Մեր ճամբարի այսօրը

 

Այսօր մեր օրը ճամբարում շատ հագեցած էր: Աոավոտյան ընդհանուր պարապունքից հետո այցելեցինք Կրթահամալիրի աստղացուցարան: Ընկեր Հասմիկի հետ նայեցինք Արեգակի և նրա շուրջը պտտվող մոլորակների մասին ֆիլմ: Ֆիլմը շատ հետաքրքիր էր: Այնուհետև գնացինք Սուրբ Երրորդություն եկեղեցի: Աղոթեցինք և Աստծուց ստացանք օրհնություն: Մի փոքր զբոսնեցինք եկեղեցուն մոտ գտնվող  այգում, ճանաչեցինք հայ մեծերից Հովհաննես Շիրազի ևՎահան Տերյանի արձանները: Այսօր ունեինք նաև մարզական ժամ և մենք  մասնակցեցինք նետաձգության, հրաձգության, և սեղանի թենիսի պարապմունքներին: Այժմ մեզ մետ պարատուն է:

Հաշվետվություն

32461411_1780779315323214_1743292277297512448_n
Ես Ալյոնա Ղազարյանն եմ, 9-րդ դասարանն ավարտել եմ Վ․ Վաղարշյանի անվան համար 80 դպրոցում ընդունվել  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ։ Կրթահամալիրում մասնակցել եմ շատ միջոցառումների և նախագծերի։ Մասնակցել եմ հետաքրքիր ճամփորդությունների։ Մայրենիի նախագծերից մասնակցել եմ  «Թարգմանչաց օրեր», Տերյան  Թումանյան ,  Չարենց,   նախագծերին։ Ռուսերենից առակի թարգմանություն ունեմ «Էջեր» ամսագրում: Անգլերենից մասնակցել եմ հետևյալ նախագծերին: Առաջին անգամ քոլեջի ուսանողների հետ միասին հաղթահարեցինք Թեժառույքի բարձունքը։ Հետաքրքիր ճամփորդություն ունեցանք  Ապարան`  Հետաքրքիր ճամփորդություն Ապարանով։ Օրեր առաջ այցելեցինք Օշականի նշանավոր վայրերը։ Իմ կուրսեցիների հետ այցելել եմ  Մալաթիա-Սեբաստիա համայնքի հիմնական դպրոցներ և բաժանել կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները: Սիրով մասնակցել եմ նաև Քոլեջի ծաղկապատման աշխատանքներին:

Գործունեությունը վերապատրաստվողների հետ… 23.01.18թ.

Այսօր մանկապարտեզի երեխաների հետ միասին ևս մեկ անգամ պորձեցինք « իսկական հարսանիքի » ծեսին պատրաստվող միջոցառեւմները : Մեզ հետ էին նաև վերապատրաստվող խմբի աղջիկները : Միջոցառման պորձերից հետո այցելեցինք կարի արհեստանոց , որտեղ Ընկեր Մերիի հետ փորձեցինք ճնճղուկների համար պատրաստվող հագուստները :