Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն բարեխառն է կլիմայում, աշնան և գարնան միջև։ Ձմեռային արևադարձի ժամանակ օրերը ամենակարճն են, իսկ գիշերները ամենաերկարը։ Հյուսիսային կիսագնդում տևում է ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21), իսկ Հարավային կիսագնդում՝ ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23)։ Ցերեկվա տևողության փոքրացման և կեսօրին Արեգակի փոքր բարձրության հետևանքով, ջերմաստիճանը ձմռանը լինում է ցածր։ Ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությունը (դեկտեմբերի 22) Հայաստանում 9 ժամ է։

Գարուն, չորս տարվա եղանակներից մեկն է, գտնվում է ձմռան և ամռան միջև։ Գարունը անցումային ժամանակաշրջան է, երբ օրվա լուսավորվածությունը և օդի ջերմաստիճանը աստիճանաբար ավելանում են, և ակտիվանում է բուսականության և կենդանի օրգանիզմների գործունեությունը։

Աստղագիտական գարունը սկսում է գարնանային գիշերահավասարով՝ հյուիսային կիսագնդում մարտի 20-ին (նահանջ տարին մարտի 21-ին), իսկ հարավային կիսագնդում սեպտեմբերի 22-ին կամ 23-ին և ավարտվում է ամառային արևակայունությամբ, որը հյուսիսային կիսագնդում հունիսի 21-ին (նահանջ տարին մարտի 20-ին կամ 21-ին) է, իսկ հարավային կիսագնդում՝ դեկտեմբերի 21-ին կամ 22-ին

Ամառ, տարվա չորս եղանակներից մեկն է, գտնվում է գարնան և աշնան միջև։ Ամառը բնութագրվում է առավելագույն օդի ջերմաստիճանով։ Հյուսիսային կիսագնդում տևում է ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23), Հարավային կիսագնդում՝ ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21)։ Ամիսներն են՝ հունիս, հուլիս, օգոստոս։ Հարավային կիսագնդում դրանք ձմեռվա ամիսներ են։ Ցերեկվա տևողության ավելացման՝ մինչև 15 ժամ, և կեսօրին Արեգակի՝ հորիզոնից ունեցած բարձր դիրքի՝ 73°30՝ (հունիսի 22-ին) հետևանքով օդի ջերմաստիճանը ամռանը բարձրանում է առավելագույնը 42 °C (Արարատյան դաշտ), հարաբերական խոնավությունը հաճախ իջնում է 30 %-ից։ ՀՀ-ում ամառը ամենից վաղ սկսվում է Սյունիքի հովիտներում՝ ապրիլի 25-ից և տևում մինչև հոկտեմբերի 16-ը (173 օր), Արարատյան դաշտում համապատասխանաբար՝ մայիսի 1-5֊ից հոկտեմբերի 4-10֊ը (155-160 օր), Սևանում, ինչպես նաև ՀՀ լեռնային շրջաններում՝ հուլիսի 5-10-ից օգոստոսի 25-27֊ը (45-50 օր)։ Ըստ բարձրության՝ շոգ օրերի թիվը նվազում է, քանի որ եղանակը բարձրանալուց ցրտում է. նախալեռներում ամառն Արարատյան դաշտում համեմատաբար մեղմ է, բարձրլեռնային գոտում՝ զով, կարճատև։ Ամռան առաջին կեսին ՀՀ տարածքը գտնվում է ցիկլոնների ազդեցության տակ, որոնցով և պայմանավորված են տեղումները, երկրորդ կեսին գերիշխում են արևադարձային չոր օդային զանգվածները, աշխուժանում են լեռնահովտային քամիները և մթնոլորտի վերընթաց հոսանքները, որի հետևանքով լինում են ամպրոպներ, երբեմն էլ կարկուտ, հաճախակի են խորշակները։ Ամռան ամիսներին են կատարվում խոտհարքը, հացահատիկի բերքահավաքը, հասնում են պտուղները։ Հին հայկական նշանավոր տոներից մեկը՝ Նավասարդը, տոնում էին օգոստոսի 11-ին, որը համարվում էր նաև Նոր տարվա սկիզբը։

Աշունտարվա չորս եղանակներից մեկը, գտնվում է ամռան և ձմռան միջև։ Աշունը անցումային ժամանակաշրջան է, երբ օրվա լուսավորվածությունն ու օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում են։

Կազմված է երեք ամիսներից՝ Հյուսիսային կիսագնդում՝ սեպտեմբերհոկտեմբեր և նոյեմբեր, իսկ Հարավայինում՝ մարտապրիլ և մայիս։ Հյուսիսային կիսագնդում տևում է աշնանային գիշերահավասարի օրից (սեպտեմբերի 23) մինչև ձմեռային արևադարձի օրը (դեկտեմբերի 22), Հարավային կիսագնդում՝ գարնանային գիշերահավասարի օրից (մարտի 21) մինչև ամառային արևադարձի օրը (հունիսի 22)։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s