Ձևավորվող կամ նախնական գրաճանաչություն

1.Եթե երեխաները մեծանում են այնպիսի միջավայրում որտեղ կարդում ու գրում են ապա նրանք աըդ մասին բավական բան են սովորում իրեն առաջին ուսուցչին հանդիպելուց: Անշուշտ գրաճանաչության ձևավորման հարցում երեխաները կախված են մեծահասակներից որոնք էլ շչջապատում են նրանց գրքերով, կարդում են նրանց համար, հնարավորություններ են սեղծում որ երեխաները կարդան ու գրեն իրենց սեփական մեթոդներով: . Երեխայի փորձառության մեջ մի փուլ է որն սկսվում է այն ժամանակ երբ երեխան առաջին անգամ տեսնում է գիրքը և զարմանում թէ մարդիկ ինչպես են օգտվում դրանից և ավարտվում այն ժամանակ երբ երեխան կարողանում է ինքնուրույն կարդալ բառերը:

Ընթերցող դառնալու համար հասկանալու եւ լեզուն կիրառելու ունակությունը էական է, բայց ոչ բավարար: Երբ երեխաները սովորում են կարդալ, նրանք պետք է նաեւ լեզվի ըմբռնում ունենան: Քանի որ տպագիր խոսքը ներկայացնում է խոսակցական լեզուն, սկսնակ ընթերցողները պետք է ըմբռնեն, որ իրենց լեզուն իրական է, որ այն պարզապես աղմուկ չէ, որն ուղեկցում է մտքերն ու գործողությունները, այլ մի բան, որը կարելի է ձեւակերպել եւ գրի առնել նախադասությունների տեսքով: Նրանք պետք է իմանան, որ նախադասությունները կազմված են բառերից, իսկ արտաբերվող բառերը կազմված են
Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
վանկերից ու հնչույթ կոչվող ավելի փոքր միավորներից: (Օրինակ՝ «կատու» բառի կ/ա/տ/ու տառերին համախատասխանող չորս հնչյուններն էլ հնչույթներ են):
Նրանք նաեւ պետք է որոշակի բան սովորեն տպագիր խոսքի մասին. իմանան, թե որն է գրքի երեսը, որ տպագիր խոսքը ոչ թե նկարներն են, այլ այն նշանները, որոնք «խոսում են», եւ որ այդ խոսքը ներկայացված է էջի վրա վերեւից ներքեւ եւ ձախից աջ, ինչպես նաեւ մի շարք այլ բաներ:
Լեզվական (հմտություն)
Եթե դուք սովորել եք հայերենը որպես մայրենի լեզու, կարող եք տեղյակ չլինել ձեր կարողության տարբեր կողմերին: Հայերենի մասին գիտելիքների մեծ մասը կլինի չար- տահայտված, ենթագիտակցական, այսինքն՝ գիտելիք, որ կարող եք կիրառել, բայց սովո- րաբար չեք գիտակցում այն: Լեզու սովորելու հարցում երեխային օգնելը, հատկապես եթե դա մայրենի լեզուն չէ, պահանջում է, որ ձեր լեզվական գիտելիքներն ավելի գի- տակցված լինեն: Լեզվական կոմպետենցիան տարբեր բաղադրիչներ է ներառում. բառեր, հնչյուններ, շարահյուսության կանոններ եւ սոցիալական պայմանականություններ (որեւէ միտք արտահայտելու բարեկիրթ եւ նվազ բարեկիրթ ձեւեր):
Բառապաշար: Նախնական գրաճանաչության փուլում գտնվող երեխաները (սովո- րաբար մանկապարտեզի առաջին խմբի սկզբում) պետք է իմանան ընդհանուր հաս- կացություններ ու որոշակի գործողություններ արտահայտող բառեր, ինչպես նաեւ առա- վել հաճախ կիրառվող ածականներ: Նրանք պետք է հասկանան բառերի իմաստային նր- բերանգները, նույն գործողությունը բնորոշող հոմանիշների միջեւ առկա նուրբ տարբե- րությունները (վազել, նետվել, սլանալ), պետք է կարողանան գտնել հակառակ իմաստ ունեցող՝ հականիշ ածականներն ու բայերը: Նաեւ պետք է պատկերացում ունենան կար- գերի մասին (Բադը թռչնի տեսակ է):
Ձեւաբանություն եւ շարահյուսություն: Սրանք քերականական կանոնների երկու խումբ են։ Մեկը բառերի շարադասությունն է նախադասության մեջ, մյուսը բառերի թե- քական վերջավորություններն են, որոնք ցույց են տալիս, օրինակ՝ գոյականի թիվը, որո- շյալ կամ անորոշ առումը, հոլովը կամ բայի դեմքը, թիվը, ժամանակը, եղանակը եւ այլն:

Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
Լեզվի սոցիալական կիրառումը: Լեզվի սոցիալական կիրառումը սերտ առնչություն չունի գրաճանաչությանը, սակայն անհրաժեշտ է, որ երեխաներն իմանան սոցիալական վարքի որոշակի կանոններ, երբ մասնակցում են քննարկումների, որոնք օգնում են ավե- լի լավ ըմբռնելու տեքստը եւ բանավոր արտահայտելու իրենց մտքերը։ Օրինակ՝ պետք է սովորեն հերթով խոսել եւ թեմայից չշեղվել, համաձայնել կամ առարկել։
Մետալեզվական իրազեկություն։
Գիտելիքներ լեզվի մասին
Լեզուն կիրառելու ունակությունը, որը կոչվում է լեզվական հմտություն (կոմպետեն-
ցիա), տարբերվում է լեզվի մասին գիտելիքից, որը կոչվում է մետալեզվական իրա- զեկություն («մետա»-ն հունարեն ածանց է, որը նշանակում է «մասին»): Դուք բավական բարձր մետալեզվական իրազեկություն ունեք այն լեզվի մասին, որը սովորել եք, քանի որ օտար լեզվի ուսուցումը, որպես կանոն, ուսուցում է լեզվի մասին: Իսկ երբ լեզուն սո- վորում են վաղ մանկական տարիքում տվյալ լեզվական միջավայրում լինելու շնորհիվ, ապա դրա մասին առանձնապես շատ բան չեն սովորում: Սակայն երեխաները պետք է սովորեն, որ լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ, որ այն կարելի է անմիջականորեն քննարկել ու ուսումնասիրել: Ի՞նչ է անհրաժեշտ սովորել լեզվի մասին, որը կարեւոր է գրաճանաչության տեսանկյունից: Ամենակարեւորն են բառի հասկացությունն ու հնչա- կարգաբանական (ֆոնոլոգիական) իրազեկությունը:
Բառի հասկացությունը: Բառի հասկացությունը (Մորիս, 2005 թ.) ենթադրում է ըմբռնում, որ «ՄամշուտարիԱնինուտումէիմկոնֆետները» շնչակտուր ասված արտա- հայտությունը իրականում կազմված է հետեւյալ բառերից. «Մա՛մ, շո՛ւտ արի: Անին ուտում է իմ կոնֆետները»: Սա հեշտ գործ չէ: Նույնիսկ մեծահասակները երբեմն կարող են դժվարություններ ունենալ խոսքի հոսքը բառային միավորների բաժանելիս: Տպագիր խոսքի առումով հասկացությունը ենթադրում է, որ բառերը տառերի խմբեր են՝ բաժան- ված բացատներով:
Այն երեխաները, որոնք չգիտեն բառերի մասին, կարդալ սովորելիս դժվարություն- ներ են ունենում: Յուրաքանչյուր տպագիր բառի վրա կենտրոնանալու փոխարեն

Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
(մտքում դրանք արտաբերելիս) նման երեխաները կարող են աչքերը սահեցնել ամբողջ տողի վրայով կամ նայել միայն մեկ տառին կամ էլ կարող են շփոթել գրված բառերն ար- տաբերված վանկերի հետ: Քիչ հավանական է, որ այն երեխան, որը գաղափար չունի «բառ» հասկացության մասին եւ չի նայում ճիշտ բառային միավորին, սովորի ճանաչել նոր գրված բառերն ուսուցչի հսկողությամբ կատարվող ընթերցանական վարժության մեջ: Իսկ այն երեխան, որը տիրապետում է բառի հասկացությանը, որը նայում է գրված բառերին ճիշտ դրանք արտաբերելու պահին, ամենայն հավանականությամբ, համապա- տասխանություն կհաստատի որոշ բառերի գրված տարբերակների եւ արտաբերված տարբերակների միջեւ: Այդ երեխան պետք է կարողանա ապագայում ճանաչել այդ բառե- րի առնվազն մի մասը:
Հնչակարգաբանական իրազեկություն:
Բառերի մակարդակից բացի՝ կան խոսքի այլ մակարդակներ էլ, որոնց պետք է տե- ղյակ լինեն սկսնակ ընթերցողները: Դրանք են՝ վանկերը, սկզբնատառերը, հանգերը կամ վերջավորությունները եւ հնչույթները: Վանկերը լեզվի զարկերակն են: Դրանք այն ռիթ- միկ շեշտն են, որ լսվում են հետեւյալ բառերում. արմունկ (երկու վանկ), սեր (մեկ վանկ), պաղպաղակ (երեք վանկ): Սկզբնատառերը եւ հանգերը վանկերի հաջորդ մեծ միավոր- ներն են։ Սկզբնատառը (կամ բառի սկիզբը) բառի առաջին բաղաձայնը կամ ձայնավորն է (եթե վանկն ունի մեկ բաղաձայն), իսկ հանգը կամ վերջավորությունը վերջին ձայնա- վորն է՝ գումարած նրան հաջորդող որեւէ բաղաձայն: «Կաթ» բառի մեջ սկզբնատառը [կ]-ն է, հանգը՝ [աթ]-ը: «Սպաս» բառի մեջ սկիզբը [սը] հնչյուններն են, իսկ վերջավորությունը՝ [պաս]-ը: Որպես լեզվի ամենափոքր հնչյուններ՝ հնչույթները մոտավորապես համապա- տասխանում են կոնկրետ տառերին: «Փոս» բառն ունի երեք հնչույթ՝ /փ/, /ո/ եւ /ս/: «Տանձ» բառն ունի չորս հնչույթ՝ /տ/, /ա/, /ն/ եւ /ձ/:
Հնչակազմական իրազեկության տեսանկյունից կան մի շարք առաջադրանքներ, որոնք խորհուրդ է տրվում կատարել երեխաների հետ.
• Ծափահարելով կրկնել արտաբերվող բառերի վանկերը (դա/սա/րան)։

Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
• Գտնել միավանկ հանգավորվող բառեր (կեր-բեր, թութ-մութ)։
• Բաժանել միավանկ բառերը հնչույթների (կեր = /կ/ /ե/ /ր/)։
• Միավանկ բառից հանել մեկ հնչույթ (փայտայտ)։
• Միավանկ բառին ավելացնել մեկ հնչույթ (լ + այն = լայն)։
• Փոխարինել հնչույթները միավանկ բառերում եւ կազմել նոր բառեր (սեր  սար, կերբեր, սուրսուտ)։
Մի շարք հետազոտություններ (Ադամս, 1990, Սնոու եւ այլք, 1998) ցույց են տվել, որ այն երեխաները, որոնք գիտեն, որ բառերը կարելի է բաժանել հնչույթների եւ կարող են գործողություններ կատարել հնչույթների հետ, ավելի հեշտ կկատարեն տառ-հնչյուն հա- մապատասխանեցումը, երբ սկսեն կարդալ, քան այն երեխաները, որոնք ծանոթ չեն հնչույթներին: Նաեւ հայտնի է, որ հնչույթների հետ նույնիսկ կարճ աշխատանքը կարող է բարելավել երեխաների կարդալու հմտությունը (Բլախման, 2008):
Տպագիր խոսքի իմացություն
Այժմ անդրադառնանք տպագիր խոսքին: Ինչպես նշվեց, երեխաների ձեւավորվող գրաճանաչությունը ենթադրում է մասնակի գիտելիքներ լեզվի մասին եւ տպագիր խոսքի մասին: Տպագիր խոսքի մասին իրազեկությունը ներառում է հետեւյալ երեւույթների ըմբռնումը.
• Հասկացություն տպագիր խոսքի մասին. գաղափար այն մասին, թե ինչ է տպագիր խոսքը եւ ինչպես է այն գործում:
• Գրավոր խոսքի այբբենական բնույթը. գաղափար այն մասին, որ այնպիսի լեզու- ներում, ինչպիսիք են հայերենը, անգլերենը, գերմաներենը, իսպաներենը եւ սվա- հիլին (բայց ոչ ճապոներենը կամ չինարենը), գրում են տառերի միավորների մի- ջոցով, որոնք ներկայացնում են լեզուն հնչույթների մակարդակով:
• Այբուբենի իմացություն. այբուբենը ճանաչելու եւ շատ տառեր ներկայացնելու ունակություն։

Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
• Ուղղագրական հասկացություններ. տառերի եւ հնչյունների համապատասխանու- թյան կանոնների ըմբռնում:
Հասկացություն տպագիր խոսքի մասին
Տարիներ առաջ նորզելանդացի մասնագետ Մարի Քլեյը (1975) ներկայացրել է սույն պատմությունը մի սկսնակ ուսուցչի մասին, որն ընթերցանության դաս է անցկացնում կարդալ սովորող երեխաների հետ։
Ենթադրենք՝ ուսուցիչը մի ուշագրավ նկար է փակցրել պատին ու խնդրել է աշա- կերտներին մի պատմություն ներկայացնել, որն ինքը կարող է գրի առնել դրա տակ: Աշակերտներն առաջարկում են «Մայրիկը եփում է» տեքստը, որն ուսուցիչը մի քիչ փոխում է՝ հարմարեցնելով իր ուսումնական թեմային: Նա գրում է. Մայրիկն ասում է. «Ես թխում եմ»:
Եթե նա ասում է. «Հիմա նայեք մեր պատմությանը», ապա սկսնակ խմբի 30%-ը (երե- խաներ, որոնք նոր-նոր են սկսել կարդալ սովորել) կնայի նկարին: Եթե նա ասի. «Նայեք բառերին եւ գտեք ձեր իմացած բառերը», ապա 50-90%-ը կնայի տառերին: Եթե նա ասի. «Մայրիկին տեսնո՞ւմ եք», ապա մեծ մասը կասի «Այո», սակայն մի մասը կտեսնի նրան նկարում, ոմանք կգտնեն «Մ» տառը, իսկ մյուսները կգտնեն «Մայրիկ» բառը:
Ասենք՝ երեխաները միասին կարդում են. «Մայրիկը թխում է», եւ ուսուցիչը փորձում է ճշտել: Ցույց տալով «ասում է» բառը՝ նա հարցնում է. «Թխում եմ-ը սա՞ է»: Երեխաների կեսը համաձայնում է, քանի որ այն իր մեջ «ում» տառերն ունի: «Ի՞նչ տառով է այն սկսվում»: Հիմա արդեն ուսուցիչը խնդիր ունի: Նա ենթադրում է, որ երեխաները գիտեն, որ բառը կազմված է տառերից, բայց երեխաների 50%-ը վեց ամիս սովորելուց հետո էլ դեռեւս շփոթում է «բառ» եւ «տառ» հասկացությունները: Նա նաեւ ենթադրում է, որ երեխա- ները գիտեն, որ բառն սկսվում է բացատին հաջորդող ձախակողմյան տառով: Հաճախ երեխաները չգիտեն դա (Քլեյ, էջ 3-4)։
Ինչպես ցույց է տալիս այս օրինակը, կան շատ հասկացություններ, որոնց երեխանե- րը պետք է տեղյակ լինեն, որպեսզի ընթերցանության դասի ժամանակ կարողանան ինչ- պես հարկն է կողմնորոշվել գրքում եւ ուղղորդեն իրենց ուշադրությունը: Երեխաները

պետք է իմանան գրքերի կառուցվածքը, տպագիր տեքստի եւ նկարների նշանակությունը, ինչպես է տեղադրված տպագիր տեքստը գրքի էջի վրա, իմանալ ընթերցանություն ուսուցանելիս օգտագործվող տերմինները, օրինակ՝ «նախադասության սկիզբ», «նախա- դասության վերջ», «առաջին բառ», «էջի վերեւի մաս»: Նրանք պետք է իմանան, թե ինչ է բառը, ինչ է տառը, որ մեծատառերն ու փոքրատառերը նույն տառի տարբերակներն են, իմանան կետադրական որոշ նշաններ:
Այբուբենի իմացություն: Այբուբենի իմացությունը երեխայի ձեւավորվող գրաճա- նաչության կարեւոր բաղադրիչներից է: Որոշ երեխաներ սովորում են ճանաչել տառերի մեծ մասը մինչեւ մանկապարտեզ գնալը, եւ ուսուցիչները երբեմն բոլոր երեխաներից ակն- կալում են, որ կարողանան ճանաչել այբուբենի բոլոր տառերը տարրական դպրոցի սկզբում: Տառերի իմացությունը երկու ծառայություն է մատուցում. պատկերացում է տա- լիս մեզ, թե երեխան տպագիր տեքստի հետ շփման ինչ փորձ է ունեցել, եւ օգնում է երե- խային կարդալ սովորել (Ուոլշ, Փրայս եւ Գիլինգամ, 1988):
Տառ-հնչյուն համապատասխանեցում։ Հնչյունաբանություն (Phonics): Երեխան գիտակ- ցում է, որ լեզուն իրական է եւ դրսեւորվում է բառերի, վանկերի եւ հնչույթների տեսքով: Հի- մա երեխան կարող է գրել ոչ թե պարզապես տառանման պատկերներ, այլ բազմաթիվ իրական տառեր: Երեխան սովորել է կողմնորոշվել գրքերում: Երեխան գիտակցում է, որ մենք օգտվում եք գրելու այբբենական համակարգից, որը գործում է ոչ թե պատկերներ կամ առարկաներ ցույց տալով, այլ համապատասխանեցնելով տառերը հնչույթներին: Ո՞րն է հաջորդ քայլը:
Հաջորդ քայլով երեխայի համար սկսվում է այն համակարգի բացահայտման գործըն- թացը, որի միջոցով գրվում են բառերը, տառերն ու տառակապակցությունները ներկա- յացնում են հնչյուններ կամ հնչյունախմբեր: Գիտելիքի այս տեսակը կոչվում է հնչյունա- բանական գիտելիք: Այն անվանում են նաեւ գիտելիք ուղղագրության, տառ-հնչյուն հա- մապատասխանեցման մասին: Տառ-հնչյուն հարաբերակցությունը բարդ համակարգ է: Այն յուրացվում է շերտերով եւ փուլ առ փուլ այն երեխայի կողմից, որին քաջալերում են ակտիվորեն հետազոտել գրավոր լեզուն:
Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
Այսպիսով, մենք քննարկեցինք ձեւավորվող գրաճանաչության կարեւոր ասպեկտները: Կարդալ սովորելու պատրաստ երեխան պետք է ունենա որոշակի գիտելիքներ իր լեզվի քերականության ու շարահյուսության մասին: Այդ երեխան պետք է նաեւ ունենա որոշա- կի մետալեզվական գիտելիքներ, մասնավորապես այն մասին, որ լեզուն արտա- հայտվում է բառային միավորներով, որ բառերը կարելի է բաժանել վանկերի եւ հնչույթ- ների: Տպագիր տեքստի ոլորտում երեխան պետք է իմանա, թե ինչպես է ներկայացվում տպագիր տեքստը էջի վրա, ինչ է բառի հասկացությունը, եւ պետք է իմանա այբուբենը:

Ինչպե՞ս են երեխաները սովորում

Վերջին տարիներին կատարված գիտական ուսումնասիրություններն ապացուցում են, որ ուսուցումը խաղային մեթոդներով կազմակերպելու դեպքում երեխան ավելի հեշտ է սովորում և լավ է հասկանում:

Յուրաքանչյուր երեխա անկրկնելի է զարգացման իր անհատական տեմպով, սովորելու իր ուրույն ոճով և ընտանեկան մշակույթով: Երեխաների անհատական առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն ինչպես ուսումնական պլաններ կազմելիս, այնպես էլ նրանց հետ հաղորդակցվելիս: Ուսումնառությունը պետք է համապատասխանի երեխայի զարգացման հնարավորություններին և միաժամանակ խթանի նրա հետաքրքրասիրությունն ու մտածողությունը:

Երեխան սովորում է իրերին ձեռք տալով, դրանք գործածելով, փորձարկելով և մարդկանց հետ շփվելով: Նա սովորում է գործողության միջոցով: Երեխաները ֆիզիկական աշխարհի և սոցիալական հարաբերությունների մասին գիտելիքներ են ձեռք բերում առարկաների և մարդկանց հետ խաղային փոխգործությունների միջոցով:

Թվում է, թե սովորեցնել բառը ենթադրում է պատմել կամ ինֆորմացիա հաղորդել: Սակայն 5-6 տարեկան երեխաներին սովորեցնելու ճիշտ ձևը բոլորովին էլ դասախոսելը կամ բանավոր հրահանգներ տալը չէ: Դաստիարակը պետք է ավելի շուտ օգնողի և ուղղորդողի դեր ստանձնի: Օրվա աշխատանքները պլանավորելիս դաստիարակները շեշտը պետք է դնեն խթանող, խրախուսող պարապմունքների և նյութերի վրա: Նրանք պետք է ուշադիր հետևեն երեխաներին, որպեսզի պարզեն, թե ինչն է նրանց հասկանալի, և ինչը` ոչ: Հիմնվելով իրենց դիտարկումների վրա, դաստիարակները պետք է առաջարկեն երեխաների մտածողությունը խթանող հավելյալ առաջադրանքներ:

Երեխաներին կարելի է նույն բանը այնքան կրկնել տալ, մինչև նրանք անսխալ արտասանեն ինֆորմացիայի որոշ հատվածները, ասենք` բանաստեղծությունը, այբուբենը կամ մեկից քսան թվերը: Սակայն երեխաների նման պատասխանները չեն նշանակում, թե նրանք ինֆորմացիան հասկացել ու յուրացրել են:

Մեխանիկական կրկնությունների միջոցով գիտելիքներ ձեռք բերելիս, երեխաները չեն կարողանում հետագայում դրանք կիրառել և չեն դրսևորում մտածողության բարձր մակարդակի այնպիսի հմտություններ, ինչպիսիք են վերլուծելը, համեմատելը և պրոբլեմներ լուծելը:

Երեխայի զարգացման կարևորագույն նախապայմանը զարգացման բոլոր ոլորտների` ֆիզիկական, սոցիալական, հուզական և իմացական, փոխկապվածությունն է: Մի ոլորտում առաջընթացն ազդում է մյուս ոլորտների առաջընթացի վրա և իր հերթին ենթարկվում դրանց ազդեցությանը: Կարևորագույն նախապայմանը խախտվում է, երբ ուսումնական հաստատությունը շեշտը դնում է իմացական զարգացման վրա` նվազեցնելով երեխայի զարգացման մյուս ոլորտների նշանակությունը:

Որպեսզի երեխաները յուրացնեն որոշակի ինֆորմացիա, անհրաժեշտ է, որ այն կապված լինի երեխայի կյանքի ու միջավայրի հետ և համապատասխանի նրա զարգացման մակարդակին: Երբ ուսումնասիրվող նյութը կապված է լինում երեխայի իրական կյանքի հետ, դա ոչ միայն նպաստում է նյութի և հասկացությունների ամբողջական ընկալմանը, այլ նաև խթանում է երեխայի հետաքրքրասիրությունը:

Երբ երեխաները զգում են, որ սովորածն առնչվում է իրենց կյանքի հետ, ավելի հետևողականորեն են կատարում առաջադրանքը և պատրաստ են լինում սովորելու ավելին:

Հարցեր ու հարցադրումներ

Երեխաների մասնակցությունը և ակտիվ ներգրավումն ապահովելու, նրանց մտածողության խթանման և սովորելու հմտությունների զարգացման համար չափազանց կարևոր դեր ունեն առաջադրվող հարցերն ու հարցադրումները: Հարցերը կամ հարցադրումները երեխաների մտածողությունը խթանելու, տեղեկատվությունը  հիմնավոր ընկալելու, համակարգելու, ստեղծագործական և քննադատական մտածողությունը զարգացնելու կարևոր գործոն են: Հարցերը պետք է լինեն`

— հստակ,

— նպատակաուղղված,

— հակիրճ,

— տեղին,

— երեխաների մակարդակին համապատասխան,

— տրամաբանական հաջորդականությամբ,

— մտածելու տեղիք տվող:

Ուսուցման ընթացքում շատ կարևոր է կիրառել երեխայի մտածողությունը խթանող հարցեր, որոնց անվանում ենք բաց հարցեր: Ի տարբերություն փակ հարցերի, որոնք նպատակաուղղված են ստուգելու երեխայի հիշողությունը կամ սահմանափակելու պատասխանի ընտրության հնարավորությունը, բաց հարցերը հնարավորություն են տալիս երեխային ազատ մտածելու, սեփական տեսանկյունից հարցերը դիտարկելու և իր կարծիքը հայտնելու:

Փակ հարցերը ենթադրում են մեկ ճիշտ պատասխան, ուստի խորհուրդ չի տրվում այս տիպի հարցերը հաճախ օգտագործել և սահմանափակել երեխայի ինքնարտահայտման հնարավորությունները:

Մանկավարժները պետք է խթանեն երեխայի մտածողության ակտիվությունը բաց հարցերի միջոցով, որոնք չեն ենթադրում միանշանակ պատասխան:

Օրինակ`

— Ի՞նչ զգացիք երաժշտությունը լսելիս:

— Ի՞նչ է բերում գարունն իր հետ:

— Ինչպե՞ս կօգնեիր հիվանդ տիկնիկին:

— Ինչպիսի՞ ավարտ կառաջարկեիր այս պատմության համար:

— Ի՞նչ կանեիր հերոսի փոխարեն:

— Ինչպե՞ս կբնութագրեիր գլխավոր կերպարին և այլն:

Խորհուրդներ դաստիարակին.

  • Համոզվե՛ք, որ երեխաները հասկացել են հարցը:
  • Հարցը ձևակերպե՛ք հակիրճ:
  • Հարցը ձևակերպե՛ք հստակ:
  • Կշռադատե՛ք հարցի բարդությունը և երեխաներից պատասխաններ ստանալու հնարավորությունը:
  • Մի՛ տվեք անորոշ հարցեր:
  • Մի՛ ուղղորդեք երեխաներին դեպի Ձեր նախընտրած պատասխանը:
  • Մի՛ պատասխանեք հարցերին ինքներդ:

Երեխայակենտրոն ուսուցում

Ուսուցման գործընթացը փոխներգործություն է, որի արդյունավետությունը պայմանավորված է մանկավարժական հաղորդակցման ոճով, երեխաների և մանկավարժների փոխհարաբերությունների որակով: Մանկավարժները երեխաների համար պետք է նախապատրաստեն միջավայր, որտեղ նրանք սովորեն ակտիվ հետազոտության միջոցով` փոխգործելով մեծահասակների, երեխաների և նյութերի հետ: Նյութերի և մարդկանց հետ փոխգործողության արդյունքը սովորելն է:

Մանկավարժական սկզբունքները և մանկավարժի աշխատանքի ոճը պայմանավորված են հասարակության կողմից ներկայացվող պահանջներից, կրթական համակարգի ռազմավարությունից և գերակա խնդիրներից: Ներկայումս` հասարակության զարգացման ժողովրդավարական սկզբունքների հաստատման ճանապարհին, անհրաժեշտություն է դարձել ուսուցման նոր մեթոդների ներդրումը: Այն դարձել է ժամանակի պահանջ: Ետ են մղվել մանկավարժական ինքնիշխան /ավտորիտար/ և հարմարվողական /լիբերալ/ ոճերը, որոնց համապատասխանում էին ուսուցման կարգապահական և հրահանգային մեթոդները:

Բնականաբար, կառուցվող ժողովրդավարական հասարակությունը պիտի նախընտրեր ժողովրդավարական մանկավարժական սկզբունքները և վերանայեր ուսուցման կազմակերպման եղանակը:

Ուսումնական գործընթացի ժողովրդավարացմանը համապատասխանում է ուսուցման երեխայակենտրոն մոդելը: Նշված մոդելի նպատակն է ուսուցման ընթացքում յուրաքանչյուր երեխայի անկրկնելիության և անհատականության բացահայտումը և նրա անձի զարգացման խթանումը:

Երեխայի ակտիվ մասնակցությունը ուսումնառության գործընթացին ապահովելու համար կիրառվում են ուսուցման փոխգործուն մեթոդներ, որոնց միջոցով

  • երեխաների հետ երկխոսություն և համագործակցություն է հաստատվում,
  • ստեղծվում է փոխըմբռնման մթնոլորտ, որի արդյունքում ուսուցումը կառուցվում է ոչ թե ցուցադրումների և բացատրությունների, այլ ուսումնական գործունեության մեջ բոլոր երեխաների անմիջական ներգրավման միջոցով,
  • աշխատանքային պլանը կառուցվում է երեխայի նախասիրությունների և հետաքրքրությունների հիման վրա,
  • խրախուսվում է երեխաների ինքնուրույն փորձարարական գործունեությունը,
  • ուսուցման ընթացքում շեշտը դրվում է երեխայի ինքնակառավարման կարողության զարգացման վրա (նախկինում ուսուցումը կառավարվում էր մանկավարժի կողմից),

• ուսուցումը կազմակերպվում է համագործակցային մթնոլորտում, ուր և՛ երեխան, և՛ դաստիարակը նույն հարթության վրա են և հանդես են գալիս գործունեության սուբյեկտների դերում: Դաստիարակը խորհրդատու է, ուղղորդող, օգնական և ավագ ընկեր:

Նախադպրոցականի ուսուցման մեթոդիկա

Ուսուցման մեթոդներ

Ուսուցման գործընթացն իրականացվում է տարբեր մեթոդների օգնությամբ: Մեթոդը նպատակին հասնելու միջոց է, ուղի: Այն գործիք է դաստիարակի համար իր կրթադաստիարակչական նպատակներին հասնելու ճանապարհին:

Ներկայումս նախադպրոցական կրթության դիդակտիկայում լայն տարածում են գտել ուսուցման ժամանակակից մեթոդները` խաղային, գործնական, ակտիվ ուսուցման մեթոդները: Վերջիններս հայտնի են որպես ինտերակտիվ կամ փոխգործուն մեթոդներ:

Խաղային մեթոդների առավելությունները պայմանավորված են խաղային մթնոլորտի բարձր հուզականությամբ, երեխայի համար խաղի բնական և հոգեհարազատ բնույթով:

Ուսուցանող են խաղի բոլոր տեսակները, որոնք կատարում են երկու կարևոր գործառույթ.

— նպաստում են գիտելիքների ամրապնդմանը և խորացմանը,

— խթանում են նոր գիտելիքների արդյունավետ յուրացումը:

Խաղի յուրաքանչյուր տեսակ երեխայի զարգացմանը նպաստող ուրույն մեթոդ է: Հետաքրքիր խաղային մեթոդ է երևակայական իրադրությունների խաղարկումը, որի ընթացքում երեխան գիտելիքներ և կարողություններ է ձեռք բերում դերային գործողությունների միջոցով:

Ուսուցման գործնական մեթոդների խմբին են դասվում տարատեսակ վարժությունները, փորձերը, հետազոտությունները և մոդելավորումը:

Ակտիվ ուսուցման մեթոդները (փոխգործուն մեթոդները) նպաստում են երեխաների ազատ և ինքնուրույն մտածելու, սեփական կարծիք հայտնելու, պատասխանատու որոշումներ կայացնելու, ընտրություն կատարելու հմտությունների զարգացմանը, ճանաչողական գործընթացում ինքնուրույն կողմնորոշմանը: Այդ մեթոդները զույգերով, խմբով մտավոր աշխատանքի եղանակներն են` ուղղված համատեղ որոնումների և մտորումների քննարկմանը, ընդհանուր որոշումների կայացմանն ու իրագործմանը:

Ուսուցման փոխգործուն մեթոդները համապատասխանում են երեխայակենտրոն ուսուցման սկզբունքներին և արդյունավետ են:

Փոխգործուն մեթոդները բացառում են որևէ մեթոդի առաջնայնությունը, գերակայությունը, ինչպես նաև մեկ մեթոդի գերակշռությունը մյուսների նկատմամբ:

Փոխգործուն ուսուցման սկզբունքներն են.

— փոխազդեցությունը, փոխուսուցումը,

— երեխայի ակտիվությունը,

— համագործակցությունը,

— ինքնարտահայտման խրախուսումը,

— հետադարձ կապը:

Փոխգործուն մեթոդների առանձնահատկություններն են.

— երեխայի իմացական գործընթացների կազմակերպումը,

— հետաքրքրությունների բացահայտումը,

— համագործակցային կարողությունների զարգացումը,

— անհատական առանձնահատկությունների բացահայտումը,

— հաղորդակցական ունակությունների ձևավորումը,

— տրամաբանական մտածողության զարգացումը,

— ինքնուրույնության խրախուսումը,

— վերլուծական կարողությունների ձևավորումը:

Փոխգործուն մեթոդների արդյունավետ կիրառման ընդհանուր բանաձևեր չկան: Ցանկացած խումբ, պարապմունք եզակի է և անկրկնելի: Դաստիարակի խնդիրն է ընդհանուր սահմանված մեթոդը հարմարեցնել կոնկրետ իրավիճակին, իր ունեցած մեթոդական զինանոցից ընտրել համապատասխան մեթոդը` ելնելով իրականացվող աշխատանքի նպատակներից

Երեխաների առանձնահատկությունները

5-6 տարեկան երեխաների զարգացման առանձնահատկությունները

Երեխաների հետ աշխատող դաստիարակները պետք է հիշեն հետևյալը.

  • Երեխաները ակտիվ սովորողներ են և ուզում են հասկանալ այն աշխարհը, որտեղ ապրում են:
  • Երեխաների ուսումնառությունը տեղի է ունենում առարկաների, երևույթների հետ շփվելու և կոնկրետ գործողություններ կատարելու միջոցով:
  • Երեխաները սովորում են խաղի միջոցով:
  • Իրենց գիտելիքները և արժեքները երեխաները կառուցում են հասակակիցների, ծնողների և այլ մեծահասակների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաև ֆիզիկական և հասարակական միջավայրի ակտիվ ուսումնասիրության միջոցով:
  • Երեխաների մտածողությունը զարգանում է կանխատեսելի փուլերով:
  • Վաղ ուսումնառությունը և զարգացման ոլորտները սերտորեն փոխկապված են:
  • Ընտանիքները (ծնողները) երեխայի առաջին և կարևոր ուսուցիչներն են:

• Յուրաքանչյուր երեխա եզակի է: Չկա միմյանց նման երկու երեխա: Երեխաների սեփական փորձը, վերաբերմունքը, հմտությունները և սովորելու ոճն ազդում են նրանց ուսումնառության վրա:

Աշխատանք խմբերով

Աշխատանք զույգերով, ենթախմբերով

Երեխայակենտրոն ուսուցումն ապահովելու և ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շատ կարևոր է զույգերով և ենթախմբերով համագործ ակցային աշխատանքների կազմակերպումը: Այն երեխաներին հնարավորություն է տալիս համագործակցել, փոխանակել միմյանց հետ իրենց գիտելիքներն ու փորձը, սովորել միմյանցից, ձգտել հասնելու ընդհանուր նպատակին: Երեխաները հասկանում են, որ իրենց հաջողությունը կախված է խմբի բոլոր անդամների ներդրումից:

Նման խմբերին բնորոշ են թիմային աշխատանքի ոգին, ընդհանուր նպատակին հասնելու համար առավելագույնն անելու ցանկությունը, փոխկախվածությունն ու փոխկապվածությունը, սոցիալական փոխազդեցության հմտությունները, խմբի աշխատանքի ընթացքը և արդյունքը մշտապես գնահատելու ու վերանայելու կարողությունը:

Փոքր խմբերով ուսուցումն ունի հետևյալ նպատակները.

— զարգացնում է խնդիրներ լուծելու կարողությունը,

— ձևավորում է հաղորդակցման հմտություն,

— երեխաները սովորում են միմյանցից,

— զարգանում է երեխայի պատասխանատվության զգացումը,

— խթանում է թիմային աշխատանքը,

— ապահով և նպաստավոր միջավայր է ստեղծում գիտելիքներն ու հմտությունն

երը դրսևորելու համար,

— ընձեռում է ակտիվ մասնակցության և ինքնադրսևորման հնարավորություն:

Երեխայի զարգացման ոլորտների քարտեզ

1.Շարժողական ոլորտ

ա . խոշոր շարժում

բ . մանր, (նուրբ) , շարժում

  2.Խոսքի և հաղոդակցման ոլորտ

2.1 Բանավոր խոսք

ա . խոսքի ընկալում և օգտագործում

բ . հաղոդակցում

գ . խոսքի քերականական և հնչունաբանական իմացություն

2.2 Գրավոր խոսք

ա . վաղ ըթերցանություն և հետաքրքրություն պատկերազարդ գրքերի նկատմամբ

բ . վաղ գրաճանաչություն

3. Իմացական ոլորտ

ա .տրամաբանություն և մտածողություն

բ . տարրական մաթեմատիկական գիտելիքներ

գ . երևակայություն և ստեղծագործական մտածողություն

դ .  սոցիալ-մշակութային և կենցաղային կողմնորոշում

4. Սոցիալական, Հուզական և անձնային ոլորտ

1.1 Սոցիալական զարգացում

ա . փոխհարաբերություններ մեծահասակների հետ

բ . փոխհարաբերություններ հասկակիցների հետ

4.1 Սոցիալական վարք

4.2 Անձնային զարգացում

ա . <<ես կոնցեպցիան>>

4.3 Հուզական զարգացում

5. Ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգության ոլորտ

ա . ինքնասպասարկում

բ . անվտանգություն

6.Սովորելու նկատմամաբ վերաբերմունքի ոլորտ

ա . հետաքրքրություն

բ . նախաձեռնություն

գ . ուշադրություն

դ. Հիշողություն

ե . մասնակցություն և հետևողականություն

զ . պրոբլեմների հիմնավորում և լուծում

է . դիտարկում, հետազաոտում

նախադպրոցական կրթություն Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

նախադպրոցական կրթություն ` տարրական ընդհանուր կրթությանը նախապատրաստող, նախադպրոցական կրթական ծրագրով իրականացվող կրթություն.

նախադպրոցական տարիք ` երեխայի մինչև 6 տարեկան հասակը.

նախադպրոցական ուսումնական հաստատություն `  նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություն.

նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ `  համատեղ ուսումնադաստիարակչական գործընթացում ընդգրկված նախադպրոցական հաստատության երեխաների տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խումբ.

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ ` երեխա, որի ֆիզիկական և (կամ) մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկությունները խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը` առանց կրթության առանձնահատուկ պայմանների.

ատեստավորում` մանկավարժի մասնագիտական գիտելիքների, կարողությունների մակարդակի և գործունեության արդյունավետության ստուգում և գնահատում.

նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ ` նորմատիվ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:

Տարվա եղանակներ

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Թե գարուն է նախշ-նախշուն,
Նա ինչե՞ր է մեզ բաշխում.
— Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Ալ ու ալվան վարդ շաղոտ:

Թե ամառ է, շոգ ամառ,
Ի՞նչ է բերում մեզ համար.
— Ցորեն, գարի ու հաճար՝
Ամեն հոգսի դեղ ու ճար:

Թե աշուն է պտղաբեր,
Ի՞նչ է բերում մեզ նվեր.
— Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
Դեղձ ու խաղող մեղրածոր:

Թե ձմեռ է ցրտաշունչ,
Ի՞նչ է թափում լուռումունջ.
— Փաթիլ, փաթիլ փափուկ ձյուն՝
Արծաթի պես պսպղուն:

Description: &scy;&ocy;&lcy;&ncy;&tscy;&iecy;

ԱՐԵԳԱԿ

Արեգակը շատ մեծ աստղ է։ Այն հայտնվում է երկնքում ամեն օր արևածագին և անհետանում է երեկոյան մայրամուտին։ Երկնքում մենք տեսնում ենք արևի մեծ պայծառ շրջանակը։

Արևին երկար նայել չի կարելի, քանի որ կարող են աչքերդ ցավել։ Ձմռանն արևը գրեթե չի տաքացնում։ Իսկ ամռանը արևի ճառագայթներն այնպես են տաքացնում, որ շոգ է լինում։

Արևն ունի նաև մի քույր՝ լուսինը, որը միայն գիշերներն է հայտնվում երկնքում։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մեր Երկրագնդի ուղեկից արբանյակն է։
Այն նույնպես կլոր է Երկրագնդի նման։ Միայն թե Լուսինը շատ ավելի փոքր է Երկրագնդից։

Լուսինը երկնքում տարբեր ձևերով է երևում։

Երբ այն կլոր  է լինում, անվանում են Լիալուսին։

Երբեմն էլ Լուսինն այնքան բարակ ու նիհար է լինում, որ հազիվ է երևում երկնքում։ Այդ ժամանակ նրան անվանում են Նորալուսին։

Երբ Նորալուսինը սկսում է մեծանալ, երկնքում կարող ենք տեսնել կլոր Լուսնի կեսը, որին անվանում են Կիսալուսին։

Գիշերը երկնքում երևում են նաև Աստղերը։

ԱՄՊԵՐ

Օրվա ընթացքում երկնքում արևի հետ շատ լավ երևում են նաև ամպերը։

Ամպերը գոլորշու քուլաներ են, որոնք կարող են ամենատարբեր ձևեր ընդունել, նմանվել կենդանիների, թռչունների, մարդկանց։

Ամպերը կարող են լինել սպիտակ կամ գորշ։

Երբ գորշ ամպերը ավելի են մուգանում, նրանց մեջ գոլորշին սառչում ու ջուր է դառնում։ Այդ ժամանակ կարող է անձրև գալ կամ նույնիսկ ամպրոպ ու կայծակ լինել։

ԱՆՁՐԵՎ

Երբ ամպերը մուգանում են, ծանրանում, կարծես կախ են ընկնում երկնքում։ Այդ ժամանակ նրանցից անձրև է թափվում։ Անձրևից կարող եք թաքնվել ցանկացած ծածկի կամ անձրևանոցի տակ։

Երբ անձրևը ուժեղ չէ, հազիվ է թրջում հողը, ասում են, որ անձրևը մաղում է։ Բայց երբ ամպերը շատ են ծանրանում, անձրևի կաթիլներն էլ մեծ-մեծ են լինում։ Երբ անձրևը հեղեղի պես է թափվում, դրան ասում են տեղատարափ։

Անձրևի ժամանակ երկնքում կարող ենք տեսնել կայծակի փայլատակումը և որոտ լսել։ Դա արդեն ամպրոպն է։

ԱՄՊՐՈՊ

Ուժեղ անձրևի ժամանակ երբեմն կայծակ է փայլատակում, մի քիչ հետո լսվում է նաև որոտը։ Բնության այդ երևութը կոչվում է ամպրոպ։  Անձրևի ժամանակ կարող են մի քանի անգամ կայծակ ու որոտ լինել։ Ամպրոպից անպայման պետք է թաքնվել տանը կամ որևէ ապահով ծածկի տակ։

Տեղատարափ անձրևի ժամանակ նույնիսկ անձրևանոցը բավական չի, քանի որ կարող է նաև ուժեղ քամի բարձրանալ։

 Երբեք չի կարելի թաքնվել միայնակ կանգնած ծառի տակ։ Կայծակը կարող է հարվածել ծառին։  

Երբեմն ուժեղ անձրևի ժամանակ կարող է նաև կարկուտ տեղալ։

ԿԱՐԿՈՒՏՎ

Երբեմն ուժեղ անձրևի ժամանակ անձրևի կաթիլների հետ երկնքից նաև կարկուտ է թափվում։

Կարկուտը սառույցի փոքրիկ կտորներ են, դրանք անձրևի սառը կաթիլներ են, որոնք դեռ չեն հասցրել հալչել։

Կարկուտից նույնպես պետք է թաքնվել ապահով ծածկի տակ։

Ամպրոպն ու կարկուտը սովորաբար երկար չեն տևում։ Ամպրոպից հետո ամպերը կարող են ցրվել, և կերևա արևը։

Այդ ժամանակ երկնքում կարող է հայտնվել ծիածանը։

ԾԻԱԾԱՆ

Տեղատարափ անձրևից կամ ամպրոպից հետո կարելի է տեսնել բնության հրաշալի մի երևույթ. գունավոր մի կամար՝ ծիածանը։ Արևի պայծառ լույսը անցնում է երկնքում մնացած կաթիլների միջով և բաժանվում է մի քանի գույնի։ Ծիածանը ոնց որ տարբեր գույների ժապավեններից հյուսված կամար լինի. կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։

ՔԱՄԻ

Երբեմն, երբ նայում ես պատուհանից, կարող ես տեսնել, թե ինչպես են շարժվում ծառերի ճյուղերը, ասես ձեռքով են անում։ Իրականում ոչ թե ծառն է շարժում ճյուցերը, այլ քամին այնպես ուժեղ է փչում, որ ճյուցերը այս ու այն կողմ են ծռվում։

Քամին կարող է լինել թույլ և տաք կամ ուժեղ և սառը։ Ուժեղ և ցուրտ քամուց պետք է պաշտպանվել։ Աշնանը կամ ձմռանը քամուց քեզ կարող են պաշտպանել տաք վզնոցն ու գլխարկը։


ՏԵՐԵՎԱԹԱՓ

Աշնանը ծառերը պատրաստվում են ձմռանը և թափում են իրենց տերևները։ Բայց մինչև այդ տերևները ներկվում են պայծառ աշնանային գույներւվ. դեղին, նարնջագույն, կարմիր։

Հետո, երբ տերևները թուլանում են, էլ ուժեղ չեն կպչում ճյուղերին, քամին նրանց թափում է ցած։ Երբ այդ ժամանակ քայլում ես անտառում կամ զբոսայգում, որտեղ շատ տերևներ կան, քեզ թվում է, թե տերևների անձրև է գալիս։ Սա էլ հենց կոչվում է տերևաթափ։

ՍԱՌՈՒՅՑ

Ուշ աշնանը կամ ձմռան սկզբին, երբ ջերմաստի­ճա­նը 0 աստիճանց ցածր է դառնում, փողոցի ջրա­փո­սե­րի ջուրը սառչում է և դառնում է սառույց։ Շատ ցուրտ վայրերում սառույցով կարող են պատվել նաև գետերն ու լճերը։

Սառույցը շատ հարթ ու սղլիկ է, դրա վրա պետք է շատ զգույշ քայլել, թե չէ կարող ես ընկնել։

Ձմռանը բակում կամ սահադաշտում կարելի է սահել սառույցի վրա չմուշկներով կամ սահնակով։

Իսկ գարնանը, երբ ջերմաստիճանը բարձրանա 0 աստիճանից բարձր, սառույցը նորից կհալվի և ջուր կդառնա։

ՁՅՈՒՆ

Ձմռանը, երբ շատ ցուրտ է, ջուրը սառչում և սա­ռույց է դառնում։ Իսկ օդում անձրևի կաթիլները սառ­չում են, դառնում սպիտակ փաթիլներ և թափվում ցած։ Ձյունը սպիտակ գորգի նման նստում է ծառերի ճյուղերին, ճանապարհներին, տանիքներին։

Եթե շատ ցուրտ չի լինում, ձյունը թաց ու կպչուն է դառնում։ Դրանով կարելի է ձնեմարդ պատրաստել և ձնագնդի խաղալ։ Իսկ երբ շատ է ցրտում, ձյունը սառչում է, և նրանից ոչինչ սարքել չի լինում։ Դրա փոխարեն սառած ձյան վրա կարող ես դահուկ քշել։  Գարնանը, երբ ջերմաստիճանը բարձրանում է 0 աստիճանից բարձր, ձյունը հալվում  է և դառնում  ջուր։