Անձրևոտ օր

 

Անձրևից  և ցրտից  չվախեցող սովորողների և դասավադողների մեր խումբը ապրիլի 21-ին  Օշականում էր։ Լավ քայլեցինք, եղանք Օշական գյուղի սրբավայրերում։ Նկարվեցինք տառերի պուրակում։ Առաջին անգամ էի լինում ժայռափոր Սուրբ Գրիգոր մատուռում, որը շատ հետաքրքիր էր և մեծ զորություն ուներ։ Բոլոր սրբավայրերում երգեցինք հոգևոր երգեր և աղոթեցինք։ Օրը հրաշալի էր և տպավորություններով հարուստ։

Մեկ օր Երևանի հետ․․․

Այս տարի հեկտեմբերի 14-ին տոնվեց   Երևանի 2799 ամյակը։ Ես մասնակցեցի ընկերուհուս հետ տոնական միջոցառումներին։ Եղանք Հյուսիսային պողոտայում, այնտեղ ցուցադրվում էր ազգային երգ ու պարը, բոլորը երգում էին , պարում։Կասկադում փողային նվագախմբի ելույթն էր։ Ազատության Հրապարակում սպորտային մրցումներ էին։Բոլորը, այդ թվում ես, տոնական բարձր տրամադրությամբ նշեցինք մեր մայրաքաղաքի ծննդյան օրը։