Հեքիաթ,ժանր

Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով[1]: Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերըփերիները, հսկաները, գնոմները, գոբլիններըջրահարսերըտրոլներըմիաեղջյուրները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։ Հեքիաթները հաճախ շփոթվում են այլ բանահյուսական նմանատիպ ժանրերի հետ, օր՝ լեգենդները, առասպելները (վերջիններիս ներառած պատմություններում սովորաբար առկա է ճշմարտության նշույլ: Հեքիաթների մեջ ծողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները: Այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում:

Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականն:

Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել: Պատահում են նաև չափածո հեքիաթներ:

Հեքիաթը բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Դիցաբանության դպրոցի ներկայացուցիչները հեքիաթը դիտում են իբրև «հնագույն առասպելի բեկոր»։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։ Հայկական հեքիաթների հավաքման ու հրատարակման գործում մեծ աշխատանք են կատարել Գարեգին Սրվանձտյանը, Տ. Նավասարդյանցը, Ս. Հայկունին, Երվանդ Լալայանը, Ս. Մովսիսյանը (Բենսե) և ուրիշներ։ Արժեքավոր է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատոր հրատարակությունը։

Հրաշապատում հեքիաթ՝ հեքիաթների հեղինակը հիմնականում ժողովուրդն է։ Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են տեսնել հեքիաթներում։ Ավելի ուշ հեքիաթներ ստեղծել են առանձին հեղինակներ՝ ժողովրդական պատումների մշակմամբ կամ ինքնուրույն։ Հեքիաթները բաժանվում են երեք տեսակների։ Տարածված են՝

  • հրաշապատում կամ կախարդական,
  • իրապատում,
  • կենդանական
ՀրաշապատումԽմբագրել

Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի՝ դևերի, կախարդների, վհուկներիվիշապների դեմ։ Դեպքերը տեղի են ունենում ստորերկրյա թագավորությունում, երևակայական աշխարհներում, այլ աշխարհներում, որտեղ անհավատալին դառնում է իրական։ Հերոսներին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը կամ իմաստուն ծերունին։ Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով:

ԻրապատումԽմբագրել

Իրապատում հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները, հալածվածների և ճնշվածների ճակատագիրը, ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արատներ։ Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց առանձին հատկություններն ու վարքը։ Կենդանիների (օրինակ՝ գայլիաղվեսիարջի, կկվի, բվիօձիառյուծի և այլն) միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն։ Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը։ Հեքիաթներում հաճախ են իրար խառնվում իրականն ու երևակայականը[1]: Հեքիաթները հիմնականում արձակ են, հազվադեպ՝ նաև չափածո։ Դրանց մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը՝ «Լինում է, չի լինում», «Կար, չկար», «Ժուկով-ժամանակով», «Չգիտեմ՝ որ երկրում, որ թագավորությունում», ինչպես նաև նույն վերջաբանը՝ «Երկնքից երեք խնձոր է ընկնում…», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին» և այլն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s