Լորիս Մալագուցի

Երեխան ունի
հարյուր լեզու,
հարյուր ձեռք,
հարյուր միտք,
մտածելու,
խաղալու և խոսելու
հարյուր ձև։
Հարյուր ձև՝ լսելու
հիանալու,
սիրելու համար։
Հարյուր երջանիկ հույզ՝
երգելու ու հասկանալու համար,
բացահայտելու ու հայտնագործելու
հարյուր աշխարհ։
Երեխան հարյուր լեզու ունի…
բայց իննսունինը նրանից գողանում են։
Դպրոցն ու մշակույթը
անջատում են գլուխը մարմնից։
Նրանք սովորեցնում են.
մտածել առանց ձեռքերի,
կատարել առանց գլխի,
հասկանալ առանց ուրախության,
իսկ սիրել ու հիանալ միայն
Զատիկին ու Սուրբ Ծննդյան օրերին։
Նրանք սովորեցնում են.
հայտնագործել արդեն գոյություն ունեցող աշխարհը,
իսկ հարյուր աշխարհներից իննսունինը գողանում են։
Նրանք սովորեցնում են, որ
խաղն ու աշխատանքը,
իրականությունն ու ֆանտազիան,
գիտությունն ու երևակայությունը,
երկնիքն ու երկիրը,
գիտակցությունն ու երազանքները
անհամատեղելի բաներ են։
Մի խոսքով՝ սովորեցնում են,
որ ոչ մի հարյուր էլ գոյություն չունի,
Իսկ երեխան ասում է՝ հարյո´ւր աշխարհ կա։

Ռուսերենից թարգմանությունը  Գայանե Թերզյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s