Դիտումը՝ որպես բնության հետ ծանոթացման հիմնական մեթոդ

Դիտումը՝ հատուկ կազմակերպված, նպատակաուղղված, քիչ, թե շատ պլանավորված բնության օբյեկտների ընկալումն է երեխաների կողմից։ Դիտման նպատակ է հանդիսանում, բնությքն օբյեկտների և սեզոնային երևույթների, հատկությունների, արտաքին և ներքին կառուցվածքի առաջման և զարգցման պատճառների ուսումնասիրությունը։ Դիտումը կախված դաստիարակների նպատակից լինում է՝ էպիզոդիկ, երկարատև և ընդհանրացնող(ամփոփող)

Դիտման նախապատրաստում

  1. Դիտման վայրի ընտրություն,
  2. Դիտման խնդիրների ուսումնասիրություն(գիտելիքներ, կարողություններ, որոնք անհրաժեշտ են՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար)։
  3. Դիտման առարկայի ընտրություն, որը երեխաների համար հետաքրքիր և միաժամանակ ընկալմանը հասանելի կլինի(բույս, կենդանի կամ անկենդան աշխարհի որևէ առարկա)։

Կարևոր է՝ բույսը կամ կենդանին պիտի լինի լավ վիճակում՝ մաքուր և առողջ։ Կենդանիներին դիտումից առաջ, ցանկալի է չկերակրել, քանի որ այդ դեպքում կենդանին ավելի ակտիվ կլինի, ինչը կապահովի երեխաների կենտրոնացումը։

Դիտման կազմակերպման ընդհանուր պահանջները

  1. Հստակեցնել դիտման նպատակը և խնդիրը, բոլոր դեպքերում խնդիրը կրում է ուսումնական նպատակ, խթանում է երեխայի մտածելու, վերհիշելու և հարցի պատասխանը ստանալու հմտությունները։
  2. Դիտման օբյեկտի ընտրությունը կատարվում է դաստիարակի կողմից և կախված է ժամկետներից և բնության տարբեր երևույթներից։
  3. Գիտելիքների ծավալի հստակեցում, որը անհրաժեշտ է ձևավորել երեխաների մոտ՝ դիտման արդյունքում։ Բնության մասին պատկերացումը երեխաների մոտ ձևավորվում է աստիճանաբար, բազմաթիվ հանդիպումների և դիտումների շնորհիվ։ Յուրաքանչյուր դիտում պիտի նոր գիտելիք տրամադրի, աստիճանաբար ընդլայնելով և խորացնելով սկզբնական պատկերացումը։
  4. Դիտման կազմակերպման ընթացքում անհրաժեշտ է նախատեսել համակարգային մոտեցում, ինչը արդյունքում կբերի լիարժեք և խորը պատկերացում շրջակա միջավայրի մասին։

Մոլորակներ

Մոլորակ («ճանապարհորդ»), երկնային մարմին է, որը պտտվում է ուղեծրով աստղի  կամ նրա մնացորդների շուրջ, բավարար զանգվածով, որպեսզի դառնա շրջանաձև սեփական ձգողականության  ազդեցության տակ, բայց ոչ բավարար, որպեսզի սկսվի ջերմամիջուկային ռեակցիա, և որը կարողացել է մաքրել իր շրջակայքը պլանետեզեմալներից։

Մոլորակները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ մեծ, ցածր խտություն ունեցող   գազային հսկաներ և ավելի փոքր  երկնային մոլորակներ որոնք ունեն պինդ մակերևույթ։ Համաձայն  Միջազգային աստղագիտական միության  սահմանմանը՝ Արեգակնային համակարգում   կա 8 մոլորակ։ Նրանք են՝ (  Արեգակից ունեցած հեռավորության) — չորս երկրանման՝ Մերկուրի Վեներա Երկիր Մարս   ապա չորս գազային հսկաներ Յուպիտեր Սատուրն ՈՒրան և Նեպտուն ։ Արեգակնային համակարգում կան նաև առնվազն 5 գաճաճ մոլորակներ՝Պլուտոն   (մինչև 2006 թվականը համարվում էր մոլորակ), Մակեմակե Հոմեա Երիս և Սերես  ։ Բացի Մերկուրիից և Վեներայից բոլոր մոլորակների շուրջ պտտվում է առնվազն մեկ Արաբանյակ ։

Սկսած 1992 թվականից, երբ գիտնականները սկսեցին հայտնաբերել հարյուրավոր այլ մոլորակներ այլ աստղերի շուրջ, որոնք անվանվեցին Էկզոմոլորակներ , ապացուցվեց, որ գոյություն ունեն ամբողջԳալակտիկայում  և դրանցից շատերի առանձնահատկությունները նման են Արեգակնային համակարգի մոլորակների առանձնահատկություններին։ 2011 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով արդեն հայտնաբերվել է 695 էկզոմոլորակ, ինչպես գազային հսկաներ, այնպես էլ երկրային խմբի մոլորակներ։

Անձրև

Անձրև, մթնոլորտային տողումների տեսակ, որը դրսևորվում է ամպերից թափվող հեղուկի՝ 0,5 — 7 միլիմետր միջին տրամագիծ ունեցող կաթիլների տեսքով : Ավելի փոքր տրամագիծ ունեցող կաթիլներով արտահայտվող հեղուկ տեղումները անվանվում են շաղ: Իսկ 6—7 միլիմետրից մեծ տրամագիծ ունեցող կաթիլները ամպերից ընկնելու ընթացքում տրոհվում են ավելի մանր կաթիլների, այնպես, որ նույնիսկ ամենաուժգին տեղատարափի ժամանակ երկրի մակերևույթին հասնելիս դրանց տրամագիծը 6—7 միլիմետրը չի գերազանցում: Անձրևի ուժգնությունը տատանվում է ժամում 0,25 միլիմետրից (շաղի ժամանակ) մինչև 100 միլիմետրի (ուժգին տեղատարափի ժամանակ) սահմաններում: Եվրոպայում ամենաուժգին տեղատարափը՝ րոպեում 15,5 միլիմետր ինտենսիվությամբ, արձանագրվել է 1920 թվականին, Գերմանիայում:

Տեղումների այս տեսակը թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից։ Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապված է մթնոլորտի  տարբեր ջերմաստիճանների հետ։ Եթե արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, ապա գոյանում է ծիածան։

Առաջանում է ջրային գոլորշիների անմիջական խտացման, բյուրեղային մասնիկների հալման կամ տարբեր չափերի մանր կաթիլների միաձուլման հետևանքով։ ՀՀ-ում ամենաշատ անձրևները թափվում է Գեղամա լեռնավահանի կատարային մասում՝ տարեկան 650 մմ, ամենա֊քիչը՝ Արածո դաշտում մինչև 100 մմ։ ՀՀ-ում տարվա ընթացքում առկա են անձրևի 2 բարձր արժեքներ՝ գարնանը  և, մասամբ, աշնանը։ Անձրևը մաքրում է օդը , կանոնավորում օդի և հողի  խոնավությունը, մասնակցում ջրի շրջապտույտին։

Արեգակնային համակարգի մասին 10 զարմանահրաշ փաստ

Չնայած այն բանին, որ մենք շատ բան գիտենք մեր Արեգակնային համակարգի մասին, ինչպես օրինակ այն, որ այն բաղկացած է 9 մոլորակներից (իհարկե, մինչև գիտնականները հանկարծակի իրենց կարծիքը չփոխեն այս փաստի վերաբերյալ), շատերը կարող են չիմանալ այն հետաքրքիր փաստերը, որոնք մենք ձեզ կներկայացնենք ստորև:

10. Յուպիտերը կլանում է տիեզերական աղբը

Redspot False2

Յուպիտերը մեր Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է և հայտնի է իր «մեծ կարմիր հետքով», որն իրենից փոթորիկ է ներկայացնում: Մոլորակի վրա ավելի հետաքրքիր բաներ էլ կան, սակայն, գիտնականների պնդմամբ, «մեծ կարմիր հետքը» կարևոր է, քանի որ այն մեր ապահովության հարցում կարևոր դեր է խաղում: Պատճառն այն է, որ Յուպիտերի հսկայական չափսերը և ձգողականության ուժը պաշտպանիչ դեր ունեն Երկրի համար, քանի որ վահանի դեր կատարելով և ծածկելով Երկիրը` այն կլանում է տիեզերական բեկորները, աղբը և այլ վտանգավոր օբյեկտները` իր ուղեծիր քաշելով, մինչև դրանք կկարողանային հասնել Երկիր: Պիեռե-Սիմոն Լապլասե անունով ֆրանսիացի մաթեմատիկոս-աստղագետը Երկրին մոտեցող գիսատղ էր հայտնաբերել, որը սակայն կլանվել էր Յուպիտերի ձգողական դաշտի կողմից և փաստորեն ամբողջապես դուրս մղվել Արեգակնային համակարգից:

9.Մեր Արեգակնային համակարգում գոյություն ունի 5 գաճաճ մոլորակ

Lilasmall

Չնայած գաճաճ մոլորակների շուրջ շարունակվող քննարկումներին` կարող ենք հստակ նշել, որ դրանք թափառող մեծ տիեզերական մարմիններ են, որոնք չունեն իրենց հստակ ուղեծրերը, որպեսզի կոչվեն մոլորակներ, և ոչ էլ հետևում են այլ մոլորակների ուղեծրերին, որպեսզի համարվենն լուսին կամ արբանյակ: Այս գաճաճ մոլորակներն են Սերեսը, Պլուտոնը, Հոմեան, Մակեմակեն և Էրիսը:

8. Արեգակնային համակարգը և երկնաքարերը

Asteroid

Չնայած բազմիցս լսել ենք երկնաքարերի մասին, ինչպես նաև դրանց վերաբերյալ նկարահանված ֆիլմեր դիտել, այնուամենայնիվ հնարավոր է տեղյակ չլինեք, որ երկնաքարերի հիմնական գոտին գտնվում է Յուպիտերի և Մարսի միջև, ինչպես նաև այն մասին, որ բազմաթիվ ավելի փոքր երկնաքարեր ցրված են Արեգակնային համակարգով մեկ, դրանցից որոշներն անգամ բավականին մոտ են Երկրին: Այնուամենայնիվ, թեև շատ ֆիլմերում տեսնում ենք, որ տիեզերանավերը երբեմն հազիվ են պրծնում երկնաքարերի հետ բախումներից, սա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ դրանք իրականում բավականին հեռու են, որպեսզի իրենցից լուրջ վտանգ ներկայացնեն:

7. Վեներան ամենատաք մոլորակն է

Venus-Lightning-02

Շատերի կարծիքով Արեգակնային համակարգի ամենատաք մոլորակը Մերկուրին է, քանի որ այն ամենամոտն է Արեգակին, սակայն իրականում պարզվում է, որ Վեներան ավելի տաք է, քան Մերկուրին, չնայած այն բավականին հեռու է գտնվում: Սա այն պատճառով է, որ Արեգակին մոտ գտնվելով Մերկուրին չունի մթնոլորտ, որը կպահեր արեգակնային տաքությունը: Սրան հակառակ` Վեներան բավականին խիտ մթնոլորտ ունի, որը պահպանում է արեգակնային տաքությունը: Հետաքրքիր է նաև այն, որ Վեներան տարբերվում է մնացած մոլորակներից նրանով, որ այն հակառակ ուղղությամբ է պտտվում:

6. Պլուտոնի կարգավիճակը երկար ժամանակ կասկածի տակ էր առնվում

Pluto-Inside-And-Out

Շատ մարդիկ ապշել էին գիտական համայնքի այն հայտարարությունից, թե Պլուտոնն այլևս չի կարող մոլորակ համարվել: Դեռևս փոքր հասակից մենք գիտենք, որ Պլուտոնը մոլորակ է, և երբևէ կասկածի տակ չենք առել այդ փաստը: Տարօրինակ է սակայն` Պլուտոնի կարգավիճակի մասին բանավեճերն ու քննարկումները գրեթե 30 տարի են տևել, սակայն հետազոտող աստղագետների ու գիտնականների շրջանից այս տեղեկատվությունը դուրս չի սպրդել ամբողջ ընթացքում: Նաև հետաքրքիր է իմանալ, որ Պլուտոնը ավելի փոքր է, քան կարող եք պատկերացնել, օրինակ` 170 Պլուտոն պետք կլինի` Երկրի չափսերին հասնելու համար:

5. Մերկուրիում մեկ օրը հավասար է երկրային 58 օրվա

Full Tif

Յուրաքանչյուր մոլորակի վրա օր է համարվում դրա մեկ ամբողջական պտույտը: Երկիրը մեկ ամբողջական պտույտ է կատարում 24 ժամում, այնինչ Մերկուրիի մեկ ամբողջական պտույտը տևում է գրեթե 60 երկրային օր: Պատկերացնու՞մ եք` ինչքան երկար պետք է սպասեիք, մինչև նորից լույսը բացվեր, եթե լինեիք Մերկուրիի վրա: Հետաքրքիր է իմանալ նաև այն, որ Երկրի վրա էլ կարելի է այդ փորձառությունը ունենալ. Անտարկտիդայում մի ամբողջ ձմեռ արևը հորիզոնից չի բարձրանում:
Քանի որ Մերկուրիի ուղեծիրը Արեգակի կողքով է անցնում, մեկ տարին այնտեղ հավասար է մոտավորապես երկրային 88 օրվա, սա նշանակում է, որ Մերկուրիի վրա տարին երկու օրից էլ քիչ ժամանակ է պարունակում: Բայց սա դեռ ամենը չէ. մոլորակի տարօրինակ ուղեծրի պատճառով թվում է թե Արեգակը ետ ու առաջ է շարժվում:

4. Ուրանի վրա եղանակները քսան տարի են տևում

Planet Uranus

Ուրանը ունի 82 աստիճանով ուղեծրի թեքվածություն, որը նշանակում է, որ այն կողքի վրա է թեքված: Սրա արդյունքում Ուրանի վրա եղանակը տևում է մոտավորապես 20 երկրային տարի և հանգեցնում տարօրինակ եղանակային երևույթների: Վերջերս Ուրանի վրա երկարատև ձմեռային փոթորիկներ էին, որին կհաջորդի գրեթե տասնամյակ տևողությամբ գարուն: Պետք է նշել, որ Ուրանի վրա գարունը ամենևին նման չէ Երկրի գարուններին. այստեղ ջերմաստիճանը զրոյից շատ ցածր է, որն ուղեկցվում է բավականին խիստ փոթորիկներով: Այս և մոլորակի այլ երևույթներ միջավայրը դարձնում են անհավանական դաժան:

3.Արեգակնային համակարգի զանգվածի 99%-ը կազմում է Արեգակը

Solar System

Բնականաբար, Արեգակը համակարգի ամենակարևոր մասն է կազմում: Չնայած այս պայծառ գազային գունդը մեզ լույս, տաքություն և էներգիա է տրամադրում, և նույնիսկ կարելի է ասել նրանով է համակարգում ամեն ինչ դասավորվում, սակայն երբեմն մոռանում ենք` ինչքան հսկայական է այն: Արեգակը կազմում է համակարգի ընդհանուր զանգվածի 99%-ը: Յուպիտերն ու մնացած մեծ մոլորակները կազմում են մնացած տոկոսը, իսկ Երկիրը հազիվ է ինչ-որ թիվ կազմում:

2. Դուք ավելի ցածր քաշ կունենաք Լուսնի վրա

Screen Shot 2013-04-27 At 6.01.00 Pm

Լուսնի փոքր զանգվածի պատճառով դրա ձգողականության ուժը շատ փոքր է` համեմատած Երկրի հետ: Համեմատության համար նշենք, որ Երկրի ձգողական ուժը 6 անգամ ավելի մեծ է: Սա նշանակում է, որ Լուսնի վրա դուք կարող եք 6 անգամ ավել բարձր թռչել, քան Երկրի վրա:

1.Սատուրնը միակ մոլորակը չէ, որ օղակներ ունի

Screen Shot 2013-04-27 At 6.03.12 Pm

Մինչ մենք սովորել ենք, որ Սատուրնը զարմանալի օղակներ ունի իր շուրջը, որ հիմնականում բաղկացած են սառույցից, մանր քարերից և այլ մասնիկներից, պարզվում է, որ բացի Սատուրնից այլ մոլորակներ էլ կան, որոնք ունեն օղակներ: Նույնիսկ պարզվել է, որ Արեգակնային համակարգի բոլոր մեծ մոլորակները իրականում օղակներ ունեն: Օրինակ` Նեպտունը, Յուպիտերը, որի օղակները մեր մոլորակից հնարավոր չէ նկատել: Նույնիսկ Ուրանն իր շուրջն ունի 9 պայծառ օղակ, ինչպես նաև մի քանի այլ ավելի խամրած օղակներ, սակայն սրանք հնարավոր չէ տեսնել մեծ հեռավորության պատճառով: