Տարվա եղանակներ

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Թե գարուն է նախշ-նախշուն,
Նա ինչե՞ր է մեզ բաշխում.
— Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Ալ ու ալվան վարդ շաղոտ:

Թե ամառ է, շոգ ամառ,
Ի՞նչ է բերում մեզ համար.
— Ցորեն, գարի ու հաճար՝
Ամեն հոգսի դեղ ու ճար:

Թե աշուն է պտղաբեր,
Ի՞նչ է բերում մեզ նվեր.
— Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
Դեղձ ու խաղող մեղրածոր:

Թե ձմեռ է ցրտաշունչ,
Ի՞նչ է թափում լուռումունջ.
— Փաթիլ, փաթիլ փափուկ ձյուն՝
Արծաթի պես պսպղուն:

Description: солнце

ԱՐԵԳԱԿ

Արեգակը շատ մեծ աստղ է։ Այն հայտնվում է երկնքում ամեն օր արևածագին և անհետանում է երեկոյան մայրամուտին։ Երկնքում մենք տեսնում ենք արևի մեծ պայծառ շրջանակը։

Արևին երկար նայել չի կարելի, քանի որ կարող են աչքերդ ցավել։ Ձմռանն արևը գրեթե չի տաքացնում։ Իսկ ամռանը արևի ճառագայթներն այնպես են տաքացնում, որ շոգ է լինում։

Արևն ունի նաև մի քույր՝ լուսինը, որը միայն գիշերներն է հայտնվում երկնքում։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մեր Երկրագնդի ուղեկից արբանյակն է։
Այն նույնպես կլոր է Երկրագնդի նման։ Միայն թե Լուսինը շատ ավելի փոքր է Երկրագնդից։

Լուսինը երկնքում տարբեր ձևերով է երևում։

Երբ այն կլոր  է լինում, անվանում են Լիալուսին։

Երբեմն էլ Լուսինն այնքան բարակ ու նիհար է լինում, որ հազիվ է երևում երկնքում։ Այդ ժամանակ նրան անվանում են Նորալուսին։

Երբ Նորալուսինը սկսում է մեծանալ, երկնքում կարող ենք տեսնել կլոր Լուսնի կեսը, որին անվանում են Կիսալուսին։

Գիշերը երկնքում երևում են նաև Աստղերը։

ԱՄՊԵՐ

Օրվա ընթացքում երկնքում արևի հետ շատ լավ երևում են նաև ամպերը։

Ամպերը գոլորշու քուլաներ են, որոնք կարող են ամենատարբեր ձևեր ընդունել, նմանվել կենդանիների, թռչունների, մարդկանց։

Ամպերը կարող են լինել սպիտակ կամ գորշ։

Երբ գորշ ամպերը ավելի են մուգանում, նրանց մեջ գոլորշին սառչում ու ջուր է դառնում։ Այդ ժամանակ կարող է անձրև գալ կամ նույնիսկ ամպրոպ ու կայծակ լինել։

ԱՆՁՐԵՎ

Երբ ամպերը մուգանում են, ծանրանում, կարծես կախ են ընկնում երկնքում։ Այդ ժամանակ նրանցից անձրև է թափվում։ Անձրևից կարող եք թաքնվել ցանկացած ծածկի կամ անձրևանոցի տակ։

Երբ անձրևը ուժեղ չէ, հազիվ է թրջում հողը, ասում են, որ անձրևը մաղում է։ Բայց երբ ամպերը շատ են ծանրանում, անձրևի կաթիլներն էլ մեծ-մեծ են լինում։ Երբ անձրևը հեղեղի պես է թափվում, դրան ասում են տեղատարափ։

Անձրևի ժամանակ երկնքում կարող ենք տեսնել կայծակի փայլատակումը և որոտ լսել։ Դա արդեն ամպրոպն է։

ԱՄՊՐՈՊ

Ուժեղ անձրևի ժամանակ երբեմն կայծակ է փայլատակում, մի քիչ հետո լսվում է նաև որոտը։ Բնության այդ երևութը կոչվում է ամպրոպ։  Անձրևի ժամանակ կարող են մի քանի անգամ կայծակ ու որոտ լինել։ Ամպրոպից անպայման պետք է թաքնվել տանը կամ որևէ ապահով ծածկի տակ։

Տեղատարափ անձրևի ժամանակ նույնիսկ անձրևանոցը բավական չի, քանի որ կարող է նաև ուժեղ քամի բարձրանալ։

 Երբեք չի կարելի թաքնվել միայնակ կանգնած ծառի տակ։ Կայծակը կարող է հարվածել ծառին։  

Երբեմն ուժեղ անձրևի ժամանակ կարող է նաև կարկուտ տեղալ։

ԿԱՐԿՈՒՏՎ

Երբեմն ուժեղ անձրևի ժամանակ անձրևի կաթիլների հետ երկնքից նաև կարկուտ է թափվում։

Կարկուտը սառույցի փոքրիկ կտորներ են, դրանք անձրևի սառը կաթիլներ են, որոնք դեռ չեն հասցրել հալչել։

Կարկուտից նույնպես պետք է թաքնվել ապահով ծածկի տակ։

Ամպրոպն ու կարկուտը սովորաբար երկար չեն տևում։ Ամպրոպից հետո ամպերը կարող են ցրվել, և կերևա արևը։

Այդ ժամանակ երկնքում կարող է հայտնվել ծիածանը։

ԾԻԱԾԱՆ

Տեղատարափ անձրևից կամ ամպրոպից հետո կարելի է տեսնել բնության հրաշալի մի երևույթ. գունավոր մի կամար՝ ծիածանը։ Արևի պայծառ լույսը անցնում է երկնքում մնացած կաթիլների միջով և բաժանվում է մի քանի գույնի։ Ծիածանը ոնց որ տարբեր գույների ժապավեններից հյուսված կամար լինի. կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։

ՔԱՄԻ

Երբեմն, երբ նայում ես պատուհանից, կարող ես տեսնել, թե ինչպես են շարժվում ծառերի ճյուղերը, ասես ձեռքով են անում։ Իրականում ոչ թե ծառն է շարժում ճյուցերը, այլ քամին այնպես ուժեղ է փչում, որ ճյուցերը այս ու այն կողմ են ծռվում։

Քամին կարող է լինել թույլ և տաք կամ ուժեղ և սառը։ Ուժեղ և ցուրտ քամուց պետք է պաշտպանվել։ Աշնանը կամ ձմռանը քամուց քեզ կարող են պաշտպանել տաք վզնոցն ու գլխարկը։


ՏԵՐԵՎԱԹԱՓ

Աշնանը ծառերը պատրաստվում են ձմռանը և թափում են իրենց տերևները։ Բայց մինչև այդ տերևները ներկվում են պայծառ աշնանային գույներւվ. դեղին, նարնջագույն, կարմիր։

Հետո, երբ տերևները թուլանում են, էլ ուժեղ չեն կպչում ճյուղերին, քամին նրանց թափում է ցած։ Երբ այդ ժամանակ քայլում ես անտառում կամ զբոսայգում, որտեղ շատ տերևներ կան, քեզ թվում է, թե տերևների անձրև է գալիս։ Սա էլ հենց կոչվում է տերևաթափ։

ՍԱՌՈՒՅՑ

Ուշ աշնանը կամ ձմռան սկզբին, երբ ջերմաստի­ճա­նը 0 աստիճանց ցածր է դառնում, փողոցի ջրա­փո­սե­րի ջուրը սառչում է և դառնում է սառույց։ Շատ ցուրտ վայրերում սառույցով կարող են պատվել նաև գետերն ու լճերը։

Սառույցը շատ հարթ ու սղլիկ է, դրա վրա պետք է շատ զգույշ քայլել, թե չէ կարող ես ընկնել։

Ձմռանը բակում կամ սահադաշտում կարելի է սահել սառույցի վրա չմուշկներով կամ սահնակով։

Իսկ գարնանը, երբ ջերմաստիճանը բարձրանա 0 աստիճանից բարձր, սառույցը նորից կհալվի և ջուր կդառնա։

ՁՅՈՒՆ

Ձմռանը, երբ շատ ցուրտ է, ջուրը սառչում և սա­ռույց է դառնում։ Իսկ օդում անձրևի կաթիլները սառ­չում են, դառնում սպիտակ փաթիլներ և թափվում ցած։ Ձյունը սպիտակ գորգի նման նստում է ծառերի ճյուղերին, ճանապարհներին, տանիքներին։

Եթե շատ ցուրտ չի լինում, ձյունը թաց ու կպչուն է դառնում։ Դրանով կարելի է ձնեմարդ պատրաստել և ձնագնդի խաղալ։ Իսկ երբ շատ է ցրտում, ձյունը սառչում է, և նրանից ոչինչ սարքել չի լինում։ Դրա փոխարեն սառած ձյան վրա կարող ես դահուկ քշել։  Գարնանը, երբ ջերմաստիճանը բարձրանում է 0 աստիճանից բարձր, ձյունը հալվում  է և դառնում  ջուր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s