական Ինտերնացիոնալի միջոցով: Կուսակցության հակառակորդները ենթարկվեցին Կարմիր տերորի, որը բռնի շարժում էր կազմակերպված պետության անվտանգության ուժերի կողմից, ինչի արդյունքում հարյուր հազարավորներ սպանվեցին կամ ուղարկվեցին աքսորավայրեր: Նրա կառավարությունը կարողացավ հաղթանակ տանել աջ և ձախ հակակոմունիստական թևերի նկատմամբ 1917-ից 1922 թվականների Ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ և հաղթահարեց լեհ-խորհրդային պատերազմը 1919-1921 թվականներին:

Картинки по запросу lenin

Համաշխարհային պատերազմ ժամանակ կատարված ավերածությունների հետքերը վերացնելու, սովը, ժողովրդական ելույթները վերացնելու համար 1921 թվականին Լենինը տնտեսությունը զարգացնելու և տնտեսական աճ ապահովելու համար բերեց Նոր տնտեսական քաղաքականությունը (նէպ): Մի քանի, ոչ ռուս ազգեր, որոնք 1917 թվականից հետո անկախություն էին ձեռք բերել, շուտով նրանցից երեքը վերամիավորվեցին Ռուսաստանի հետ 1922 թվականին Սովետական Միության կազմավորմամբ: Գնալով խորացող առողջական խնդիրները հանգեցրին նրան, որ շուտով Գորկիում գտնվող իր առանձնատանը (որտեղ այդ ժամանակ գտնվում էր Իոսիֆ Ստալինը` Խորհրդային Միության գլխավոր գործիչներից մեկը), Լենինը մահացավ:

XX դարի ամենանշանավոր և ազդեցիկ դեմքերից լինելով, Լենինի անհատի պաշտամունքը Խորհրդային Միությունում շարունակվեց մինչև 1991 թվականը՝ Խորհրդային Միության փլուզումը: Նա դարձավ մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության առաջնորդը , այսպիսով իր ազդեցությունը ունենալով միջազգային կոմունիստական շարժման վրա: Հակասական և առանձնահատուկ կերպար լինելով՝ Լենինը իր կողմակիցների կողմից ընկալվում էր որպես սոցիալիզմի և աշխատավոր դասի հերոս, մինչդեռ քննադատները՝ թե աջականները, թե ձախ ուղղվածության ներկայացուցիչները վերջինիս գնահատելիս նշում էին այն հանգամանքը, որ նա հիմք դրեց քաղաքական ճնշումների և մասսայական սպանությունների:

Картинки по запросу lenin

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s