Արմավիրի մարզ

Արմավիրը Հայաստանի մարզերից մեկն է։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը Հայաստանը միացնում է Թուրքիային։ Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։

Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ։ Գարունը կարճատև է։ Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները։ Հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են։ Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները։ Բնական ծածկույթը, որը հումուսով աղքատ գորշահողեր են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործրության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի։ Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ։

Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Հայտնաբերվել են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները։

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արևելյան հատվածում է։ Դեպի արևմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։

Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) և Մեծամորը (9,191 բնակիչ)։

Ինչ է Երկիրը, ինչպիսի ձև ունի

րկիր մոլորակը ձևավորվել է մոտավորապես 4.54 միլիարդ տարի առաջ, իսկ կյանքն առաջացել է նրա առաջին միլիարդ տարիների ընթացքում։ Երկրի կենսոլորտն այնուհետև նշանակալիորեն փոփոխության ենթարկեց նրա մթնոլորտային և այլ հիմնական ֆիզիկական կառուցվածքները։

Երկիրը՝ ընդարձակ Արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկը, մի շարք առումներով եզակի է։ Նրա վրա կյանք կա, ջուր կա, իսկ մակերևույթը մշտապես նորանում է։

Image result for երկիր մոլորակ

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը։ Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը։ Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է մինչև 6000 ցելսուսի։ Միջուկում նյութերը հրահեղուկ վիճակում են։ Ենթադրվում է, որ այն կազմված է հիմնականում երկաթից և նիկելից։

Միջնապատյանը տարածվում է մինչև 2900 կմ խորությունը։ Միջնապատյանի խորքերում ջերմաստիճանը հասնում է մինչև 2900 աստիճան ցելսուսի։ Թեև միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է։ Վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալ, հրահեղուկ վիճակում են։

Image result for երկիր մոլորակ

Երկրի ամենակարծր շերտը երկրակեղևն է։ Երկրակեղևի հաստությունը տատանվում է 5-80 կմ-ի սահմաններում։ Այն կազմված է բազմազան ապարներից, որոնք իրարից տարբերվում են կարծրությամբ, գույնով, հալման ջերմաստիճանով և այլ հատկություններով։ Ապարներ են, օրինակ՝ տուֆը, բազալտը, խճաքարը, քարաղը, կավը, ավազը, տորֆը, կավիճը, կրաքարը, քարածուխը և այլն։

Ապարներն ըստ ծագման կարող են լինել հրային (մագմային), նստվածքային և փոխակերպային (ձևափոխված)։ Հրային ապարներն առաջացնում են հրաբխի ժամանակ արտահոսող լավայից, երբ այն սառչում ու կարծրանում է։ Հրային ապարներ են, օրինակ՝ գրանիտը, տուֆը, բազալտը, պեմզան, օբսիդիանը։Image result for երկիր մոլորակ

Նստվածքային ապարները լինում են օրգանական և անօրգանական։ Օրգանական ծագման ապարները գոյացել են հազարավոր տարիների ընթացքում մահացած օրգանիզմների քայքայումից ու կուտակումից։ Այդ ապարները հիմնականում կուտակվել են ցամաքային գոգավորություններում ու օվկիանոսների հատակում։ Դրանցից են քարածուխը, տորֆը, կավիճը, կրաքարը և այլն։ Անօրգանական ծագման ապարները գոյանում են հրային և փոխակերպային ապարների քայքայումից ու կուտակումից։ Դրանցից են ավազը, կավը, բազալտը, խճաքարը և այլն։

Փոխակերպային ապարներն առաջանում են երկրագնդի խոր շերտերում բարձր ջերմաստիճանի ու մեծ ճնշման պայմաններում նստվածքային կամ հրային ապարների փոխակերպումից։ Օրինակ՝ կրաքարը կարող է վերածվել մարմարի, ավազը՝ ավազաքարի։

Մոլորակը շրջապատված է մագնիսական դաշտով, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է և Երկրի մակերևույթը պաշտպանում Արեգակի՝ կյանքի համար կործանարար հզոր ճառագայթումից։ Սիլիկատային ապարներից կազմված երկրակեղևը պատված է ջրի թաղանթով և մթնոլորտային գազերով. վերջիններս գրեթե ամբողջովին նախկին հրաբխային ժայթքումների արգասիքն են։ Երկրակեղևը կազմված է հատվածներից՝ սալերից, որոնք դանդաղ շարժվում են միմյանց նկատմամբ։ Միլիոնավոր տարիների ընթացքում այդ շարժումների և սալերի փոխազդեցություների արդյունքում ձևավորվել են մայրցամաքները։

Image result for երկիր մոլորակ

ԷԿՈԼՈԳԻԱ ԵՒ ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Գիշեր և ցերեկ

Image result for день и ночь

Երկնակամարում Արեգակի տեսանելի դիրքին համապատասխան՝ տարին բաժանվում է չորս ժամանակաշրջանի (գարուն, ամառ, աշուն, ձմեռ)- Հյուսիսային և Հարավային կիսագնդերում տարվա եղանակներն իրար հակառակ են։ Տարվա եղանակների առաջացման և հերթափոխության պատճառը Երկրի պտտման առանցքի թեքությունն է (66°33՛) ուղեծրային հարթության նկատմամբ։ Ուղեծիրը տիեզերական տարածության մեջ Երկրի շարժման հետագիծն է. Արեգակի շուրջը այն կատարում է 365 օր 6 Ժ (1 տարի) ընթացքում։Image result for день и ночь

Քանի որ ուղեծրային շարժման ընթացքում Երկրի պտտման առանցքը տարածության մեջ մնում է ինքն իրեն գրեթե զուգահեռ, ապա տարվա ընթացքում Երկիրը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ հաջորդաբար հայտնվում է մեկ հյուսիսային, մեկ հարավային բևեռներով։ Ուստի Արեգակն ավելի ուժեղ է տաքացնում և լուսավորում Երկրի մերթ Հյուսիսային, մերթ Հարավային կիսագունդը, որի հետևանքով էլ Հյուսիսային կիսագնդի ամառը համընկնում է Հարավային կիսագնդի ձմռան հետ, և հակառակը։ Մարտի 21-ին Արեգակն իր տեսանելի շարժումով երկնքի Հարավային կիսագնդից անցնում է Հյուսիսային կիսագունդ՝ հատելով հասարակածի հարթությունը գարնանային գիշերահավասարի (գիշերվա և ցերեկվա տևողությունները Երկրի վրա բոլոր վայրերում հավասար են) կետում։ Երկրի Հյուսիսային Երկրի դիրքի փոփոխությունը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ՝ մեկ լրիվ շրջապտույտի ընթացքում կիսագնդում սկսվում է գարունը (Հարավում՝ աշունը)։ Արեգակը 12 ժ ն է հորիզոնից վեր։ Գարնան տևողությունը 92,8 օր է։Image result for день и ночь

Հունիսի 22-ին Արեգակը հասարակածի հարթությունից դեպի Հյուսիսային կիսագունդ է հեռանում առավելագույն չափով (խավարածիրը երկնային հասարակածի հետ կազմում է 22°27՛ անկյուն), և նրա ճառագայթները Երկրի վրա են ընկնում գրեթե ուղղահայաց, Երկրի 23°27՝ հյուսիսային լայնության վայրերում Արեգակը կեսօրին անցնում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր դիրքով՝ զենիթով։ Սկսվում է ամառը (Հարավային կիսագնդում՝ ձմեռը), որը տևում է 93,6 օր։ Սեպտեմբերի 23-ին Արեգակը դարձյալ գտնվում է երկնային հասարակածում (աշնանային գիշերահավասարի կետում) և Հյուսիսային կիսագնդից անցնում է Հարավային կիսագունդ։ Սկսվում է աշունը (Հարավային կիսագնդում՝ գարունը), որը տևում է 89,8 օր։ Վերջապես, դեկտեմբերի 22-ին Արեգակը երկնային հասարակածից դեպի հարավ է հեռացած առավելագույն չափով՝ 23°27՝։ Նրա ճառագայթները թեք են ընկնում Հյուսիսային կիսագնդի վրա, և հորիզոնիցվեր այն գտնվում է կարճ ժամանակ։ Սկսվում է ձմեռը (Հարավային կիսագնդում՝ ամառը), որը տևում է 89 օր։ Երբ Հյուսիսային կիսագնդում ամառ է, Երկիրը գտնվում է իր ուղեծրի արևահեռ կետի մոտակայքում, իսկ ձմռանը, ընդհակառակը, առավել մոտ է գտնվում Արեգակին։ Բայց քանի որ Երկրի ուղեծիրը քիչ է տարբերվում շրջանագծից, հեռավորության այդ փոփոխությունը քիչ է ազդում տարվա եղանակների վրա։

Image result for день и ночь

Երկիր մոլորակի մայրցամաքները

Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների ժամանակներից մինչև մեր օրերն իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ բոլոր օվկիանոսներն անմիջականորեն կամ նեղուցների ու ջրանցքների միջոցով կապված են միմյանց հետ և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:Համաշխարհային օվկիանոսի մակերեսը 361 մլն քկմ է և այն կազմված է ոչ միայն օվկիանոսներից, այլև դրանց մաս կազմող ծովերից և ծովածոցերից, հարևան ջրային մարմինները միմյանց միացնող նեղուցներից և ջրանցքներից:

Չնայած օվկիանոսների միասնականությանը, դրանք միմյանցից տարբերվում են իրենց չափերով և ջրի բազմաթիվ ֆիզիկական ու քիմիական ցուցանիշներով: Այդ տարբերությունների և ցուցանիշների ուսումնասիրությունն էլ հանդիսանում է մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրության դասընթացի ուսումնասիրության խնդիրներից մեկը:

Ինչպես տեսնում ենք նկար 2-ից խոշորագույն օվկիանոսը Խաղաղն է, որը զբաղեցնում է Համաշխարհային օվկիանոսի տարածքի գրեթե կեսը: Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, որն իր հերթին մոտ 2 անգամ փոքր է Խաղաղ օվկիանոսից: Մեծությամբ երրորդ և չորրորդ օվկիանոսներն են համապատասխանաբար Հնդկականը և Հյուսիսային Սառուցյալը:

Ընդհանուր առմամբ ցամաքային տարածքները զբաղեցնում են 149 մլն քկմ մակերես և բաղկացած են մայրցամաքներից ու դրանց շրջապատող բազմաթիվ կղզիներից:
Մայրցամաքները Երկրագնդի ցամաքի խոշորագույն հատվածներն են, որոնք բոլոր կողմերից շրջապատված են օվկիանոսներով և դրանց մասերով:Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մայրցամաք ձևավորվել և զարգացել է որոշակի պլատֆորմի կամ մի քանի պլատֆորմների (ինչպես օրինակ Եվրասիան) հիման վրա, ի տարբերություն Գրենլանդիայի պես խոշոր կղզիների, որոնք ժամանակին եղել են մայրցամաքի մաս, սակայն Երկրի ընդերքում տեղի ունեցող շարժումների արդյունքում ժամանակի ընթացքում անջատվել են մայրցամաքից և դարձել առանձին տարածքային միավոր:Հայտնի է նաև, որ ներկայիս մայրցամաքները միլիոնավոր տարիներ առաջ միավորված են եղել մեկ միասնական Պանգեյմայրցամաքում, որի տրոհման արդյունքում առաջացել են Լավրասիա և Գոնդվանա մայրցամաքները, որոնց միջև տարածվել է Թետիս օվկիանոսը: Հետագայում Լավրասիա մայրցամաքից առանձնացել են Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա մայրցամաքները, իսկ Գոնդվանայից՝ Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա և Անտարկտիդա մայրցամաքները:

Ներկայիս մայրցամաքները միմյանցից տարբերվում են բազմաթիվ ֆիզիկաաշխարհագրական երևույթներով, որոնք պայմանավորված են ոչ միայն տարածքի մեծությամբ և ձգվածությամբ, այլև Երկրագնդի վրա մայրցամաքների դիրքով:
4.jpgԵրկրագնդի մայրցամաքները
Ամենախոշոր մայրցամաքը Եվրասիան է (54,8 մլն քկմ), որը նաև արևմուտքից-արևելք և հյուսիսից-հարավ ձգվածությամբ է գերազանցում մյուս մայրցամաքներին (տարածվում է հյուսիսային լայնության 1̊ 16 և հյուսիսային լայնության 77̊ 43կոորդինատների միջև, ինչպես նաև արևմտյան երկայնության 9̊ 29 և արևելյան երկայնության 169̊ 39 միջև):
Մեծությամբ երկրորդը Աֆրիկան է՝ միակ մայրցամաքը, որը միաժամանակ տարածվում է ինչպես հյուսիսային և հարավային կիսագնդերում այնպես էլ արևելյան և արևմտյան կիսագնդերում:
Աֆրիկային հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, որոնք ամբողջովին տարածվում են արևմտյան կիսագնդում, սակայն Հարավային Ամերիկայի հյուսիսով է անցնում հասարակածը, հետևաբար այն տարածվում է և՛ հյուսիսային և՛ հարավային կիսագնդերում:
Մեծությամբ նախավերջին տեղում է գտնվում Անտարկտիդա մայրցամաքը, որի միայն մի փոքր մասն է ընկած հարավային բևեռային շրջագծից հյուսիս և որի տարածքում է գտնվում հարավային բևեռը՝ դարձնելով Անտարկտիդան միակ մայրցամաքը, որը չունի հարավային, արևելյան և արևմտյան ծայրակետեր:
Տարածքով ամենափոքրը Ավստրալիան է, որի մեջտեղով է անցնում հարավային արևադարձը և որը ամբողջովին արևելյան կիսագնդում տարածվող միակ մայրցամաքն

Բնագիտություն.հարցաշար

  • Երկնային ի՞նչ  մարմիններ  են  մտնում  տիեզերքի կազմի  մեջ: Տիեզերքը քնա՞ծ  է…
  • Ի՞նչ է  Արեգակնային  համակարգը:
  • Ի՞նչ համաստեղություններ  գիտեք:
  • Ի՞նչ է  Երկիրը, ինչպիսի՞  ձև  ունի:
  • Ինչպիսի՞ կառուցվածք  ունի  երկրակեղևը:
  • Ինչպիսի՞ երկնային  մարմին  է  Լուսինը: Որո՞նք  են Լուսնի  փուլերը:
  • Ինչո՞ւ է   լինում  գիշեր  և  ցերեկ:
  • Ինչո՞ւ է  լինում  եղանակների  հերթագայություն:
  • Ինչո՞ւ գետերը  միշտ  ներքև  են հոսում:
  • Ինչո՞ւ տերևը  կանաչ է, իսկ երկինքը երկնագույն:
  • Ինչպե՞ս են  առաջանում  ամպերը:
  • Քանի՞ մայրցամաքի  է  բաժանվում  Երկրագունդը, քանի՞ օվկիանոս  գիտեք  և  այլն:
  • Ինչպիսի՞ բնական  և  տեխնածին  աղետներ  գիտեք:
  • Քանի՞ մարզերի  է  բաժանվում  Հայաստանի  Հանրապետությունը,որո՞նք  են  դրանք:

 

Բնագիտություն․ հարցաշար

  • Ի՞նչ է  բնությունը: Որո՞նք  են  բնության  բաղադրիչները:
  • Ի՞նչու է  անհրաժեշտ  ուսումնասիրել  բնությունը:
  • Ինչպիսի՞ բնական  գիտություններ  գիտեք, որո՞նք  են  նրանց   ուսումնասիրությունների  առարկան
  • Որո՞նք են  բնության  ուսումնասիրման  գիտական  մեթոդները: Ի՞նչ  գործիքներ  և  չափիչ  սարքեր  գիտեք:
  • Ի՞նչ նշանավոր  գիտնականներ  գիտեք,  նաև  հայ  գիտնականներ:
  • Ինչպիսի՞ կարևորագույն հայտնագործություններ  գիտեք, որոնք  մարդկանց  կյանքը  դարձրել  են բարեկեցիկ: