Աշխատանք զույգերով, ենթախմբերով
Երեխայակենտրոն ուսուցումն ապահովելու և ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շատ կարևոր է զույգերով և ենթախմբերով համագործ ակցային աշխատանքների կազմակերպումը: Այն երեխաներին հնարավորություն է տալիս համագործակցել, փոխանակել միմյանց հետ իրենց գիտելիքներն ու փորձը, սովորել միմյանցից, ձգտել հասնելու ընդհանուր նպատակին: Երեխաները հասկանում են, որ իրենց հաջողությունը կախված է խմբի բոլոր անդամների ներդրումից:
Նման խմբերին բնորոշ են թիմային աշխատանքի ոգին, ընդհանուր նպատակին հասնելու համար առավելագույնն անելու ցանկությունը, փոխկախվածությունն ու փոխկապվածությունը, սոցիալական փոխազդեցության հմտությունները, խմբի աշխատանքի ընթացքը և արդյունքը մշտապես գնահատելու ու վերանայելու կարողությունը:
Փոքր խմբերով ուսուցումն ունի հետևյալ նպատակները.
— զարգացնում է խնդիրներ լուծելու կարողությունը,
— ձևավորում է հաղորդակցման հմտություն,
— երեխաները սովորում են միմյանցից,
— զարգանում է երեխայի պատասխանատվության զգացումը,
— խթանում է թիմային աշխատանքը,
— ապահով և նպաստավոր միջավայր է ստեղծում գիտելիքներն ու հմտությունն
երը դրսևորելու համար,
— ընձեռում է ակտիվ մասնակցության և ինքնադրսևորման հնարավորություն: