Մոլորակ («ճանապարհորդ»), երկնային մարմին է, որը պտտվում է ուղեծրով աստղի կամ նրա մնացորդների շուրջ, բավարար զանգվածով, որպեսզի դառնա շրջանաձև սեփական ձգողականության ազդեցության տակ, բայց ոչ բավարար, որպեսզի սկսվի ջերմամիջուկային ռեակցիա, և որը կարողացել է մաքրել իր շրջակայքը պլանետեզեմալներից։
Մոլորակները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ մեծ, ցածր խտություն ունեցող գազային հսկաներ և ավելի փոքր երկնային մոլորակներ որոնք ունեն պինդ մակերևույթ։ Համաձայն Միջազգային աստղագիտական միության սահմանմանը՝ Արեգակնային համակարգում կա 8 մոլորակ։ Նրանք են՝ ( Արեգակից ունեցած հեռավորության) — չորս երկրանման՝ Մերկուրի Վեներա Երկիր Մարս ապա չորս գազային հսկաներ Յուպիտեր Սատուրն ՈՒրան և Նեպտուն ։ Արեգակնային համակարգում կան նաև առնվազն 5 գաճաճ մոլորակներ՝Պլուտոն (մինչև 2006 թվականը համարվում էր մոլորակ), Մակեմակե Հոմեա Երիս և Սերես ։ Բացի Մերկուրիից և Վեներայից բոլոր մոլորակների շուրջ պտտվում է առնվազն մեկ Արաբանյակ ։

Սկսած 1992 թվականից, երբ գիտնականները սկսեցին հայտնաբերել հարյուրավոր այլ մոլորակներ այլ աստղերի շուրջ, որոնք անվանվեցին Էկզոմոլորակներ , ապացուցվեց, որ գոյություն ունեն ամբողջԳալակտիկայում և դրանցից շատերի առանձնահատկությունները նման են Արեգակնային համակարգի մոլորակների առանձնահատկություններին։ 2011 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով արդեն հայտնաբերվել է 695 էկզոմոլորակ, ինչպես գազային հսկաներ, այնպես էլ երկրային խմբի մոլորակներ։
