Միկրո-մակրո տնտեսադիտություն

Ինչ է միկրո տնտեսագիտությունը

տնտեսության առանձին մասերի ուսումնասիրությունը, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվում է շուկայական ընթացքներին: Միկրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է անհատ սպառողներին ու գործարար ձեռնարկությունները: այն ուսումնասիրում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են, ասենք` ինչ արագությամբ է գործում տնտեսությունը, ինչքան է համընդհանուր արտադրանքը, ինչքան է համախառն եկամուտը,ինչպես ավելացնել աշխատատեղերը և այլն: Միկրո տնտեսագիտությունը գործ ունի սակավության, ընտրության, այլընտրանքի արժեքի,արտադրության ու սպառման հետ:

Ինչ է մակրո տնտեսագիտությունը

տնտեսության ուսումնասիրթյունը որպես մեկ ընդհանուր ամբողջություն: Այսինքն երկրների տնտեսագիտությունը:

Պետության տնտեսական քաղաքականության ռազմավարությունը ձևավորվում է  մակրոտնտեսական քաղաքականության մեթոդաբանության` տնտեսական զանգվածային վերլուծություններ կատարելու և դրանց արդյունքները օգտագործելու հիման վրա : Նախ և առաջ պահանջվում է մշակել տնտեսության առաջիկա զարգացման հիմնադրույթը, որը կատարվում է մակրոտնտեսական վերլուծության հետևյալ ուղղությունների հիման վրա.

  1. տնտեսական իրավիճակի վերլուծություն
  2. նպատակների վերլուծություն
  3. տնտեսական համակարգի շահերի համապատասխանության վերլուծություն
  4. պետական կարգավորման գործիքների կիրառելիության վերլուծություն:

Ինչ է համաշխարհային տնտեսագիտությունը

Համաշխարհային տնտեսագիտությունը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի միջոցներով աշխատանքի միջազգային բաժանման հիման վրա աշխարհի երկրների ազգային տնտեսությունները միավորող տնտեսավարման բազմամակարդակ, գլոբալ համակարգ է:

Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը կարելի է բնորոշել որպես միջազգային հարաբերություններով  միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջություն։ Համաշխարհային տնտեսությունը առաջացել է աշխատանքի միջազգային բաժանման  շնորհիվ, որը իր հետևից բերեց ինչպես արտադրության բաժանում (այսինքն՝ միջազգային մասնագիտացում), այնպես էլ դրա միավորում՝ կոոպերացիա։ Մարդկանց կողմից գոյության միջոցների ստեղծման եղանակներն աշխարհում խիստ տարբերվում են: Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրները, Ճապոնիան և Ավստրալիան արդյունաբերությամբ ամենազարգացածներն են: Դրանք իրենց ապրանքներն ու ծառայությունները վաճառում են աշխարհով մեկ: Տնտեսապես թույլ զարգացած է Կենտրոնական Ասիայի ևԱֆրիկյան երկրների մեծ մասը, որոնց արդյունաբերության ճյուղերը սակավաթիվ են: Դրանցից որոշ երկրներ մասնագիտանում են միայն մեկ արտադրանքի թողարկման ուղղությամբ : Շատ ապրանքներ արտադրվում են միայն տեղական շուկայի համար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s