Կապիտալի կուտակում

Կապիտալի կուտակումը ընդլայնված վերարատադրության պրոցեսում հավելյալ արժեքի փոխարկումն է կապիտալի. Լրացոիցիչ արտադրամիջոցներ գնելու և աշպատուժ վարձելու համար հավելյալ արժեքի մի մասի միացումը գործող կապիտալին։ Միաժամանակ այն նյութական բարիքների ցերարտադրության պրոցես է, որը կոչվում է կապիտալիզացիա։ Կապիտալի կուտակման չափերը կախված են հավելյալ արժեքի չափից, այն կապիտալի և եկամուտի բաժանելու հարաբերակցությունից, աշխատաուժի շահագործման աստիճանից, աշխատանքի արտադրողականության մակարդակից և գործող կապիտալի մեծությունից։ Կապիտալի կուտակման հետագա պրոցեսը իրականանում է կապիտալի համակենտրոնացմամբ և կենտրոնացմամբ։ Այս երկու պրոցեսներն էլ զարգացման որոշակի աստիճանում, տանում են մոնոպոլիաների առաջացմանը։

Տնտեսական համակարգի տեսակները

Տնտեսական հարաբերությունները ըստ իրենց բնութագրիչների բաժանվում են հետևյալ տեսակների՝
Բոլոր տնտեսական խնդիրները լուծվում են սովորույթներին և ավանդույթներին համապատասխան։
Ավանդական տնտեսության հիմնական գծերն են.
1. Արտադրության միջոցների նկատմամբ մասնավոր սեփականությունը և սեփականատիրոջ անձնական աշխատանքը։
2. Պարզունակ տեխնոլոգիան՝ կապված բնական ռեսուրսների վերամշակման հետ։
3. Տնտեսական համայնություն, բնաիրային փոխանակություն։
4. Ձեռքի աշխատանքի գերակշռություն։

Տնտեսագիտական մտածելակերպը բնութագրող ութ սկզբունքներ

  1. Բարիք արտադրելու համար անհրաժեշտ սակավ ռեսուրսների օգտագործումը միշտ մեծ ծախսեր է պահանջում։
  2. Որոշում կայացնողները, նպատակաուղղված ընտրություն են կատարում, այդ իսկ պատճառով նրանք կտնտեսեն։
  3. Ընտրությունը կատարվում է տնտեսական խթանների փոփոխության ազդեցությամբ։
  4. Տնտեսագիտական մտածելակերպը՝ սահմանային մտածելակերպ է։
  5. Չնայած ինֆորմացիան կարող է օգնել ացելի լավ ընտրություն կատարել, դրա ձեռք բերումը ծախս է պահանջում։
  6. Տնտեսական գործողությունները հաճախ ստեղծում են երկրորդկան հետևանք ի լրումն իրենց անմիջական հետևանքի։
  7. Բարիքի կամ ծառայության արժեքը՝ սուբյեկտիվ է։
  8. Տեսության փորձարկումը նրա կանխատեսելու ունակությունն է։

Փող և փողի ծագումը։ Ոսկու դերը որպես ընդհանրական արժեք

Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է: Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը: Փողի դասական բնորոշումն այն է,  որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է.  փող է համարվում այն,  ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում և ընդունվում:

Փողի էությունը նրանում է« որ այն համարվում է արագ իրացվելի միջոց,  որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել մեր ցանկացած ապրանքի: Փողր էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի:

Առանց փողի անհնար է ժամանակակից շուկայական տնտեսության գործունեությունը, որովհետև փողի միջոցով են իրականացվում և գնահատվում բոլոր տնտեսական գործառնությունները: Փողը կարևորվում է նաև նրանով, որ այն հանդիսանում է նաև որպես հարստության չափանիշ:  Դեռևս տնտեսագիտության առաջին դպրոցի ներկայացուցիչները` մերկանտիլիստները, երկրի հարստությունը գնահատել են ոսկու և արծաթի քանակի, դրանց պաշարների հիման վրա: Փողը առանձնահատուկ է նաև նրանով, որ,  ի տարբերություն մյուս ապրանքների, դրա նկատմամբ մարդկային պահանջմունքները գրեթե անբավարարելի է: Մարդիկ անհագ ծարավ ունեն փողի նկատմամբ, որովհետև փողն ամենազոր ուժ ունի և կարող է լուծել բոլոր տեսակի պրոբլեմներն ու խնդիրները: Այդ է պատճառը, որ փողի, հատկապես ոսկու նկատմամբ մարդկանց մոտ երկրպագություն է առաջացրել: Նրանք ֆետիշացրել, աստվածացրել են փողը: Այն հանդես է գալիս որպես ցանկացած կապիտալի սկզբնական, ելակետային ձևը: Ամեն մի կապիտալ, որտեղ էլ որ այն ներդրվելու լինի, իր գործունեությունը կամ տնտեսության շրջանառությունը սկսում է փողի տեսքով:

Փողի տնտեսական բնույթը, նրա էությունը, դերն ու նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչու և ինչպես է առաջացել փողը: Տնտեսագետներից շատերը փողի էությունը, դրա կատարած ֆունկցիաները քննարկել ու վերլուծել են այն ժամանակվանից սկսած, երբ գոյություն է ունեցել փողը, սակայն խնդիրը հենց նրանում է, թե ինչպես է առաջացել փողը: Փողի էության, դրան բնորոշ ֆունկցիաների մասին պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ Քսենոփոնը, Պլատոնը և Արիստոտելը: Օրինակ` Քսենոփոնը հասկացել է փողի առանձնահատուկ բնույթը, նշելով հետևյալ միտքը, որ ոչ ոք չի կարող ասել, թե այնքան փող ունի, որ այլևս չի ցանկանում ունենալ: Փողի նկատմամբ այս անբավարարելի, գրեթե անհագ պահանջները •ոյություն ունեն նաև մեր ժամանակներում:

Փողը ծա•ել է ապրանքափոխանակության պրոցեսի զարգացման և դրա հակասությունների լուծման հետևանքով: Փողի առաջացումը պայմանավորված է եղել ապրանքները միմյանց հետ համեմատելու անհրաժեշտությամբ: Այս իմաստով փողը համարվում է ապրանքները միմյանց հետ փոխանակելու միջոց կամ էտալոն: Փողի առաջացումը բացատրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ փոխանակային արժեքի պատմական ձևերին, որովհետև փողն առաջացել է հենց ապրանքափոխանակության պրոցեսի զարգացմամբ և դրա հակասությունների լուծման ընթացքում: Փողը ձևավորվել է դեռևս մ.թ. 3000 տարի առաջ, մինչդեռ ապրանքափոխանակությունը շատ ավելի երկար պատմություն ունի

Միկրո-մակրո տնտեսադիտություն

Ինչ է միկրո տնտեսագիտությունը

տնտեսության առանձին մասերի ուսումնասիրությունը, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվում է շուկայական ընթացքներին: Միկրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է անհատ սպառողներին ու գործարար ձեռնարկությունները: այն ուսումնասիրում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են, ասենք` ինչ արագությամբ է գործում տնտեսությունը, ինչքան է համընդհանուր արտադրանքը, ինչքան է համախառն եկամուտը,ինչպես ավելացնել աշխատատեղերը և այլն: Միկրո տնտեսագիտությունը գործ ունի սակավության, ընտրության, այլընտրանքի արժեքի,արտադրության ու սպառման հետ:

Ինչ է մակրո տնտեսագիտությունը

տնտեսության ուսումնասիրթյունը որպես մեկ ընդհանուր ամբողջություն: Այսինքն երկրների տնտեսագիտությունը:

Պետության տնտեսական քաղաքականության ռազմավարությունը ձևավորվում է  մակրոտնտեսական քաղաքականության մեթոդաբանության` տնտեսական զանգվածային վերլուծություններ կատարելու և դրանց արդյունքները օգտագործելու հիման վրա : Նախ և առաջ պահանջվում է մշակել տնտեսության առաջիկա զարգացման հիմնադրույթը, որը կատարվում է մակրոտնտեսական վերլուծության հետևյալ ուղղությունների հիման վրա.

  1. տնտեսական իրավիճակի վերլուծություն
  2. նպատակների վերլուծություն
  3. տնտեսական համակարգի շահերի համապատասխանության վերլուծություն
  4. պետական կարգավորման գործիքների կիրառելիության վերլուծություն:

Ինչ է համաշխարհային տնտեսագիտությունը

Համաշխարհային տնտեսագիտությունը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի միջոցներով աշխատանքի միջազգային բաժանման հիման վրա աշխարհի երկրների ազգային տնտեսությունները միավորող տնտեսավարման բազմամակարդակ, գլոբալ համակարգ է:

Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը կարելի է բնորոշել որպես միջազգային հարաբերություններով  միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջություն։ Համաշխարհային տնտեսությունը առաջացել է աշխատանքի միջազգային բաժանման  շնորհիվ, որը իր հետևից բերեց ինչպես արտադրության բաժանում (այսինքն՝ միջազգային մասնագիտացում), այնպես էլ դրա միավորում՝ կոոպերացիա։ Մարդկանց կողմից գոյության միջոցների ստեղծման եղանակներն աշխարհում խիստ տարբերվում են: Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրները, Ճապոնիան և Ավստրալիան արդյունաբերությամբ ամենազարգացածներն են: Դրանք իրենց ապրանքներն ու ծառայությունները վաճառում են աշխարհով մեկ: Տնտեսապես թույլ զարգացած է Կենտրոնական Ասիայի ևԱֆրիկյան երկրների մեծ մասը, որոնց արդյունաբերության ճյուղերը սակավաթիվ են: Դրանցից որոշ երկրներ մասնագիտանում են միայն մեկ արտադրանքի թողարկման ուղղությամբ : Շատ ապրանքներ արտադրվում են միայն տեղական շուկայի համար