Հեքիաթ,ժանր

Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով[1]: Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերըփերիները, հսկաները, գնոմները, գոբլիններըջրահարսերըտրոլներըմիաեղջյուրները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։ Հեքիաթները հաճախ շփոթվում են այլ բանահյուսական նմանատիպ ժանրերի հետ, օր՝ լեգենդները, առասպելները (վերջիններիս ներառած պատմություններում սովորաբար առկա է ճշմարտության նշույլ: Հեքիաթների մեջ ծողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները: Այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում:

Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հաճախ էլ իրար են խառնված իրականն ու երեվակայականն:

Հեքիաթները հիմնականում արձակ են ստեղծվել: Պատահում են նաև չափածո հեքիաթներ:

Հեքիաթը բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Դիցաբանության դպրոցի ներկայացուցիչները հեքիաթը դիտում են իբրև «հնագույն առասպելի բեկոր»։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։ Հայկական հեքիաթների հավաքման ու հրատարակման գործում մեծ աշխատանք են կատարել Գարեգին Սրվանձտյանը, Տ. Նավասարդյանցը, Ս. Հայկունին, Երվանդ Լալայանը, Ս. Մովսիսյանը (Բենսե) և ուրիշներ։ Արժեքավոր է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատոր հրատարակությունը։

Հրաշապատում հեքիաթ՝ հեքիաթների հեղինակը հիմնականում ժողովուրդն է։ Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են տեսնել հեքիաթներում։ Ավելի ուշ հեքիաթներ ստեղծել են առանձին հեղինակներ՝ ժողովրդական պատումների մշակմամբ կամ ինքնուրույն։ Հեքիաթները բաժանվում են երեք տեսակների։ Տարածված են՝

  • հրաշապատում կամ կախարդական,
  • իրապատում,
  • կենդանական
ՀրաշապատումԽմբագրել

Հրաշապատում հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի՝ դևերի, կախարդների, վհուկներիվիշապների դեմ։ Դեպքերը տեղի են ունենում ստորերկրյա թագավորությունում, երևակայական աշխարհներում, այլ աշխարհներում, որտեղ անհավատալին դառնում է իրական։ Հերոսներին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը կամ իմաստուն ծերունին։ Բոլոր հեքիաթների մեջ չարի և բարու պայքար կա, և այդ պայքարը միշտ ավարտվում է բարի ուժերի հաղթանակով:

ԻրապատումԽմբագրել

Իրապատում հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները, հալածվածների և ճնշվածների ճակատագիրը, ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արատներ։ Կենդանական հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց առանձին հատկություններն ու վարքը։ Կենդանիների (օրինակ՝ գայլիաղվեսիարջի, կկվի, բվիօձիառյուծի և այլն) միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն։ Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը։ Հեքիաթներում հաճախ են իրար խառնվում իրականն ու երևակայականը[1]: Հեքիաթները հիմնականում արձակ են, հազվադեպ՝ նաև չափածո։ Դրանց մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը՝ «Լինում է, չի լինում», «Կար, չկար», «Ժուկով-ժամանակով», «Չգիտեմ՝ որ երկրում, որ թագավորությունում», ինչպես նաև նույն վերջաբանը՝ «Երկնքից երեք խնձոր է ընկնում…», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին» և այլն։

Վարժություններ․23․10

1. Կետադրել տրված տեքստը։ ․

Մի անգամ՝ հետմիջօրեին, Վաչե թագավորի միամորիկ որդին՝ Վաչագանը,որ տասնիննամյա պարթևահասակ երիտասարդ էր՝ մուգ շագանակագույն մազերով և հոնեղ ճակատով, պատշգամբի քարե բազրիքին կռթնաց, նայում էր հուրթի պարտեզին և ունկնդրում թոչունների հոգեհմա երգը։ Կարծես աշխարհի բոլոր երգեցիկ հավքերը հավաքվել էին այնտեղ՝ իրենց անուշ դայլայլով մրցելու միմյանց հետ։ Թվում էր՝ ողջ բնությունը քարացած ունկնդրում էր նրանց քաղցրահնչյուն երգի անուշ դայլայլը, այնինչ Վաչագանը, թեև հիացած այդ ամենով, հոգով ու մտքով սավառնում  էր մի այլ աշխարհում։

2. Գտնել հոմանիշները։

ա) Քաղցրավենիք, զառանցանք, դրվատանք, շտեմարան, մանդագուշանք, մանրուք, հրուշակեղեն, ամոթանք, բանաստեղծություն, գովք, հայացք, քերթվացք, նախատինք, ամբար։

բ ) Մթնշաղ, խառնաշփոթ, բաժինք, հեղինակություն, պատուհաս, պանդուխտ, փորձանք, ուտելիք, աճուրդ, վարկ, աղջամուղջ, քաոս, վտարանդի, պարեն։

գ) կտցել, արհամարհել, տրորել, լսել, տիրել, հատուցել, վարկաբեկել, հեկեկալ, պատվազրկել, քամահրել, կողկրտել, իշխել, ունկնդրել, հեծկլտալ։

3. օղակաձև- ականջող
արնաներկ-սառնարյուն
չափաբաժին- ջերմաչափ
վաճառատուն- մրգավաճառ
հավաքածու- բերքահավաք
պարահանդես- մենապար

Առաջադրանք հայոց լեզվից

Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին … (ձգում, հրապուրումքաշումճամփորդներին:Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի … (զարմանալիզարմանահրաշսքանչելիհիանալի) պարիսպներըորոնց վրայով մի քանի կառք կարող էր կողքկողքի ընթանալՍակայն ճամփորդներին ամենից ավելի (գրավում, դյութումձգումհրապուրումէր Նաբուգոդոնոսոր թագավորի … (հիասքանչ, չքնաղհրաշազեղ,չքնաղագեղպալատըՊալատի կողքին … (բարձրանում էրվեր էր խոյանում) ապշեցուցիչ մի … (կառույց,կառուցվածքկերտվածք, շինվածք)` կախովի այգիներըԹագավորը դրանք … (ստեղծել էրշինել էրգոյության էր կոչելիր սիրելի կնոջ համարԹագուհին մեդացի էրիր հայրենիքի … (կանաչզմրուխտ, անտառոտլեռներին ու անտառներին սովոր:… (շոգտոթտոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների (զեփյուռին, հովինքամունու ստվերինԿնոջ… (տխրությունըթախիծը, վիշտը)… (պակասեցնելու,նվազեցնելուփարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս… (պարգևել, ընծայելնվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին … (հայտնիաշխարհահռչակ, ծանոթկախովի պարտեզներըՀասարակ… (մահկանացուների, հողածինների,մարդկանցհամար պարտեզներն անմատչելի էինչէ՞որ դրանք … (թագավորականարքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էինիսկ մուտքը պահպանում էր (ահարկուսարսափելիահավորսարսափազդու) պահակախումբըԱյդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղելդրանք … (շատ լավհիանալիհրաշալի) էին մտածված և հեքիաթային … (սիրունությունգեղեցկություն) ունեինիզուր չէոր աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Պարզվում էոր մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվելկախված է մարդկային հարաբերություններիցՆախանձըօրինակոչ միայն որդի նման (կրծելկրծում է մարդու հոգին և (տակնուվրա անելտակնուվրաանում էությունըայլև (առաջացնելառաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններԱհա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) չես ցանկանում տառապելմի՛ նախանձիր»: Զրպարտությունըվիրավորանքըշողոքորթությունըանտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորելթունավորում է նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն (լինելեղելՄ.թաերկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ (գտնելգտան: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինենորովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնումոր ներկը հավասարապես(չորանալչորանա:

 

 

Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորությանսխալ կաուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Գորտը սկսեց բարձր և երկարաձիգ կռկկռալ:
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:
Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայներըռիթմիկ գվվոց ու բարձրբեկբեկուն մռնչյուն:
Միանգամայն հայտնվեցին իրիկնային յուրահատուկ ձայները՝ ռիթմիկ  գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումինկարծես առաջին անգամ էր տեսնում:
Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին,  կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծովայլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այն ծառերի մեջ շարունակ գալարվելով:
Սա հսկայի այն կոշիկն էորը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդինորով եկել էինք:
Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք:

 

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ

Image result for հայոց լեզու

Տրված ածականներից ու գոյականներից ինչպե՞ս  հարցին պատասխանող, գործողության հատկանիշ ցույց տվող բառեր (մակբայներ) կազմի´ր:

Օրինակ՝ հատուկ – հատկապես,
աստիճան — աստիճանաբար:

Վայրենի- վայրենաբար,

քաջ- քաջաբար,

արի- արիաբար,

մարդկային- մարդկայնորեն,

մեղմ- մեղմորեն,

մայր- մայրաբար,

նյութ- նյութապես,

ընկեր- ընկերաբար,

խումբ- խմբովին,

հիմն, (հիմք)- հիմնովին.

Գաղափար- գաղափապես,

կամ(ք)- կամովին,

համառ- համառորեն,

խոր- խորապես,

զգույշ- զգուշորեն,

քնքույշ- քնքշորեն,

թեթև- թեթևորեն, թեթևակի

շեղ- շեղակի,

բարեկամ- բարեյամաբար,

գործնական- գործնականորեն,

գիտակից- գիտակցաբար,

լուրջ- լրջորեն,

վայրկյան- վայկենապես:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ

Image result for հայոց լեզու

Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխիր, որ անձ ցույց տվող գոյականներ դառնան: 

Ա. Երգել — երգչուհի,

ուսուցանել — ուսուցիչ ,

նկարել — նկարիչ,

գործել — գործիչ ,

բնակվել — բնակիչ ,

հսկել — հսկիչ,

լողալ — լողորդ,

վարել — վարորդ,

հաճախել — հաճախորդ,

գնել — գնորդ,

որսալ — որսորդ,

պահել — հապակ,

սուտ ասել — սուտասան,

իշ­խել — իշխող,

վեպ ասել — վիպասան,

այցելել — այցելու,

վրեժ առնել — վրիժառու,

երկրպագել — երկրպագող :

Բ. Հունձ, ուղի — ուղորդ ,

թագ — թագուհի,

զեն(ք) — զինոր ,

դատ — դատավոր,

ձի — ձիավոր,

այգի — այգեպան,

հնոց — հնոցապան,

ջրա­ղաց — ջրաղացպան ,

խանութ — խանութպան,

նախիր — նախրապան,

ուղտ — ուղտապան,

պարտեզ — պարտեզպան ,

էշ — իշապան :

Ընդգծված բառակապակցություններն ածանցավոր բառերով փոխարինի´ր:

Պոչ ունեցող պոչավոր մի կենդանի էր գալիս:
Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող զորեղ հսկա ես:
Կինը վեր կացավ թոնրի մոտից, խմորը վրան խմորոտ ձեռքերով մի քանի հաց փաթաթվեց ու տվեց ճամփորդին:
Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող երկոտանի զարմանալի կեն­դանի են տեսել:
Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար երկարավուն  էր, գույն էլ՝ մի քիչ դեղին դեղնավուն :
Իբրև հայր հայրաբար ՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Որպես մտերիմ մտերմաբար ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:
Եղբոր նման եղբայրաբար  օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:
Թշնամու նման թշնամաբար եք խոսում:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ

Image result for հայոց լեզու

.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն տրվածներից մեկը (հոմանիշը) գրի՛ր:

Հիմալայներում, ձյունոտ անտառ գնալիս անցնելիս. գիտական արշավախմբի անդամները տեսել են նկատել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց ետևից հետապնդել են նրանց և գտել են հայտնաբերել են նրանց բնակարանը կացարանը , որը քարանձավ քարայր է եղել: Պարզվում է,  որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն ապրում են քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել  կրակից,  իսկ որպես հագուստ  օգտագործում են գործածում են վայրի  կենդանիների մորթիները: Սնվում են կերակրվեւմ են հում սննդով. որը կացարանի շրջակայքում  շատ է առատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է վախով սարսափով ու ծայրաստիճան զարմանքով ապշահարությամբ:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս . ապրում են. Կացարան, առատ. գործածում են. Նկատել են. հայտնաբերել են. կերակրվում են, ապշահարությամբ,

«Անուշ» պոեմի բովանդակությունը

  • Անուշ — գլխավոր հերոսուհին
  • Սարո — Անուշի սիրեցյալը
  • Մոսի — Անուշի եղբայրը
  • Անուշի հայրը

 

«Անուշ»-ի նյութը վերցված է իրական կյանքից։ Պոեմում հիմնական առանցքային նյութն Անուշի և հովիվ Սարոյի փոխադարձ նվիրական սերն է։ Բայց սիրահար զույգի երջանկությունն անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ, երբ Սարոն, Անուշի եղբոր՝ Մոսիի հետ կոխի բռնված, խախտում է «հնոց ադաթը» և տապալում է ընկերոջը։ Այդ ադաթի խախտմանը հետևում է իգիթ ընկերների «անհաշտ թշնամությունը»: Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած, խորապես վիրավորված Մոսին հետապնդում ու վրեժ է լուծում Սարոյից՝ սպանելով նրան։ Իսկ Անուշը, որի «չար բախտը», ժողովրդի հավատալիքների համաձայն, կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի» վիճակահանությամբ, արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից։

Առաջադրանք

1. Շարքի բառերը գրիր միասին,անջատ կամ գծիկով

1) քաջ (առողջ)_ քաջ առողջ, փութ (եռանդ)_փութեռանդ,   աս(ուլիս_ասուլիստարե (ցտարի_տարեցտարի
2) 
քարոզ (արշավ)_քարոզարշավ,   տեղից (տեղ)_տեղից- տեղ, հետ (կանչել)_հետ կանչել, թել (ասեղ)_թել-ասեղ
3) 
տուն (տեղ)_տուն-տեղ, փոխ (զիջում)_փոխզիջում, կրակ(մարիչ)_կրակմարիչ,   ձայն (ծպտուն)_ձայն ծպտուն
4) 
ժամ (պատարագ)_ ժամ-պատարագ, թոռն (որդի)_թոռնորդի,  գլուխ (հանել)_գլուխ հանել, ծովից (ծով)_ծովից ծով

   2.Կազմի’ր  բարդ և ածանցավոր վեց  բառ     զարդ  արմատով:

Ածանցավոր -զարդեղեն,զարդային, զարդարանք,զարդարուն,անզարդ,

Բարդ-զարդատուփ,նկարազարդ, ծաղկազարդ,նախշազարդ, զարդարվեստ,

3. Կազմի’ր  երկու նախադասություն   շահ համանունով:

Նադիր շահը իր զորքով գնաց պատերազմի։

Նա իր շահի համար մասնակցեց օլիմպիական մրցույթին։

   4. Կազմիր  վեց   բառ  անք-որդ, -վածք,-ոց  վերջածանցներով:

-անք_սփոփանք,խրախուսանք, ափսոսանք,կալանք,խնդրանք, քծնանք։

-որդ_անձրևորդ,քառորդ,հետևորդ, առաջնորդ,վարորդ,որսորդ։

-վածք_քերվածք,ճեղքվածք, պատմվածք,հորինվածք,թխվածք։

-ոց_ակնոց,թևնոց,ամրոց,դպրոց, դարբնոց,պահոց։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ

  1. Ամբողջացնել նախադասությունները:
    ա) Քանի որ կենսուրախ և կատակասեր մարդ էր, չէր նեղանում ոչ մեկից:
    բ)  Ձեզ այն պահին տեսնել,երբ ուրախությանս չափ ու սահման չկա:
    գ)  Անցել էր ընդամենը երկու-երեք տարի,բայց նա չէր փոխվել:
    դ) Թեև հայրն արդեն ծերացել էր,բայց նույն խելացի մարդն էր մնացել:
    ե) Ով իր նպատակը լավ է պատկերացնում,նա կիրականացնի դա:
  2. Մարդ, ձեռ, հույս, ջուր արմատներով նոր բառեր կազմել` դրանք ունենալով բառամիջում, բառասկբում, բառավերջում։
  3. Անմարդ,անմարդաբնակ, մարդկային,ձեռագիր,անձեռն, անձեռոցիկ,հուսալի,անհույս, անհուսալի,ջրմուղ,անձրևաջուր,անջրանցիկ։
  4. Ուղղել սխալները:
    Վախում եմ_վախենում եմ, բազմիցս անգամ_բազմիցս, նորից եմ կրկնում_կրկնում եմ, սպասեցնել տվեց_սպասեցրեց, ուրիշ այլ մարդիկ_այլ մարդիկ, խոսքը քեզ է վերաբերվում_, վիճվել_վիճել, կապնվել_կապվել, ուտացնել_ուտեցնել, խոսա_խոսել, կարմրացնել_կարմրեցնել, խոստովանվել_խոստովանել:
  5. Կետադրել ավանդազրույցը:
    Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում,  երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի,չպղծվի: Այնպես որ իմացե՛ք գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն.  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
    Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել մաքրվել սրբացել: