Կապիտալի կուտակումը ընդլայնված վերարատադրության պրոցեսում հավելյալ արժեքի փոխարկումն է կապիտալի. Լրացոիցիչ արտադրամիջոցներ գնելու և աշպատուժ վարձելու համար հավելյալ արժեքի մի մասի միացումը գործող կապիտալին։ Միաժամանակ այն նյութական բարիքների ցերարտադրության պրոցես է, որը կոչվում է կապիտալիզացիա։ Կապիտալի կուտակման չափերը կախված են հավելյալ արժեքի չափից, այն կապիտալի և եկամուտի բաժանելու հարաբերակցությունից, աշխատաուժի շահագործման աստիճանից, աշխատանքի արտադրողականության մակարդակից և գործող կապիտալի մեծությունից։ Կապիտալի կուտակման հետագա պրոցեսը իրականանում է կապիտալի համակենտրոնացմամբ և կենտրոնացմամբ։ Այս երկու պրոցեսներն էլ զարգացման որոշակի աստիճանում, տանում են մոնոպոլիաների առաջացմանը։