Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ՝ ԳՄՕ), օրգանիզմ, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։Ներկայումս գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգենների օգտագործումն է՝ տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով։Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով՝ հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ[1]: Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և սննդամթերքի օգտակարության ու վնասակարության վերաբերյալ կան խիստ հակասական կարծիքներ։ Մոտավորապես 12000 տարի առաջ արհեստական ընտրության և բուծման միջոցով մարդիկ արդեն ընտելացրել էին որոշ բույսեր և կենդանիներ[2]: Ընտրողական բուծման գործընթացը, որում ընտրվում էին օգտակար հատկանիշներով առանձնյակներ և օգտագործվում էին սերունդ ստանալ նպատակով, հանդիսանում է ժամանակակից գենետիկական ձևափոխման նախատիպը[3]: Երբ լաբորատոր պայմաններում կատարվում է նուկլեինաթթուների հաջորդականության խմբավորում, ստացված ԴՆԹ-ն կոչվում է վերախմբավորված (վերակազմված) ԴՆԹ:[4] Վերջինս կարող է պարունակել օլիգոնուկլեոիդներ նույն կամ նման տեսակի օրգանիզմներից, այդ պատճառով այն ստացել է «ցիսգենային» ԴՆԹ անվանումը։ Իսկ եթե այն պարունակում է օլիգոնուկլեոիդներ այնպիսի օրգանիզմներից, որոնք բնական պայմաններով չեն խաչասերվում, ապա այն կոչվում է «տրանսգենային» ԴՆԹ[5]: Վերակազմված ԴՆԹ-ն կարող է պարունակել նաև արհեստական տարրեր։ Առաջին արհեստական վերակազմված ԴՆԹ-ն ստացվել է Պոլ Բերգի կողմից 1972 թվականին[6][7]: Գենետիկական ինժեներիան առաջին անգամ իրագործվել է Հերբերտ Բոյերի և Սթենլի Կոհենի կողմից 1973 թվականին։[8] Եթե ընտրողական բուծումը կախված է պոպուլյացիայի կամ տեսակի ներսում բնական ձևով հանդիպող գենային վարիացիաներից, ապա գենետիկական ինժեներիան կարող է ներգրավել նաև տարբեր տեսակների գեներ։ Որոշ երկրներում ԳՁՕ-ների ստացումն ու օգտագործումը կարգավորվում է պետության կողմից։ Մինչև 2014 թվականը Ռուսաստանում ԳՁՕ-ներ կարելի էր աճեցնել միայն փորձարարական տեղամասերում, թույլատրվում էր ներմուծել մինչև 22 տարբեր տեսակի բուսատեսակներ՝ եգիպտացորեն, կարտոֆիլ, սոյա, բրինձ և այլն[91][92]: Հայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծումը, ստացումն ու օգտագործումը կարգավորվում է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով[93]:
Рубрика: Էկոլոգիա բնագիտություն
ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ՀԱԸՏՆՎԱՑ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ[1]:
ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ.-ի ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի և այլ գիտական կառույցների մասնագետների կողմից։
Տեսակների վիճակի գնահատումը և կատեգորիաների որոշումը իրականացվել է միջազգային չափորոշիչների հիման վրա՝ Բնության պահպանության միջազգային միության դասակարգիչների կիրառմամբ (IUCN, 2007–2009, տարբերակ 3.1)։
ՀՀ Կարմիր գիրքը ներառում է 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, որոնցից՝ ոսկրային ձկներ (Osteichthyes – 7 տեսակ), երկկենցաղներ (Amphibia – 2 տեսակ), սողուններ(Reptilia – 19 տեսակ), թռչուններ (Aves– 96 տեսակ) և կաթնասուններ (Mammalia – 29 տեսակ)։ Ներառված են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում՝ 16 տեսակի փորոտանիներ և 139 տեսակի միջատներ[2]:
Փափկամարմիններ, կակղամորթավորներ կամ մոլյուսկներ (լատ.՝ Mollusca), անողնաշարավորների առանձին տիպ։ Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո։ Փափկամարմինների ընդհանուր քանակը տարբեր երկրներում տատանվում է 100 հազարից[1] մինչև 200 հազար[2]: ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ։ Ռուսաստանում հանդիում է մոտ 2900 տեսակ[3]: Այս տիպը սովորաբար բաժանում են 9 կամ 10 դասի, որոնցից երկուսը ամբողջությամբ վերացել են: Փափկամարմինները յուրացրել են համարյա բոլոր միջավայրերում գոյատևելու (ծովային և քաղցրահամ ջրեր, հող, ցամաքա-օդային տարածք) ձևերը: Որոշ փափկամարմիններ դարձել են ժամանակավոր կամ հիմնական մակաբույծներ՝ այլ կենդանիների համար:
Փափկամարմինների ամենափոքր ներկայացուցիչները համարվում են երկփեղկանիները: Նրանց հասուն ներկայացուցիչները՝ Condylonucula maya ունեն 0,5 մմ երկարություն[4]: Փափկամարմինների տիպին է պատկանում գլխոտանիների դասը, որի ներկայացուցիչները անողնաշարավորների ամենախոշոր տեսակներն են: Գլխոտանիներին է պատկանում Mesonychoteuthis-ը (կաղամար), որի քաշը հասնում է 495 կիլոգրամի:
Փափկամարմինները բազմազան են ոչ միայն չափերով, այլ նաև անատոմիական կազմով և պահվածքով: Գլխոտանի փափկամարմինները, ինչպիսին են կաղամարները, սիպելները և ութոտնուկները, անողնաշարավորների մեջ զբաղեցնում են առաջին տեղերից մեկը՝ նյարդային համակարգի զարգացվածությամբ: Փափկամարմինների մոտ 80%-ը պատկանում է փորոտանիների դասին, 19%-ը՝ երկփեղկանիների և միայն 1%-ն է ժամանակակից ներկայացուցիչների այլ դասին պատկանում:
Փափկամարմինների մեծամասնությունը կարող են տեղաշարժվել ոտքի միջոցով: Գլխոտանիների ոտքը ձևափոխվել է շոշափուկի: Փափկամարմինների բնորոշ առանձնահատկություններից է հանքայնացված խեցին, որի ձևն ու կառուցվածքը փոխվում է դասից դաս: Գլխոտանիների մեծամասնության մոտ խեցին բացակայում է: Փափկամարմինների համար բնորոշ գիծ է համարվում բերանային հատուկ ապարատը՝ քերիչը: Երկփեղկանիների մոտ ինչպես քերիչը, այնպես էլ՝ ամբողջ գլուխը հետ է զարգացել:
Փափկամարմինների առաջացումը կապվում է քեմբրիլի ժամանակաշրջանից:
Փափկամարմինների շատ տեսակներ՝ հիմնականում ցամաքային և ցամաքա-ջրային տեսակները, հայտնվել են անհետացման վտանգի մեջ՝ մարդկանց գործունեության պատճառով, և հիմա գտնվում են հսկողության տակ:
Փափկամարմինները համարվում են մարդկանց համար սննդի աղբյուր, ինչպես նաև նրանց խեցին օգտագործում են որպես շքեղություն, սադափի, մարգարիտի, վիսոնի, պուրպուրի տեսքով: Այս ամենի հետ մեկտեղ փափկամարմինները համարվում են գյուղանտեսության համար վնասատուներ, իսկ որոշները մարդու համար անմիջական վտանգ են ներկայացնում:
Փափկամարմիններին պատկանող գլխոտանիների դասին ժամանակակից մշակույթում տվել են ծովային հրեշների կարգավիճակ:
Փափկամարմինները բաժանվում են հետևյալ դասերի՝ զրահավորներ կամ խիտոններ, ակոսափորայիններ, մոնոպլակոֆորներ, թիոտանիներ, երկփեղկանիներ, փորոտանիներ, գլխոտանիներ և փոսապոչայիններ։
Փափկամարմիններ, կակղամորթավորներ կամ մոլյուսկներ (լատ.՝ Mollusca), անողնաշարավորների առանձին տիպ։ Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո։ Փափկամարմինների ընդհանուր քանակը տարբեր երկրներում տատանվում է 100 հազարից[1] մինչև 200 հազար[2]: ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ։ Ռուսաստանում հանդիում է մոտ 2900 տեսակ[3]: Այս տիպը սովորաբար բաժանում են 9 կամ 10 դասի, որոնցից երկուսը ամբողջությամբ վերացել են: Փափկամարմինները յուրացրել են համարյա բոլոր միջավայրերում գոյատևելու (ծովային և քաղցրահամ ջրեր, հող, ցամաքա-օդային տարածք) ձևերը: Որոշ փափկամարմիններ դարձել են ժամանակավոր կամ հիմնական մակաբույծներ՝ այլ կենդանիների համար:
Փափկամարմինների ամենափոքր ներկայացուցիչները համարվում են երկփեղկանիները: Նրանց հասուն ներկայացուցիչները՝ Condylonucula maya ունեն 0,5 մմ երկարություն[4]: Փափկամարմինների տիպին է պատկանում գլխոտանիների դասը, որի ներկայացուցիչները անողնաշարավորների ամենախոշոր տեսակներն են: Գլխոտանիներին է պատկանում Mesonychoteuthis-ը (կաղամար), որի քաշը հասնում է 495 կիլոգրամի:
Փափկամարմինները բազմազան են ոչ միայն չափերով, այլ նաև անատոմիական կազմով և պահվածքով: Գլխոտանի փափկամարմինները, ինչպիսին են կաղամարները, սիպելները և ութոտնուկները, անողնաշարավորների մեջ զբաղեցնում են առաջին տեղերից մեկը՝ նյարդային համակարգի զարգացվածությամբ: Փափկամարմինների մոտ 80%-ը պատկանում է փորոտանիների դասին, 19%-ը՝ երկփեղկանիների և միայն 1%-ն է ժամանակակից ներկայացուցիչների այլ դասին պատկանում:
Փափկամարմինների մեծամասնությունը կարող են տեղաշարժվել ոտքի միջոցով: Գլխոտանիների ոտքը ձևափոխվել է շոշափուկի: Փափկամարմինների բնորոշ առանձնահատկություններից է հանքայնացված խեցին, որի ձևն ու կառուցվածքը փոխվում է դասից դաս: Գլխոտանիների մեծամասնության մոտ խեցին բացակայում է: Փափկամարմինների համար բնորոշ գիծ է համարվում բերանային հատուկ ապարատը՝ քերիչը: Երկփեղկանիների մոտ ինչպես քերիչը, այնպես էլ՝ ամբողջ գլուխը հետ է զարգացել:
Փափկամարմինների առաջացումը կապվում է քեմբրիլի ժամանակաշրջանից:
Փափկամարմինների շատ տեսակներ՝ հիմնականում ցամաքային և ցամաքա-ջրային տեսակները, հայտնվել են անհետացման վտանգի մեջ՝ մարդկանց գործունեության պատճառով, և հիմա գտնվում են հսկողության տակ:
Փափկամարմինները համարվում են մարդկանց համար սննդի աղբյուր, ինչպես նաև նրանց խեցին օգտագործում են որպես շքեղություն, սադափի, մարգարիտի, վիսոնի, պուրպուրի տեսքով: Այս ամենի հետ մեկտեղ փափկամարմինները համարվում են գյուղանտեսության համար վնասատուներ, իսկ որոշները մարդու համար անմիջական վտանգ են ներկայացնում:
Փափկամարմիններին պատկանող գլխոտանիների դասին ժամանակակից մշակույթում տվել են ծովային հրեշների կարգավիճակ:
Փափկամարմինները բաժանվում են հետևյալ դասերի՝ զրահավորներ կամ խիտոններ, ակոսափորայիններ, մոնոպլակոֆորներ, թիոտանիներ, երկփեղկանիներ, փորոտանիներ, գլխոտանիներ և փոսապոչայիններ։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Բնադրող-չվող է, տարածված։ Մարմնի երկարությունը 25 սմ է, թևերի բացվածքը՝ 60-65 սմ, կենդանի զանգվածը՝ 88-105 գ։ Կտուցը փոքր է, թևերը՝ երկար, պոչը՝ մկրատաձև, որի ծայրը փակված թևի ծայրին հավասար է կամ նրանից երկար։ Բնորոշ հատկանիշը թևատակի դարչնակարմրավուն, դժվար նկատելի փետրածածկի առկայությունն է։ Թևի հետին եզրը սպիտակ է։ Բնադրման շրջանում հասունի փետրածածկը վերևից մոխրադարչնագույն է, կզակն ու կոկորդը՝ ավելի բաց գույնի՝ սև եզրագծով։ Կտուցը սև է, հիմքում՝ կարմիր։ Հետբնադրման շրջանում կոկորդի գիծը բեկված խայտերով է։ Երիտասարդի կոկորդն ու կուրծքը խայտավոր են։ Թռչում է ճիչով՝ մեծ բարձրություններում, հազվադեպ է ջուրը մտնում։
ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Բնակվում է ջրին մոտ, կավավազային կիսաանապատներում կամ լեռնատափաստաններում։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային ամենավաղ վերադարձը (առանձին անհատներով կամ խիտ երամներով)՝ ապրիլի 3-րդ տասնօրյակին։
ԲՆԱԴՐՈՒՄ
Բնադրազույգերը ձևավորվում են մայիսի 2-րդ կեսից։ Առաջացնում են փոքր գաղութներ, որտեղ բները տեղադրում են միմյանցից 7-22 մ հեռավորության վրա։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 80-110 մմ), ցամքարը՝ աղքատ (կամ չունի)։ Բնադրում է գետնին։ Բներում առաջին ձվերը հայտնվում են մայիսի վերջից հունիսի 1-ին տասնօրյակը։ Դնում է 32 մմ տրամագծով, դեղնասպիտակ՝ սև-դարչնագույն և մանուշակագույն վրձնախազերով 2-4 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 12%-ը)։ Թխսակալում են էգը և արուն. 1 ժ-ում արուն էգին փոխարինում է 2 անգամ։ Երիտասարդները թռիչքին լավ տիրապետում են հուլիս—օգոստոսին։ Աշնանային չուն՝ սեպտեմբերի 2-րդ կեսից։
Սպիտակաայտ ջրածիծառ (Chlidonias hybridus), ջրածիծառների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։ Մարմնի երկարությունը 23-25 սմ է, թևերի բացվածքը՝ 74-78 սմ։ Հասունի կտուցը մուգ կարմիր է։ Բնադրման շրջանում թասակը սև է, այտերը՝ սպիտակ, կոկորդը, փորը, կողքերը՝ մուգ մոխրագույն, գոտկատեղը՝ մոխրագույն։ Հետբնադրման շրջանում գլուխը սպիտակ է, աչքերի հետնամասի սև շերտերը միաձուլվում են ծոծրակի հատվածում։ Երիտասարդի մեջքը մոխրագույն է, փետուրները՝ սև ու բաց դեղին երիզներով, կտուցը՝ սև։ ՀՀ-ում բնադրման փաստը գրանցված է 1920 թվականին, նորագույն տվյալները՝ 1980—2005 թվականներին։ ՀՀ-ում հայտնվում է մայիսից սեպտեմբեր։ Սպիտակաայտ ջրածիծառները թռչում են՝ մեծ երամներ կազմած, ջրի մակերեսից ոչ բարձր։ Խիտ (հաճախ այլ ջրածիծառների հետ), խառը խմբեր կազմած կամ որորների հարևանությամբ (հատկապես օրվա շոգ ժամերին) հանգստանում են ափամերձ ծանծաղուտում։ Կարող են խիտ շարքերով թառել ափից ոչ հեռու՝ տանիքների էլեկտրալարերին՝ հայացքները դեպի ջուրը, իսկ հաջորդ պահին խումբն անկանոն ցրիվ է գալիս, դանդաղ և ոչ բարձր թռչում ջրի մակերեսով։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒՖԼՈՆ
Օդի,Հայկական մուֆլոն կամ անդրկովկասյան լեռնային ոչխար[1], (լատ.՝ Ovis orientalis gmelinii, պարս․՝ گوسفند وحشی ارمنی),[2]սնամեջ եղջյուրավորների ընտանիքի վայրի ոչխար։
Բնաշխարհիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընգրկել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։ Գրանցված է ՀՀԿարմիր գրքում։
ԱՐՏԱՔԻՆ ԿԱԶՄՎԱԾՔ
Մարմնակազմվածքը սլացիկ է, կենդանի զանգվածը՝ ոչ մեծ։ Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կենդանի զանգվածը՝ 50-60 և 35-45 կգ։ Արուները օժտված են խոշոր եղջյուրներով, որոնք ձգվելով դեպի մնդավ, կազմում են շրջան։ Մաքիները հիմնականում անեղջյուր են։ Մայրերն առաջին ծինում ունենում են մեկ, հետագայում՝ զույգ գառներ։
Մազածածկը կոպիտ է, կարճ, բաց շագանակագույն՝ քստամազից և աղվամազից կազմված։ Հասուն արուների մեջքին կա սպիտակ թամբանման նշան։ Ընտանի ոչխարի ամենահավանական նախահայրերից է։ Ընտանի ոչխարի հետ տրամախաչումից տալիս է առողջ պտղատու սերունդ։ Ապրում է 12-14 տարի։
ՏԱՐԱԾՈՒՄ
Տարածված են Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանում և Իրանում։ Մուֆլոններ կան նաև Կիպրոս, Կորսիկա և Սարդինիա կղզիներում, սակայն պարզ չէ դրանք վայրենացած ոչխարներ են, թե իրական մուֆլոններ։ Էդեմիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկվել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Տարածված է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով (մինչև 7-8 գլուխ) հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։
Ապրում է լեռնային չոր տափաստաններում, գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ (Ուրծի լեռնաշղթա), ենթալպիան և ալպիական մարգագետիններում(Վայոց ձոր և Սյունիք)։ Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը 1000-3000 մ բարձրություններում։
Հայաստանում մուֆլոնն ապրում է մշտապես՝ ձմռանը չքոչելով, իսկ տարվա տաք եղանակներին դիտվում է արուների ներհոսք Նախիջևանի կողմից։ Մուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը՝ դեպի նախալեռներ, ամռանը՝ դեպի բարձունքներ։
ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Բնության պահպանության միջազգային ցուցակում Ovis orientalis[3] ենթատեսակը համարվում է խոցելի տեսակ։ Ինչպես նաև գրանցված է ՀՀ Կարմիր գրքում[4]։
Պահպանվում է «Զանգեզուր» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում։
ՎԱՐՔ
Բնակվում են լեռնային լանդշաֆտներում։ Էգերն ապրում են 100 առանձնյակից կազմված խմբերով, իսկ արուները՝ միայնակ, երբեմն կազմում են մի քանի հազար գլխից կազմված հոտեր։ Շատ տեսակներ գաղթում են կերով հարուստ տարածքներ։ Ապրում է 12-14 տարի։
ԲԱԶՄԱՑՈՒՄ
Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը։ Հղիությունը տևում է 5-6 ամիս։ Ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերից մինչև հունիսի սկիզբը։ Մայրերն առաջին ծինում ունենում են 1, հետագայում՝ զույգ ձագեր։
ԹՎԱՔԱՆԱԿ
Ներկայիս գնահատմամբ՝ մուֆլոնի թվաքանակը Հայաստանում չի գերազանցում 250-300 առանձնյակները։ Պոպուլյացիայի հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում (200 առանձնյակներից ոչ ավելի)։
ԲՈՐԵՆԻՆԵՐ
Բորենիներ (լատ.՝ Hyaenidae), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղ։ Ապրում են Աֆրիկայի մեծ մասում և Ասիայում՝ Արաբիայում, Հնդկաստանում։ Բորենիներն ապրում են միասին՝ մեծ խմբերով, որոնք կոչվում են ցեղեր։ Այս ցեղերը կարող են ներառել մինչև 80 առանձնյակներ, իսկ առաջնորդը լինում է էգը։ Բորենիներն ունեն լավ լսողություն ու սուր տեսողություն՝ նամանավանդ գիշերով։ Նրանք արագավազ կենդանիներ են և հեշտությամբ ու չհոգնելով կարող են երկար հեռավորություններ հաղթահարել։ Բորենիներն աշխատում են միասին և արդյունավետ կերպով մեկուսացնում են իրենց զոհին՝ հիմնականում հիվանդին ու անուժին, որը հետամուտ է մահվան։ Սպանված կենդանու համար հաճախ վեճ է առաջանում ցեղի ներսում կամ այլ կենդանիների հետ՝ հովազների, հեպարդների և նույնիսկ առյուծների։ Բորենիները բավական լավ ձայն և լայն ու բազմազան հնչյուններ են արձակում միմյանց հետ հաղորդակցվելու համար։ Նրանք նույնիսկ կարողանում են «ծիծաղել», ինչի հետ է կապված իրենց անվանումը՝ Hyena։
ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Բորենիների բաժանվում են 4 տեսակի բծավոր բորենի, գորշ բորենի, շերտավոր բոորենի, և հողագայլ։ Այս կենդանիները տարածված են Աֆրիկայում, գորշ բորենին հարավային Աֆրիկայի ափերին, այդ պատճառով նա նաև կոչվում է մերձափնյա բորենի։ Ամենահայտնի տեսակը դա շերտավոր բորենին է, որն Աֆրիկաից բացի կա նաև Ասիայի հարավում և նաև Հայաստանում։ Հողագայլը չապսերով ամենափոքրն է, այդպես է կոչվել որջում ապրելու սովորության պատճառով։
ԲԾԱՎՈՐ ԲՈՐԵՆԻ
Բծավոր բորենիները ոհմակներ են կազմում, որտեղ իշխում են ոհմակի օրենքները։ Բարձր պոչը վկայում է ոհմակում բորենու բարձր դիրքի մասին։ Այս բորենու ոռնոցը հիշեցնում է մարդու քրքիջ։
ԳՈՐՇ ԲՈՐԵՆԻՆԵՐ
Գորշ բորենիները ազգակցական ոհմակներ են կազմում 4-15 անհատից բաղկացած։ Էգը արուներից կարելի է ասել չի տարբերվում։
ՀՈՂԱԳԱՅԼ
Հողագայլերը միայնակ կենդանիներ են, թեև երբեմն ապրում են ընտանիքներով։ Աֆրիկայի բնիկները նրանց որսում են մսի և մորթու համար։
ՇԵՐՏԱՎՈՐ ԲՈՐԵՆԻՆԵՐ
Շերտավոր բորենիները հանդիպում են ՀՀ հարավային մասում։ Մենակյաց կենդանի է։ Բացի լեշից սիրում է նաև ձմերուկ։ Կուշտ կերած բորենին միանգամից քնում է։ Շերտավոր բորենիները բավականին մեծ կենդանիներ են: Ունեն հզոր թաթեր:Առջևի թաթերը ավելի երկար են: Բծավոր բորենիների ձայնը հազվադեպ է լսվում:Նրա ձայնը ոչնչով նման չէ կետավոր բորենիներին:
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Բորենիները մեզ հայտնի են որպես աղբահավաքներ՝ հաճախ ճաշում են այլ գիշատիչների սննդի մնացորդներով։ Բայց այդ գազանները դիմացկուն և հմուտ որսորդներ են, որոնք հարձակվում են նույնիսկ գնու այծքաղի վրա։ Նրանք նաև սպանում և ուտում են թռչունների, մողեսների, օձերի և միջատների։ Աֆրիկայում բորենիներն ու մարդիկ հաճախակի են հանդիպում։ Փաստորեն Քենիայի և Տանզանիայիբնակիչները թողնում են դիակներին, որպես բորենիների սնունդ, իսկ այդ խելացի և համարձակ կենդանիները «արշավանք» են կազմակերպում դեպի պարենային խանութներ և ժամանակ առ ժամանակ պատճառ են դառում որոշ մարդկային զոհերի։ Որոշ տարածքներում նրանք արդեն հայտնի են և սպանվում են որպես ապակառուցողական վնասատուներ։
ԹՈՒՆԱՎՈՐ ԳԱԶԵՐ, ՀԵՂՈՒԿՆԵՐ, ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԸ



ՈՐՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ՄԱՔՈՒՐ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ
Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՋՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՈՐՈՆՔ ԵՆ
Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի,
խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։
Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։
ԱՂՏՈՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ
Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրառվում են նաև բնական ջրերի արհեստական մաքրման եղանակներ․ մեխանիկական եղանակով մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը (բուսական և կենդանական մնացորդներ, կենցաղային թափոններ, ավազի, կավի մասնիկներ և այլն)։ Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափերի անցքերով ցանցեր (մաղեր), զտիչ ավազաններ։
ԱՂՏՈՏՄԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ
Քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը [ (կոագուլացում)՝ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, ապա՝ հեռացվում, կլանումը (ադսորբցիա կամ աբսորբցիա)՝ քիմիական որոշ նյութերի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը (քլորի և օզոնի միջոցով ախտահանվում Է խմելու ջուրը)։
ԱՂՏՈՏՄԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ
Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերը բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի, թեփի միջով։ Մեծ տարածում ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով, տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին։
ԱՂՏՈՏՄԱՆ ՕԴԱՎՈՐՄԱՆ ՄԱՔՐՈՒՄ
Ջուրը տհաճ հոտով գազերից, նյութերից մաքրելու նպատակով կիրառվում Է օդավորման (աերացիա) եղանակը՝ հատուկ հարմարանքներով ջուրը հարստացվում է օդով՝ թթվածնով։
Ջուրը հատուկ նպատակով օգտագործելիս աղազերծում, փափկեցնում են, մաքրում ախտածին մանրէներից, մետաղային միացություններից և այլն։ Բնական ջրերի մաքրության և որակի բարելավման ապահովումը, ջրերի վրա վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են ՀՀ Ջրային օրենսգրքով (2002)։