Զեյթունցիների 1862 թ. ապստամբությունը Հայ ազատագրական շարժման
•փայլուն դրվագներից մեկն է։ Տավրոսի հայ խիզախ լեռնականների այդ զինված
ելույթը թուրքական բռնապետության դեմ ամենաջերմ արձագանքը գտա։Լ
մեր ժողովրդի լայն խավերում և զգալի հետքեր թողեց նրա քաղաքական // քան ֊
քի պատմության մեջ։
Զեյթունը Լեռնային Կիլիկիայի մի մասը կազմող այդ երկրամասը ընկնում
է Մ արաշից դեպի հյուսիս-արևմուտք, J? ահ ան (Պյուռամիս) գետի ակունքներում:
ЦЬյթուն անունով կոչվել է ինչպես ամբողջ գավառը, այնպես էյ նրա
կեն տրոնը հանդիսացող գյուղաքաղաքը՛։ Հնոլմ գավառն անվանվել է նան
Ոլլնիա^։ Զեյթունը ունի բազմաթիվ ձորեր և անանցանելի կիրճեր, որոնք քեռ֊
ների հետ միասին նրան տալիս են անառիկ դիրք:
Ջեյթունում համեմատաբար ստվար հայ բնակչություն հաստատվել է
դեռևս Կիլիկիայի հայկական պետության գոյության ժամանակաշրջանում* •
•բնակչության թիվը տարբեր ժամանակներում տարբեր է եղել։ 1860-ական թթ•
«՛այ բնակչոլթյունր մոտավոր հաշվով կազմում էր 35— 40 հազար, որի։/
17 հա զարը ապրում էր գավառի կենտրոնը. հանդիսացող Հէե յթուն գյուղ աքա —
դա քում f իսկ մնացածը նրա շրջակայքում գտնվող հայկական գյուղերում։
XIX դարի 50—60֊ական թթ• գավառի տնտեսական կյանքը ուներ փակ,
ն ա տուր ալ բնույթ։ 9՛յուղաց իության սոցիալական շերտ ավորումը դեռևս թույլ
էր արտահայտվում։ Երկրի վարչաձևր իր վրա կրում էր տոհմ ական ֊նահ ա ֊
պետական կարգերի դրոշմը։ Յուրաքանչյուր գ/ոլղ ուներ ծերունիների խորհուրդ,
որի դերը, սակայն, անվանական էր։ Ւշխանոլթյունը փաստորեն գտնր֊
վում էր գյուղապետի, այսպես կոչված, քեհյայի ձեռքում։ Րուն Զեյթուն •՛սվանը
բաժանված էր չորս թաղի։ Յուրաքանչյուր թաղ ուներ իր թաղապետը, որը
<(իշխան» տիտղոսն էր կրում։ IIովորաբար թաղապետներն իրենց պաշտոնները
վարում էին ժառանգաբար։ Ֆրանսիացի Լեոն Պոլը, որ 1864 թ. այցելել էր
Զեյթուն, թաղապետ ների մասին գրում էր, թե նրանք ((ընտրվում են տոհմի
կամ հանճարի առավելության համար և միայն իրանց հայրենասիրության և քաշության պատճառող են կարգվում ժողովրդի գլուխ, և ժող ովուրդր կարող է
մերժել այդ իշխաններին, եթե նրանք որևէ հանցանք ունենան))՛՝։
Լ. Պոլի այս պնդումը միակողմանի էր։ Ինչպես քեհյաներր գյուղերում,
այնպես էլ թաղասլե տները («իշխանները») Զեյթուն ավանում հանդիսանում
կին վերնախավի ներկայացուցիչները։ Նրանց վարչական ֊ք աղա քակ ան դիրքը
պայմանավորված էր իրենց սոցիալական դիրքով։
Ընդհանուր բնույթ կրող հարցերը, որոնք վերաբերում էին ամբողջ դա —
վառին Լերկրինքննվում էին գավառային խորհրդի կողմից, որի մեջ մտնում
էին առանձին գյուղեր ներկայացնող քեհյաները և Զեյթուն գյուղաքաղաքի
թաղապետները՝ «իշխանները»։ Ա (դ օրգանում խոշոր դեր էին խաղում Զեյթոլնի
հոգևորականության ներկայացուցիչները։
Զեյթուն գավառի այս յուրատեսակ վարչաձևի մասին մի շարք հեղինակ
ներ անցյալում արտահայտել են բավական արտառոց տեսակէտներ: Վիկտոր
Լանգլուան Զեյթուն ի վարչաձևը համարում էր «ռեսպուբլիկականյ> , իսկ է լԷղ.!տ
Ռևկլյուն «կոնֆեդերատիվ ռեսպուբլիկական»’t Հայ հեղինակներից մի քանիսն
աշխատել են գործն այնպես պատկերացնել, թե իբր Զեյթուն ում բացակա յել
են սոցիալական ներքին հակասությունները և դասակարգային պայքարը®» Այդ
ևս սխալ էւ Չնայած տոհմական՜ն ահա պետ սւկ ան կյանքի որոշ գծերի առկա֊
լութ չանը, Զեյթունում, ինչպես նաև նրա հարևան մյուս գավառներում, տիրում
Էին ֆեոդալական հարաբերություններըԶեյթոլնն
իրավականորեն գտնվում Էր иուլթանական Թ՛ուրքիայի տիրապետության
տակ, բայց փաստորեն ուներ կիսանկախ դրություն> Գավառի
վարչական, դատական, քաղաքական, կրոնական և այլ բնույթի գործերը լուծվում
Էին ինքնուրույն կերպով, առանց թուրքական կառավարության միջաւք
ըտոլթ յանէ Սակայն զեյթունցիները, թեև ոչ միշտ, հարկ Էին վճարում սուլթանական
կա ռավա րությանր^:
XIX դարի առաջին կեսին զեյթունցիներր մի քանի անգամ զինված ընդհարումներ
ունեցան թուրքական զորքերի հետւ Այսպեււ, օրինակ, սուլթանական
զորքերը 1808, 1819, 1829, 1835 թթ. արշավեցին այդ կիսանկախ երկրի
ւէրա։ Զեյթունցիներր, որ քսՀջ և հմուտ կռվողներ Էին, հերոսաբար դիմադրում
և հաճախ հետ Էին շպրտում թշնամուն։ Այդ զինված ընդհարումների ու կռիվների
հիմնական պատճառն այն Էր, որ զեյթունցիներր երբեմն հրաժարվում
Էին հարկ վճարել սուլթանական կառավարությանր, իսկ վերջինս ձգտում Էր
պարբերաբար և որքան հնարավոր Է շատ հարկեր և տուրքեր ստանալ նրանցից•
Զեյթունցիների 1862 թ. ապստամբությունը, սակայն, այլ բնույթ ուներ,
նրա շարժառիթները գերազանցապես քաղաքական Էին։ Ինչպիսի պարագաներում
տեղի ունեցավ Զեյթունի այդ նշանավոր հերոսամարտը։ 1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ. Յաղուպյանը, Ն. Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և առհասարակ մարտնչող ողջ հայ բնակչությունը:
Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր, 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից:
Այսպես ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Հայությունը բնաշխարհում և. գաղթավայրերում նյութական միջոցներ էր հանգանակում և ուղարկում Կիլիկիա՝ աջակցելով նրա քաջակորով բնակչությանը: Զեյթունի իրադարձությունների ազդեցությամբ Վանում, Էրզրումում, Մուշում և Կ.Պոլսում տեղի ունեցան հուզումներ և հանրահավաքներ: Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտին:
Рубрика: Հայոց պատմություն
Ազատագրական զինված պայքարն Արցախում և Սյունիքում
Շարժման ծավալումը Արցախում
Արցախի հայկական զորամիավորումները կարևոր դեր կատարեցին Արցախը թուրքական զավթիչներից պաշտպանելու գործում:
Թուրքական զորքերն այնտեղ առավել համառ և կազմակերպված դիմադրության հանդիպեցին: 1724թ. Արցախի ազատագրական ուժերը թուրքական բանակների դեմ համատեղ պայքարի մասին պայմանագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ: Արցախի զորահրամանատարները օսմանյան բանակների դեմ պայքարում համագործակցության առաջարկներ արեցին նաև պարսկական իշխանություններին: Արցախի մելիքությունները միասնական վճռականությամբ պատրաստ էին դիմագրավել օտար հարձակումներին և ավերումներից պաշտպանել սեփական երկիրն ու ժողովրդին: Հայոց պայքարին օժանդակելու խոստումներով Ռուսաստանից Արցախ ժամանեց նաև հայազգի Իվան Կարապետը: Այդ ավելի էր հուսադրում հայկական իշխանություններին:
Շուշիի և Վարանդայի ինքնապաշտպանական կռիվները
1725թ. մարտին թուրքական երեք զորամաս ներխուժեց Արցախի Վարանդա գավառ: Շուրջ 6000 թուրք զինվորների թույլ տալով տեղավորվել Արցախի հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց: Թուրքական երկու փաշաներն սպանվեցին, իսկ երրորդը գերի վերցվեց: Թուրքական բանակի ոչնչացումը և հայկական ուժերի այդ կարևոր հաղթանակը մեծ արձագանք ունեցավ, բարձրացավ հայոց ինքնավստահությունը և մարտունակությունը:
Անհաջողության է մատնվում Արցախի դեմ թուրքական զորքերի նաև հաջորդ արշավանքը: 1726թ. Շուշին գրավելու օսմանյան բանակի համառ գրոհները, հանդիպելով հայերի դիմադրությանը, անհաջողության մատնվեցին:
Այսպիսով, ձախողվում է Շուշիի բերդը պաշարված պահելու թուրքական բանակի փորձը: Ութօրյա մարտերից հետո, կորցնելով ութ հարյուր զինվոր, թուրքերն ստիպված նահանջում են Գանձակ: Կրած պարտություններից հետո թուրքական զինվորականությունը ընտրում է անակնկալ հարձակումների մարտավարությունը:
Թուրքական բանակի դեմ Արցախի հայ ազատագրական ուժերի պայքարում միայն 1728 թվին է առավելությունն անցնում թշնամուն: Ազատագրական ուժերի մի մասը, հուսախաբ լինելով ռուսական խոստումներից, հետագա արյունահեղությունները կանխելու համար գերադասում է թուրքերի հետ բանակցելու ուղին:
Նույն թվականին մահանում է Եսայի Հասան-Ջալալյանը, որը, տեղեկանալով ռուս-թուրքական պայմանագրի կնքման մասին, հակվել էր թուրքերի հետ բանակցելու մտքին:
Քաղաքական այդ գիծը մերժող հայ զինվորականությունը 1729թ. սկզբներին, Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ, նոր պատվիրակություն ուղարկեց ռուսական բանակ՝ օգնական զորք ստանալու նպատակով: Ռուսական հրամանատարությունը կրկին չկատարեց հայ պատվիրակության խնդրանքը: Օգնություն չստանալով Ռուսաստանից՝ հայ պատվիրակությունն այլևս չվերադարձավ Արցախ: 1729-1731 թթ. թուրքական նվաճման դեմ պայքարը շարունակում էր Գյուլիստանի սղնախը, որի հրամանատարն էր Աբրահամ սպարապետը: Թեև 1730-ական թվականներին թուրքական նվաճողների դեմ պայքարի կազմակերպման համար Արցախում այլևս չկար միասնական հրամանատարություն, սակայն հայ ժողովուրդը ցած չդրեց զենքը և շարունակեց ազատագրական պայքարը:
Արցախի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ:
Վարդերի հեղափոխություն
Հեղափոխության տանող գլխավոր և համընդհանուր նախադրյալ դարձավ Վրաստանի անկախացումից հետո (1995) պաշտոնավարող Էդուարդ Շևարդնաձեի կառավարումից դժգոհությունը։ Բնակչության դժգոհությունն առաջացել էր կառավարության հանդեպ կուտակված պահանջներից, որոնք կապված էին երկրի ծանր տնտեսական իրավիճակի, պետական ծառայողների շրջանում կոռուպցիայի տարածվածության և այլ պատճառներով։ Իրավիճակը բարդացավ ազգային փոքրամասնությունների՝ անկախության ձգտելու կամ Ռուսաստանին միանալու ձգտումների հետևանքով, ինչը մասնավորապես արտահայտվեց դե-ֆակտո անկախ գոյություն ունեցող Աբխազիայի, Հարավային Օսիայի և որոշակիորեն Աջարիայի պարագայում։
Հասարակության մեջ բացասական զգացողություններ առաջացրեց նաև Շևարդնաձեի՝ Աբխազիայում և Օսիայում հակամարտությունները բռնի ուժով լուծելու մերժումը, ինչը համատեղվում էր հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերով։ Վրաստանում քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին հասավ 2003 թվականի նոյեմբերի 2-ի նախագահական ընտրությունների նախօրեին։
Ընդդիմության բողոքներն իրենց գագաթնակետին հասան նոյեմբերի 22-ին՝ վրացական նոր խորհրդարանի, որի օրինականությունը կասկածի տակ էր, առաջին նիստի առաջին օրը։ Նույն օրն ընդդիմադիրները Սաակաշվիլիի գլխավորությամբ, ձեռքերին վարդեր[Ն 3], գրավեցին խորհրդարանի շենքը, ընդհատեցին ելույթ ունեցող Շևարդնաձեին և ստիպեցին թիկնապահների ուղեկցությամբ լքել դահլիճը։ Այնուհետև նախագահը երկրում Արտակարգ դրություն հայտարարեց և օգնության կանչեց զորքերին և ոստիկանությանը Թբիլիսիի իր առանձնատան մոտ։ Բայց նույնիսկ ընտրագույն ոստիկանական ստորաբաժումները հրաժարվեցին աջակցել նրան։ Նոյեմբերի 23-ի երեկոյան՝ Սուրբ Գեորգիի օրը, Շևարդնաձեն հանդիպում անցկացրեց ընդդիմադիր առաջնորդներ Սաակաշվիլիի և Ժվանիայի հետ՝ քննարկելու ՌԴ արտգործնախարար Իգոր Իվանովի կողմից երկրում ստեղծված իրավիճակը։ Հանդիպումից հետո Շևարդնաձեն հայտարարեց իր հրաժարականի մասին։ Սա իսկական էյֆորիա առաջացրեց Թբիլիսիի փողոցներում։ Ավելի քան 100 000 ցուցարարներ հրավառություններով և ռոք համերգներով նշեցին հաղթանակը։
Նինո Բուրջանաձեն՝ վրացական խորհրդարանի խոսնակը, դարձավ նախագահի պաշտոնակատար այնքան ժամանակ, քանի դեռ չէր անցկացվել քվեարկության նոր փուլը։ Միաժամանակ երկրի Գերագույն դատարանը չեղարկեց նախագահական ընտրությունների արդյունքները։ 2004 թվականի հունվարի 4-ին Վրաստանում անցկացվեցին նոր նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց Սաակաշվիլին. երդմնակալությունը տեղի ունեցավ նույն թվականի հունվարի 25-ին։ 2004 թվականի մարտի 28-ին անցկացվեցին նաև խորհրդարանական նոր ընտրություններ, որտեղ հաղթեցին Սաակաշվիլի աջակցությունը վայելող «նոր դեմոկրատները»
«Վարդերի հեղափոխությունից» հետո ձևավորված Վրաստանի կառավարությունից շատերը կրթություն էին ստացել արտերկրում
Մոնա Լիզա
Մոնա Լիզա (Ջոկոնդա, անգլ.՝ Mona Lisa, իտալ.՝ La Gioconda, լրիվ անունը՝ Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարը, իտալ.՝ Ritratto di Monna Lisa del Giocondo), կերպարվեստի գլուխգործոց, աշխարհի ամենահայտնի գեղանկարչական ստեղծագործություններից մեկը, որի մասին ամենաշատն է գրվել, որը նայելու համար այցելել են ամենաշատ մարդիկ և որի թեմայով արված պարոդիաներն ամենաշատն են։
Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է, որն ստեղծել է Լեոնարդո դա Վինչին՝ 1503 — 1507 թվականների միջև։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։ Իսկ նրա ետևի բնապատկերը էլ ավելի խորհրդավորություն է հաղորդում ամբողջ նկարին. այն կարծես թե երևակայության արդյունք է, և ոչ՝ իրական վայր։ Այն ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա I-ը և ներկայումս հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության սեփականությունը։ 1797 թվականից պահվում է Փարիզի Լուվր թանգարանում
Այս նկարի «Մոնա Լիզա» անվան ծագումը գալիս է Վերածննդի արվեստի պատմագիր Ջորջո Վազարիից, ով գրում է. «Լեոնարդոն Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի համար ձեռնարկեց նրա կնոջ՝ Մոնա Լիզայի դիմանկարի ստեղծումը»[5][6] «Մոնա» բառը իտալերեն ma donna (թարգմանաբար՝ իմ տիրուհի) դիմելաձևի քնքշացված տարբերակն է
Լեոնարդո դա Վինչին «Մոնա Լիզայի» վրա սկսել է աշխատել 1503 կամ 1504 թվականին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։[7] 1516 թվականին Ֆրանսուա I թագավորը հրավիրում է Լեոնարդոյին աշխատելու Ամբուազի մոտ գտնվող դղյակում։ Կարծիք կա, որ նա իր հետ վերցրել է «Մոնա Լիզան»՝ նրա վրա Ֆրանսիայում գտնվելու ժամանակ աշխատելու համար և դա արել է մինչև 1517 թվականը[8][9]։ Նրա մահից հետո այս նկարը մյուս աշխատանքների հետ միասին ժառանգեց իր աշակերտ և օգնական Սալաին։[10] Արքան նկարը գնեց 4000 էքյու վճարելով և պահեց Ֆոնտեբլոպալատում, որտեղ այն մնաց մինչև Լուի XIV-ին հանձնելը։ Լուի XIV-ն այն տեղափոխեց Վերսալի պալատ։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո նկարը տեղափոխվեց Լուվր, սակայն մի կարճ ժամանակ մնալով Տյուիլրի պալատում գտնվող Նապոլեոնի ննջարանում։ Ֆրանս-Պրուսական պատերազմի ընթացքում (1870–1871) այն գտնվել է Բրեստի զինանոցում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը նորից են հանել Լուվրից և տեղափոխել անվտանգ տեղ, սկզբում՝ Շատո դ’Ամբուազ, հետո՝ Լոկ-Դյո աբբայություն և Շատո դը Շամբոր, հետո, ամենավերջում՝ Մոնտոբան քաղաքի թանգարան։ Քսաներորդ դարում նկարը միայն երկու անգամ է հանվել Լուվրից։ 1963 թվականին այն ցուցադրվել է ԱՄՆ-ում, իսկ 1974֊ին՝ Ճապոնիայում։
Վազարիի նամակը
Համաձայն Ջորջո Վազարիի (1511—1574)` իտալացի նկարիչների կենսագրի, ով Լեոնարդոյի մասին գրել է 1550 թվականին` նրա մահից 31 տարի անց, Մոնա Լիզան եղել է ֆլորենտացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը (իտալ.՝ Francesco del Giocondo), ում դիմանկարի վրա Լեոնարդոն ծախսել է 4 տարի, թողնելով այն անավարտ։
Նկարի գողության պատմություն
«Մոնա Լիզայի» պատմության մեջ եղել է գողության մեկ դեպք։ Այն տեղի է ունեցել 1911 թվականի օգոստոսի 21-ին։ Նկարը հայտնաբերելու համար փակվեցին երկրի սահմանները։ Թանգարանի ղեկավարությունն ազատվեց աշխատանքից։ Կասկածի տակ էին ընկել բանաստեղծ Գիյոմ Ապոլիները, ում նույնիսկ կալանավորեցին, նկարիչ Պաբլո Պիկասոն։ Նկարը գտնվեց միայն երկու տարի անց՝ Իտալիայում։ Պարզվեց, որ գողությունն իրականացրել է Լուվրի աշխատող, հայելիների իտալացի վարպետ Վինչենցո Պերուջան (իտալ.՝ Vincenzo Peruggia)։ Կարծիք կա, որ նրա նպատակն է եղել նկարը պատմական հայրենիք վերադարձնելը, համարելով, որ ֆրանսիացիներն իրենցից են գողացել և մոռանալով, որ Լեոնարդոն ինքն է այն տարել Ֆրանսիա։ Նկարը գտնվեց նույնպես այն գողացողի մեղքով՝ Վինչենցոն պատասխանել էր թերթում տպագրված Ուֆիցիի պատկերասրահի տնօրենի հայտարարությանը և առաջարկել էր վաճառել իր գողացած նկարը։ Գողության համար Պերուջան փոքր ժամկետով բանտ նստեց, չնայած նրան, որ իտալացիները գովում էին հայրենասիրության համար։ Իտալական քաղաքներում ցուցադրվելուց հետո 1914 թ. հունվարի 4-ին Ջոկոնդայի դիմանկարը վերադարձավ Փարիզ։ Այդ ամբողջ ընթացքում «Մոնա Լիզան» պատկերվում էր ամբողջ աշխարհի թերթերի և ամսագրերի երեսներին, փոստային բացիկների վրա և, շնորհիվ դրա, դարձավ պաշտամունքի առարկա ամբողջ աշխարհում։
Վանդալիզմի դեպքեր
1956 թվականին այցելուներից մեկը նկարի վրա ծծմբաթթու լցնելով վնասեց նրա ներքևի մասը, իսկ նույն տարվա դեկտեմբերի 30-ին երիտասարդ բոլիվիացի Ուգո Վիլյեգասը քարով նկարին խփելով վնասեց արմունկի մոտի ներկի շերտը։ Դրանից հետո նկարի պաշտպանության համար այն տեղադրեցին հարվածադիմացկուն ապակու ետևում։ 2009 թվականին ապրիլի 2-ին ֆրանսիական քաղաքացիություն չստացած մի ռուսաստանցի կին ապակու վրա է նետել կավե աման։
Մինչ այդ՝ 1974 թվականի ապրիլին, Տոկիոյում ցուցադրվելու ժամանակ մի կին, վիրավորված լինելով հաշմանդամների հանդեպ թանգարանի վերաբերմունքից, փորձել էր կարմիր ներկ փչել նկարի վրա։ Այս վերջին երկու դեպքերում նկարը չի տուժել։
Ընկերություն․․․
Ես կարծում եմ, որ իրական ընկերը պետք է լինի ազնիվ և նվիրված դա կյանքում ամենակարևորն է։ Բոլորն էլ ունեն շատ ընկերներ բայց միևնույն է կամ մեկը որը մի փոքր տարբերվում է, իրական ընկերը պետք է հասկանա քեզ կողքիտ լինի և լավ և թե վատ պահերին։ Ընկերը պետք է սիրի քեզ այնպես ինչպես դու կաս իրական ընկերը նա է ով կասի քեզ քո սխալների մասին և կօգնի լուծել դրանք։ Լավ ընկերության առաջին պայմանը վստահությունն ու նվիրվածությունն է։ Ընկերը նա է որ կպաշտպանի քեզ իմանալով որ սխալ ես։ Ինձ համար ընկերության մեջ կարևորը վստահությունն է։ Հավատում եմ նաև տղայի և աղջկա ընկերությանը մտածում եմ որ յուրաքանչյուրն էլ պետք է ունենա և տղա և թէ աղջիկ ընկեր։ Ես շատ ընկերներ ունեմ բայց ինձ համար լավագույնը մեկն է։
Պատմական ակնարկ
Ֆուտբոլ մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։ Պտմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են Մ․թ․ա 2500 թվականից։Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարի շատ ժողովուրդների մեջ։ Օրինակ Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղ։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ թվագրվաց է Մ․թ․ա 180թվ-ով։Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները՝ գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի՝ յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է։Հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը։ Բայց և այնպես, շատերն այն կարծիքի են, թե ֆուտբոլն իր ծագմամբ պարտական է հինհռոմեական «հարպաստում» խաղին, որը Մեծ Բրիտանիա և Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգեոներները։Գնդակախաղով զբաղվել են նաև աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ։։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։ Ճապոնիայում դեռևս 14 դար առաջ սիրված է եղել «կոմերի» խաղը։ 14 քառակուսի մետր տարածքով հրապարակում տեղաբախշված ութ խաղացողները, պահպանվելով հաստատված կանոնակարգը, գնդակը փոխանցել են մեկը մյուսին։Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան «կալ չիե» խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ՝ մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում: Թիմերը կրել են «Բյանկա» (սպիտակներ) և «Ռոսսի» (կարմիրներ) անունները։Սակայն ներկա ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ և մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը՝, Շեֆիլդ Յունայթեդը (1855—1957) և առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել են Անգլիայում: 1904 թ-ին հիմնադրվել է Ֆուտբոլային Միությունների Միջազգային Ֆեդերացիան՝ ՖԻՖԱ: Առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թ-ին՝ Ավստրիա—Հունգարիա, Արգենտինա—Ուրուգվայ: Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900թ-ից։ 1930 թ-ից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության, իսկ 1955 թ-ից՝ Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 1960 թ-ից՝ գավաթակիրների գավաթի, 1973 թ-ից ՈՒԵՖԱ գավաթի կանոնավոր հանդիպումները։Ֆուտբոլ խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում դաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 109,88մ իսկ առավելագույն լայնությունը 90,728մ։Աշխարի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մարականա դաշտն է որը գտնվում է Rio de janeiro քաղքում։