Դիպլոմաին աշխատանք

Բարև ձեզ ես Ալյոնա Ղազարյանն եմ սովորուն եմ Մխիթար Սեբաստացի կրթահանալիրիՔոլեջի Նախադպրոցական բաժնի 3-րդ կուրսում։ Որպես դիպլոմային աշխատանք ընտրել եմ <<Խոսքի զարգացումը հեքիաթների միջոցով>> Դիպլոմաինս աշխատանքս ունի ներածություն:Աշծատանքս ունի 3 գլուխ, տեսական գլխում ես անդրադարձել եմ այս 3 թեմաներին մանրամասն ուսումնասիրել եմ և կատարել գործնական աշխատանքներս:

1. Նախադպրոցական տարիքի երեխաի խոսքի և հաղորդակցման կարողությունների զարգացումը:

2.Նախադասության զգացողությունը:

3.Բառի հնչյունային վերլուծության ուսուցում:

Արևելյան դպրոցի 5տարեկանների հետ աշխատել եմ նաև այն ժամանակ երբ դեռ հաճախում էին կրթահամալիր: Բայց նույնիսկ այսպես մեր շփումը չավարտվեց նրանց հետ աշխատեցի նաև առցանց սկզբում մտացում է որ շատ բարդ է լինելու բայց ղեկավարս Զախարյան Լիլիան ով նաև այդ խմբի դասվարն է ինձ շատ օգնեց: Գիտենք որ երեխաները ամեն ինչն ավելի լավ յուրացնում են խաղերի միջոցով և մենք գործնական աշխատանքի համար ստեղծել ենք խաղերի փաթեթ: Փորձերը հիմնականում եղել են առցանց եղել են խաղեր պատմություններ:Նաև ասեմ որ մեզ շատ օգնեցին ծնողները գործնական մասով:Այն եզրակացության եկա որ երեխան մինչև դպրոց գնալը պետք է իմանա տպագիր խոսքի մասին Կարողանա լսել, հասկանալ բանավոր խոսքը, հաղորդակցվել, և պետք է կարողանա սեփական կարծիքն արտահայտել: Ուսումնասիրելով տեսական գրականությունը նաև այն եզրակացության եկա որ խոսքն ու հաղորդակցությունը մարդու կյանքում ամենակարևոր հմտությունն է որ պետք է վաղ տարիքում ճիշտ դրվի:

Հեռավար ուսուցում

Բարև ձեզ ես Ալյոնա Ղազարյանն եմ սովորուն եմ Մխիթար Սեբաստացի կրթահանալիրիՔոլեջի Նախադպրոցական բաժնի 3-րդ կուրսում։ Որպես դիպլոմային աշխատանք ընտրել եմ <<Խոսքի զարգացումը հեքիաթների միջոցով>>։Դիպլոմային աշխատանքիս ղեկավարը՝ Լիլիա Զախարյանն է, իսկ մեթոդիստը՝ Գայանե Թերզյանը։ Դիպլոմային աշխատանքիս գործնական մասը իրականացրել եմ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում։ Ինչպես նաև հեռավար-առցանց ուսուցման ժամանակ միացել եմ 5 տարեկանների ծմբին Teams հարթակում։Կատարել ենք շատ աշխատանքներ որոնցից մի քանիսը տեղադրել եմ դիպլոմաին աշխատանքիս մեջ։Շնորհակալ են համատեղ աշխատանքի համար։

Խաղեր

Լեզվականմտածողություն

Պատմում կամ կարդումենք երեխաների համար մի անծանոթ պատմություն կամ հեքիաթ բաժանված իմաստային փոքրիկ ենթաբաժինների առանց վերջաբանի։Յուրաքանչյուր հատվածից հետո փորձումենք կանխատեսել թէ ինչկարողէլինելհետո։ 

Տրամաբանական-մաթեմատիկականմտածողություն 

Երեխաներիհետփորձումենքպատմությանառանձինհատվածներըևփորձումառանձին-առանձինվերնագրելդրանքևհիմնավորելթեինչու։

Տրամաբանականմտածողություն

Երեխաներինտալիսենքպատմությանտարբերհատվածներըսկիզբըևվերջըարտացոլողնկարներևառաջարկումդասավորելդրանքըստտրամաբանականհաջորդականությանևպատմելպատմությունըըստդրանց։

Մարմնաշարժողականմտածողություն

Երեխաներըբաժանվումենխմբերի։Յուրաքանչյուրխումբմնջախաղովներկայացնումէպատմվացքիմիհատված, կամհերոսին։Մյուսներըփորձումենևպատմելներկայացրածը։

Երեխաներինառաջարկումենքնկարազարդելպատմությանառանձինհատվածներնայնպեսորպատկերազարդ  գիրքդառնա։

Խաղ 2

Փորձենք օգնել երեխաներին որ ճանաչեն իրեն անվան տառը

Միասին գրենք նրա անունը հաղվենք անվան մեջ եղած տառերի քանակը։ Այնուհետև գրենք ընտանիքի անդամներից որևե մեկի անունը և փորձենք համեմատել թէ ինչով են տարբերվում։

Անհատական պլան

Մարտի 31

Այսօր արթնացա 07։30-ին մի-քիչ հեռախոսով ցբաղվելուց հետո վեր կացա լվացվեցի թեյ խմեցի 08։30 կլիներ մենակ չմնալու համար տան անդամներին արթնացրեցի սուրճ տվեցի մի-քիչ մեր գործերով զբաղվեցինք Հետո ճաշեցինք և արդեն 12ին նստեցի ինքս ինձ հետ սկսեցի քննարկել դիպլոմաին աշխատանքս մոտ մեկ ժամ։ Ժամը 2-ին դուրս եկա բակ տնկածս ծաղիկները ջրեցի հետո պապիկիս հետ ծաղկած ծառերը դեղեցինք։ Հոգնած մտա տուն արդեն 17:00 էր ու քնեցի արթնացա 20։30-ին ուսումնասիրեցի հոգեբանական մի գիրք և 22:00-ին նորից քնեցի։

Ապրիլի 1

Արթնացա 06։30-ին մի քիչ զբաղվեցի ինձանով մինչ տանեցիները կարթնանան։ Երբ դասի չեմ լինում արթնանում եմ շատ շուտ։ Ձանձրացել էի մենակ մնալուց Ու տատիկիս արթնացրեցի սուրճ տվեցի արդեն 09։30 էր մի-քիչ բլոգս ուսումնասիրեցի ավարտեցի կիսատ թողած գործերս արդեն 10։20 կլիներ բոլորը արթուն էին 11:00 ճաշեցինք ու ես նորից պապիկիս հետ դուրս եկա բակ ջրեցի ծաղիկները։ Այսօր շատ բան չկար անելու եկա տուն 12։30 նորից քնեցի արթնացա արդեն 14։00 կլիներ մի-քիչ դաս արեցի շարունակեցի նյութեր հավաքել դիպլոմաինիս համար ժամը 17։30-ին ընտանիքով նստեցինք զրուցեցինք ու ես 21։30-ին արդեն պարկեցի զբաղվեցի հեռախոսով և 22։30 քնեցի։

Ապրիլի 2

Այսօր էլ շատ վաղ արթնացա 07:30 կլիներ բայց օրն անձրևոտ էր ու որոշեցի վերչկենալմնացի պարկած մինչև երևի 08:10 ստիպեցի ինձ քնել բայց չկարողացա 08։30-ին վեր կացա լվացվեցի ինքս ինձ համար թեյ պատրաստեցի ու պարկեցի։ Տանից դուրս գալու եղանակ էլ չեր քնեցի ու՜ արթնացա արդեն 12-ին ճաշեցինք ու սկսեցի հեքիաթների գիրք ուսումնասիրել հետո 14։00-ին անձրևը դադարեց վերցրեցի շանս ու դուրս եկանք մաքուր օդ էր մոտ 1 ու կես ժամ անցկացրեցինք դրսում։ Ներս եկանք ես գնացի իմ սենյակ մի-քիչ դաս արեցի ու քնեցի

Դիպլոմային աշխատանք

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Խոսքի զարգացում.

Ուսանող՝ Ղազրյան Ալյոնա

Ղեկավար՝ Զախարյան Լիլիա

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1

Նախադպրոցական տարիքի երեխաի խոսքի և հաղորդակցման կարողությունների զարգացումը:

1.1Երեխայի խոսքի և հաղորդակցության զարգացման կարևորությունը:

1.2 Պարզենք, թէ ինչին են պատրաստ երեխաները:

1.3 Նկարներով գրել, գրանկարել կամ նկարագրել:

Գլուխ 2

2.1 Ի՞նչ է վաղ գրաճանաչությունը:

2.2 Ամբողջական բառերի փուլ:

2.3 Նախադասության զգացողությունը:

Գլուխ 3

Բառի հնչյունային վերլուծության ուսուցում

3.1 Լեզվական մտածողություն:

3.2 Պատմության զգացողության փուլ:

3.3 Պատահական տառերի փուլ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ներածություն

Երեխայի անձի ձևավորման և զարգացման մեջ խիստ կարևոր նշանակու­թ­յուն ունեն խոսքի և հաղորդակցության զարգացումը։ Հայտնի է, որ երեխայի մտա­ծո­ղությունն արմատական փոփոխությունների է ենթարկվում, երբ նա ունակ է դառնում լեզվական հաղորդակցության և ուսուցումը նրան սովորեցնում է տիրապետել սեփական մտքերին (Լ.Ս.Վիգոտսկի)։

Երեխայի խոսքի զարգացումը, լեզվական  հաղորդակցումն ու փոխազդե­ցու­թյունն իր անմիջական միջավայրի, շրջապատի հետ, հասակակիցների և մեծա­հա­­սակ­ների հետ համատեղ գործունեությունը նրա զարգացման ամենակարևոր գրավականներն են։

Հասարակության մեջ իր տեղը գտնելու համար մարդը պետք է արդյունավետ հաղորդակցվել սովորի։ Երեխան նախ շփվում է ծնողների հետ, այնուհետև նաև այլ մարդկանց, սովորում է հաղորդակցվել համատեղ գործունեության ընթացքում։ Այդ գոր­ծու­նեությունը կարող է լինել խաղ, ուսում, իր ուժերի չափով աշխատանք։ Այդ ըն­թացքում երեխան յուրացնում է իր միջավայրի սոցիալական փորձը, հասկա­նում է, թե ինչը ինչպես է արվում, սովորում է վարքի ու գործունե­ության նոր­մերն ու կանոնները, այսինքն՝ հասկանում է, թե ինչ կարելի է անել, իսկ ինչ՝ ոչ, ում հետ ինչպես կարելի է վարվել, որտեղ իրեն ինչպես պիտի պահի և այլն։ Իր շրջապատի սոցիալական նորմերի յուրացման այս գործընթացն էլ հենց  սոցիալականացումն է։ Երեխայի վաղ սոցիալականացման ամենակարևոր կողմերից մեկը նրա հա­ղոր­դակցական կարողությունների ձևավորումն ու զարգացումն է։

Հայտնի է, որ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխա­նե­րի հետ աշխատանքի ամենաարդյունավետ ձևը խաղն է, քանի որ այդ տարիքում խաղը նրանց գործունեության հիմնական ձևն է։

Երեխայի խոսքի զարգացման և դպրոցին նախապատրաստման կարևոր նախապայման է նաև վաղ գրաճանաչության հմտությունների ձևավորումը։

ԳԼՈՒԽ 1

 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՈՍՔԻ ԵՎ

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ  ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախադպրոցական   մանկության   շրջանում  երեխայի   ամենակարևոր   ձեռք­բե­­­րումներից   մեկը   մայրենի  լեզվին  տիրապետելն  է։ Լեզուն  միջոց   է,  որի  օգնությամբ  մարդիկ   հաղորդակցվում  են  միմյանց  հետ,  փոխանակում  մտքեր  և  հասնում  փոխադարձ   ըմբռնման։

Երեխան մայրենի լեզվի բանավոր խոսքին տիրապետում է կյանքի առաջին մի քանի տարիներին։ Նախադպրոցական հաստատության խնդիրն է զարգացնել երեխայի խոսքը։  Խոսքի զարգացման ընթացքում շրջապատի հետ շփման,  հա­ղոր­դակցության արդյունքում ձևավորվում են երեխայի խոսքային հաղոր­դակ­ցական ունակությունները,  զարգանում է նրա բանավոր խոսքը:

Խոսքի զարգացումը հոգեկան բարձր իմացական գործընթաց է և սերտո­րեն կապված է մտածողության հետ:  Խոսքն ունի զարգացման իր փուլերը,  որոնք ընթանում են երեխայի տարիքային առանձնահատկություններին համապա­տասխան:

1.1. Խոսքի զարգացման մեթոդական սկզբունքները

Եթե երեխաները մեծանում են այնպիսի միջավայրում, որտեղ կարդում ու գրում են, ապա նրանք այդ մասին բավական բան են սովորում։ Անշուշտ, գրաճանաչության ձևավորման հարցում երեխաները կախված են մեծահասակներից, որոնք էլ շրջապատում են նրանց գրքերով, կարդում են նրանց համար, հնարավորություններ են սեղծում, որ երեխաները կարդան ու գրեն՝ իրենց սեփական մեթոդներով: . Երեխայի փորձառության մեջ մի փուլ է, որն սկսվում է այն ժամանակ ,երբ երեխան առաջին անգամ տեսնում է գիրքը և զարմանում, թէ մարդիկ ինչպե՞ս են օգտվում դրանից և ավարտվում այն ժամանակ, երբ երեխան կարողանում է ինքնուրույն կարդալ բառերը:

6 տարեկան երեխաների վերաբերյալ մեր ունեցած ակնկալիքներն են՝ պայմանավորված
տարիքային բնականոն զարգացման օրինաչափություններով և ազգային-մշակութային
առանձնահատկություններով: Չափորոշիչները ստիպում են նաև մտածել, խորապես ըմբռնել և գիտելիքներ ձեռք բերել երեխաների անհատականության, ընտանեկան մշակույթի, որոշակի հարմարեցումների
և փոփոխությունների մասին, որոնք կարող են տարբեր լինել երեխաների առանձնահատուկ հանգամանքների դեպքում: պետք ե դաստերակը նույպես օգնի ծնողներին
իրատեսական ակնակալիքներ ունենալու մինչև 6 տարեկան երեխաներից, ինչպես
նաև երեխայի տարիքին համապատասխան տարբեր խաղեր կազմակերպել նրանց համար:

Լեզվական երևույթների տարրական ձևավորման սկզբունք

Երեխայի խոսքի զարգացման հիմքում ընկած է ոչ միայն մեծերին  ընդօրի­նակելը, այլ նաև լեզվական երևույթների գիտակցական ընկալումը: Երեխայի մեջ ձևավորվում է ճիշտ խոսքային վարքագծի ներքին համակարգ, որը թույլ է տալիս նրան ոչ միայն կրկնել, այլև գիտակցել խոսքային արտա­հայ­տու­թյունները: Լեզվի ուսուցման հիմքում ընկած է խոսքային ընդհանրա­ցումների և ստեղծագործական ունակությունների ձևավորումը: Միայն մեխանիկական կրկնությունները բավարար չեն լեզուն յուրացնելու համար: Լեոնտևն առանձնացնում է խոսքի գիտակցման ընկալման հետևյալ ձևերը.

  1. ազատ խոսք,
  2. խոսքի մասերի գիտակցում,
  3. Սեփական խոսքի գիտակցում։

1.2. Երեխայի խոսքի զարգացման նպատակն ու խնդիրները

Լեզուն նախ և առաջ հաղորդակցման միջոց է։ Հետևաբար հատկապես նա­խադպրոցական երեխայի  մայրենի լեզվի ուսուցման և խոսքի զարգացման հիմ­նական նպա­տակը պետք է լինի շրջապատի հետ խոսքային հաղորդակցման ունակությունների ձևավորումն ու բանավոր խոսքի զարգացումը։

Խոսքի զարգացման հիմնական խնդիրներն են

  • ճիշտ արտահայտվելու կարողությունը,
  • բանավոր խոսքի հարուստ բովանդակությունը:

Լեզվի հիմնական միավորներն են հնչյունը, վանկը, բառը, բառակապակ­ցու­թյուն, նախադասություն, տեքստ:

Ըստ այդմ էլ,  երեխայի խոսքի զարգացման խնդիրները կարող են լինել.

  1. խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակում,
  2. բառապաշարի զարգացում,
  3. խոսքի քերականական կողմի, այսինքն՝ քերականական կառուցվածքի ընկալման ձևավորումը,
  4. կապակցված խոսքի զարգացում (մենախոսություն և երխոսություն)
  5. խոսքի և լեզվի տարրական երևույթների գիտակցման ձևավորում
  6. գեղարվեստական գրականության հետ ծանոթացում:

ԳԼՈՒԽ 2.

1.1. Ի՞նչ է վաղ կամ նախնական գրաճանաչությունը

Վաղ գրաճանաչություն: Գրաճանաչության նախապատրաստման շրջանում հատուկ աշխատանք է տարվում նկարի, տեսածի, լսածի մասին կապակցված ու ամբողջական ձևով պատմելու խոսքից կամ պատմությունից նախադասություն առանձնացնելու բառը վանկերի բաժանելու: Գրաճանաչությանը նախորդող առաջին 2-3 պարապունքը պետք է նվիրված լինի նկարների բովանդակությունն պատմելուն, հաշվի առնելով 5-6 տարեկան երեխաների գիտելիքների պաշարը: Այսպիսով 5-6 տարեկանների խմբում խոսքը երեխաների համար դառնում է ուսումնասիրության առարկա: Մենք սովորեցնում ենք երեխային ճիշտ դիրքով պահել գիրքը, տարբերել գրքի կամ տետրի շապիկը, պետք է իմանա, որ տպագիր խոսքը իմաստ ունի: Ընթերցվում է ձախից աջ և վերևից ներքև: Երեխային սովորեցնում ենք նաև գունավորել պատրաստի տառերի նշումները ,ուրվագծերը, տպատառերով կազմի իր անունը:

Պատկերացում ձևավորել պատմության և նախադասության մասին: Սովորեցնել նախադասությունը տրոհել բառերը, բառերը բաժանել վանկերի: Գաղափար տալ հնչյունի մասին, սովորեցնել հնչերանգով առանձնացնել հնչյունները, որոշել հնչյունների քանակը: Սովորեցնել կատարել 3-4 հնչյուն ունեցող հնչյունային տարբեր բառերի հնչյունաին վերլուծություն: Գաղափար տալ ձայնավոր և բաղաձայն հնչյունների մասին:

Նկարներով գրել Այն երեխաները, որոնք դեռ չեն կարողանում իրենց մտքերը բառերով արտահայտել և չգիտեն ինչպես տառերից բառ կազմել, կարող են գրել նկարներով: Առաջարկում ենք նրանց նկարել այն առարկաները որոնց մասին խոսում են:

Գրանկարել կամ նկարագրել: Սա նկարելու և գրելու ուղղակի համադրություն է և հաջորդում է նկարելու փուլին: Երեխաներին պետք է առաջարկենք նաղ նկարել այն ինչի մասին խոսում ենք ,հետո բառային մեկնաբանություններ ավելացնենք այդ նկարին:Նրանք պետք է իմանան, որ նախադասությունները կազմված են բառերից։

Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
• Գտնել միավանկ հանգավորվող բառեր (կեր-բեր, թութ-մութ)։
• Բաժանել միավանկ բառերը հնչույթների (կեր = /կ/ /ե/ /ր/)։
• Միավանկ բառից հանել մեկ հնչույթ (փայտայտ)։
• Միավանկ բառին ավելացնել մեկ հնչույթ (լ + այն = լայն)։
• Փոխարինել հնչույթները միավանկ բառերում եւ կազմել նոր բառեր (սեր  սար, կերբեր, սուրսուտ)։

Ընդհանրապես համարվում է, որ կարդալ ու գրել սովորելը երեխաների համար դժվար գործ է:Ընդունված է, որ եթե երեխաները կարողանում են ճանաչել բառերը, ուրեմն նրանք արդեն կարող են կարդալ: Սակայն անհրաժեշտ է բազմաթիվ այլ հասկացություններ յուրացնել մինչև երեխաները կսովորեն արտասանել այն բառերը, որոնք օգտագործում են ինչպես կարդալիս, այնպես էլ գրելիս:Այն հասկացությունների յուրացումն էլ անվանում ենք ձևավորվող կամ նախնական գրաճանաչություն: Ձևավոևվող կամ նախնական գրաճանաչությունը ենթադրում է, որ գրաճանաչության զագացումը տեղի է ունենում երեխայի ներսում: Այդ հմտությունները սովորաբար ձևավավաորվում են միայն ճիշտ պայամննաերում:

  1. Կարդալ և գրել աովորելը սկսվում է կյանքի շատ վաղ շրջանում ։Մանուկները շատ վաղ են շփվում գրավոր լեզվի հետ ։Երկուսից երեք տարեկանում շատ երեխաներ տանը և դրսում ճանաչում են նշաններ և պիտակներ ։Վաղ տարիքում երեխաները փորձում եմ նաև գրել ։
  2. Կարդալն ու գրելը վաղ տարքում զարգանում են միառժամանակ և փողկապակցված ։Երեխանը չի սովորում նախ կարդալ, իսկ հետո գրել ։Իրականում գրելը, որպես վաղ ուսուցում գործունեություն երեխաների համար ավելի հեշտ է, քան կարդալը ։
  3. Գրաճանաչությունը զարգանում է իրական կյանքում, որտեղ կարդալն ու գրելը ծառայում են որոշակի գործողությունների ։Գործառույթն այստեղ նախորդում է ձևին։ Սա այն է, ինչ նրանք տեսնում են ,որ անում են մեծահասակները։Գրաճանաչությունը օգտագործվում է ինչ֊որ բան անելու համար
  4. Երեխաները գրաճանաչություն են սովորում ակտիվ ներգրավելով որոշակի գործունեության ընթացքում։ Երեխաները գրաճանաչություն սովորում են իրենց սիրելի պատմություներն ընթերցելու միջոցով։ Երեխան ավելի շուտ վերակառուցում է գրքի բովանդակությունը։
  5. Երեխաների համար կարդալը հատուկ դեր է խաղում վաղ տարիքի երեխաների գրաճանաչության զարգացման գործում։ Ամեն օր կարդալը նրանց համար ամենամեծ բանն է որ կարող ենք տալ երեխաներին։ Նրանք ընդհանուր պատկերացում են կազմում, թէ ի՞նչ է կարդալը և ինչի՞ է այն նման։ Նրանց մոտ ձևավորվում է դրական վերաբերմունք կարդալու նկատմամբ։
  6. Երեխաների մոտ նախ զարգացնել ուշադրությունը՝ կենտրոնացումը տարբեր խաղերի միջոցով:

2․2 Ամբողջական բառերի փուլ: Այս փուլում երեխաները փորձեր են կատարում՝ կիրառելու իրենց հնչյունաբանական պատկերացումները: Հաճախ նրանք բառասկզբի հնչյունները բավականին լավ են ներկայացնում, իսկ բառի մեջ աջքի ընկնող հնչյունները գրում են այնպես ,ինչպես ընկալում են բառը: Օրինակ՛ ,,խնձոր բառը,, կարող են գրել ,,խձոր,, կամ ուղղակի ,,օր,, կախված այն բանից, թէ ի՞նչ հնչյուններ է լսում այդ բառն արտահայտելիս:

2․3 Նախադասության զգացողությունը: Այս փուլը դեռևս կիսահնչյունաբանական բնույթ ունի բայց աշակերտները արդեն հստակորեն ցուցաբերում են թղթի վրա ամբողջական միտք ներկայացնելու հմտություն: Չնայած նրանք դեռևս ճիշտ չեն գործածում կետադրության նշանները և նախադասություններն էլ իմաստով չեն լինում, բայց նրանց արտահայտված մտքերը հստակ են և հասկանալի:

Գլուխ 3

Բառի հնչյունային վերլուծության ուսուցում

Գրաճանաչության նախապատրաստման կարևորության խնդիրը բառի հնչյունային վերլուծություն կատարելու կարողության ձևավորումն է : Բառի հնչյունային վելուծություն կատարել նշանակում է անվանել բառի հնչյունների այն հաջորդականությունը, որը գոյություն ունի տվյալ բառում:Կատարելով բառի հնչյունաին վերլուծություն, երեխան պետք է օգտվի բառի հնչյունային կազմի սխեմայից՝ միաժամանակ արտասանելով յուրաքանչյուր հնչյուն: Բառի հնչյունները առանձնացնելը երեխաին օգնւմ է լսելու և անվանելու դրանք: Բառի հնչյունային կազմի սխեման իրենից ներկայացում է բառի հնչյունների քանակին համապատասխանող վադակների շարք, ընդ որում տրվում է ո՛չ թէ ուղղակի բառի հնչյունային սխեմա, այլ նկար սխեմա, որում պատկեված են առարկաներ, որոնց անունները առաջարկվում են վերլուծության համար ,իսկ ներքևում ՝նկարի տակ, տրվում է բառի սխեման: Նկարը օգնում է երեխային մշտապես տեսնելու վերլուծվող բառի առարկան, իսկ սխեման՝ որոշելու բառի հնչյունների քանակը: Մի քանի անգամ բարձրաձայն արտասանելով, աստիճանաբար լրացնում են սխեմաի վանդակնեը խաղանիշներով: Օրինակ՝ դաստիրակը ասում է, որ իրենք վերլուծելու են ՙՙսանր,, բառը, որպեսզի իմանան քանի հնչյուն ունի՝ցուցանիշներով ցույց տալով սխեմայի բառի հնչյունաին կազմն այնպես ,որ լսվի ամեն մի հնչյուն:

3․1․Լեզվական մտածողություն: Պատմում կամ կարդում ենք երեխաների համար մի անծանոթ պատմություն առանց վերջաբանի, յուրաքանչյուր հատվածից հետո փորձում ենք կանխատեսել, թէ ի՞նչ կարող է լինել հետո: Նկարում ենք տարբեր հատվածներ և փորձում ներկայացնել մեր նկարածը:

3․2․Պատմության զգացողության փուլ: Պատմություն ասելով չենք հասկանում շարադրության բնորոշ սկիզբ, զարգացում և ավարտ: Այս փուլում երեխաները գրում են 1- 2 նախադասություն, տարվա եղանակների մասին, կամ այն, ի՞նչ շրջապատում է իրենց:

3․3․Պատահական տառերի փուլ: Գրավորի այս փուլում երեխաները փորձում են գրել միջավայրում իրենց նկատած կամ ուսուցչի ներկայացրած տառերը: Այս տարիքում նրանց մոտ մանր մկանային հմտությունները դեռևս լավ զարգացած չեն, այդ պատճառով տառերը ծռմռված տեսք ունեն, գրված են անկանոն՝ վերև, ներքև կամ էջով մեկ ցրված:

Խաղը շատ կարևոր է երեխայի զարգացման համար։ Վաղ տարիքում խա­ղը երեխայի հիմնական գործունեությունն է։ Խաղով է նա ճանաչում ինքն իրեն, աշխարհը, սովորում է խոսել, շփվել, պահպանել ընդունված նորմերը և այլն։

Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են խաղի՝ որպես երեխայի սովորելու ու զարգանալու միջոցի մի քանի առանձնահատկություն.

  • Խաղը փոխգործուն և ինտերակտիվ է։

Խաղալու համար երեխան պետք է փոխներգործի որևէ իրի կամ մարդու հետ։ Գործողությունը փոխադարձ է, քանի որ անգամ իրերն են փոխգործում, երբ դրանցով խաղում են։ Երբ երեխան որևէ բան է անում իրի, օրինակ՝ խաղալիքի, կամ մարդու հետ, այն հակազդում է, և երեխան համապատասխանաբար հարմարեցնում է իր հաջորդ գործողությունը, նա խաղում է։ Իսկ երբ երեխան պասիվ դիտում է (օրինակ՝ հեռուստացույց) կամ լսում (օրինակ՝ լսում է ուսուցչին, որը ինչ-որ բան է բացատրում) նա չի խաղում։

  • Խաղն ազատ էհանպատրաստից և ոչ հարկադիր։

Խաղալու համար երեխան պետք է ցանկանա անել այն, ինչ անում է։ Նա կարող է գործողությունն ինքն ընտրել ընտրած լինել, կամ ընդունի ուսուցչի առաջար­կը, բայց նա դա պետք է ազատ ընտրություն լինի։

Խաղ: օրինակ սովորեցնենք երեխային իր անվան տառերը կիրառելով կազմի ընտանիքի անունները Նախ ,գրենք նրա անունը, երեխայի հետ հաշվենք անվան մեջ եղած տառերի քանակը, օգնենք նրան ճանաչել տառերի տեսքը և անուններ գրենք ընտանիքի որևէ անդամի անունը երեխայի անվան տակ, երեխայի հետ քննարկենք ,թէ ինչո՞վ են նման և տարբեր այդ անունները

Լեզվական մտածողություն․ խաղ 2

Պատմում կամ կարդում ենք երեխաների համար մի անծանոթ պատմություն կամ հեքիաթ՝ բաժանված իմաստային փոքրիկ ենթաբաժինների առանց վերջաբանի։Յուրաքանչյուր հատվածից հետո փորձումենք կանխատեսել, թէ ի՞նչկարող է լինել հետո։Հեքիաթները թույլ են տալիս որ երեխան կարողանա իր ավարտը ներկայացնի իսկ դա հնարավորություն է տալիս զարգացնել երեխայի երևակայությունը: Նրանց մոտ ավելի է հետաքրքրությունն առաջանում քանի որ նրանք կարողանում են փոփոխել հերոսներին:

Տրամաբանական-մաթեմատիկական մտածողություն 

Երեխաների հետ փորձում ենք պատմության առանձին հատվածները և փորձում առանձին-առանձին վերնագրել դրանք և հիմնավորել ,թե ինչու՞։Հեռավար դասերը իրականացրել ենք Արևելյան դպրոցի 6 տարկանների խմբում: Նաղապես քննարկում ենք ընտրված հեքիաթը ծանոթացել ենք հերոսների հետ իսկ հետո երեխաները առաջարկել են իրենց հետաքրքիր ավարտը: Այսպես էլ զարգանում է երեխայի խոսքը:

Տրամաբանական մտածողություն

Երեխաներին տալիս ենք պատմության տարբեր հատվածները, սկիզբը և վերջը արտացոլող նկարներ և առաջարկում դասավորել դրանքը տրամաբանական հաջորդականությամբ և պատմել պատմությունը ըստ դրանց։Նրանց մոտ զարգանում է տրամաբանությունը:

Մարմնաշարժողական մտածողություն

Երեխաները բաժանվում են խմբերի։Յուրաքանչյուր խումբ մնջախաղով ներկայացնում է պատմվացքի մի հատված, կամ հերոսին։Մյուսները փորձում են և՛պատմել , և՛ներկայացնել։

Երեխաներին առաջարկում ենք նկարազարդել պատմության առանձին հատվածներն այնպես, որ պատկերազարդ  գիրք ստացվի:

Հետաքրքիր խաղ անկցկացրել ենք Արևելյան դպրոցի 5ից 6 տարեկան երեխաների հետ, անունն էլ որոշեցինք դնել Ալրագրություն, նրանք պետք է ալյուրի վրա գրեին իրենց ծանոթ բառերը, նկարեին։Տեսանյութում Հովսեփյան Վիկտորյան է, ով շատ գեղեցիկ կատարեց տրված առաջադրանքը: Ընտրել ենք ալրանկարչությունը քանի որ երեխաների մոտ զարգանում է խոսքը, զարգանում է նաև մանր մոտորիկան այսինքն երեխան նախպատրաստվում է նախագրային շրջանի օրինակ տուն բառը նախ արտասանում է հնչյուններով հետո փորձում է նկարել կամ գրել:

Արան ևս մաթեմատիկական հաշվարկներ է կատարում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Դիպլոմային նախագծի վրա աշխատանքի, տեսական գրականության ուսումնասիրության և վերլուծության, խաղերի փաթեթի մշակման և դրանց գործնական փորձարկման արդյունքում եկանք մի շարք եզրահանգումների.

ե­րե­խայի փոր­ձառու­թյան մեջ մի փուլ է, որն սկսվում է այն ժա­մա­նակ, երբ երե­խան առա­ջին ան­գամ տեսնում է գիր­քը և զար­մանում, թե մար­դիկ ինչ­պես են օգտվում դրա­նից, և ավարտվում է այն ժա­մա­նակ, երբ երե­խան կա­րո­ղանում է ինքնուրույն կար­դալ բա­ռե­րը,

Նախնական գրաճանաչությունը ենթադրում է, որ մինչև դպրոց գնալը երեխան պետք է.

Գաղափար ունենա տպա­գիր խոս­քի մա­սին,

Իմանա գ­րա­վոր խոս­քի այբ­բե­նա­կան բնույ­թի մասին.

Իմանա որոշ ուղ­ղագ­րա­կան հաս­կացություն­ներ.

Կարողանա լսել, հասկանալ բանավոր խոսքը, հաղորդակցվել,

վերարտադրել լսածը, սեփական կարծիք հայտնել։

  • Երեխաների հետ աշխատանքը, մասնավորապես՝ նախադպրոցական տարիքում, արդյունավետ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ընտանիքն ու ծնողները դառնում են մանկապարտեզի գործընկերները, երբ մանկավարժական, խոսքային, լեզվական պահանջները նույնն են լինում թե՛ տանը, թե՛ մանկապարտեզում, ուստի շատ կարևոր է ընտանիքի հետ աշխատանքը, անհրաժեշտ է, որ ծնողները նույնպես դառնան մեր համայնքի մի մասը և սովորեն ու աշխատեն մեզ հետ։
  • Այդ նպատակով էլ ծնողների համար ստեղծվեցինք մեթոդական ձեռնարկ՝

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց համար բարձրաձայն կարդում են վաղ հասակից, ավելի հաջողությամբ են հետագայում կարդալ սովորում, տպագիր տեքստերի հետ վաղ ծանոթությունը գրաճանաչության զարգացման կարևոր բաղադրիչն է։ Այն երեխաները, որոնք հաճախ են շփվում գրքերի հետ, սովորում են հասկանալ և մեկնաբանել նկարները, կարողանում են հետևել պատմության սյուժեին,  ինչպես նաև ըմբռնում են, որ տպագիր բառերը իմաստ են արտահայտում։ Վաղ գրաճանաչության այս հմտությունները գրագիտության զարգացման առաջին քայլերն են։ Գրքերի հետ առնչության վաղ և դրական փորձառությունն օգնում է երեխաներին գրքի հետ շփումը նույնացնել ծնողական ջերմության, ուշադրության և խրախուսանքի հետ։

Որպես ծնողներ դուք կարևորագույն ուսուցիչն եք ձեր երեխայի կյանքում։ Դուք օգնում եք ձեր երեխային ողջ կյանքի համար գրքերի և ուսման հանդեպ սիրո ամուր հիմքերը դնել։ Դուք կարող եք օգնել, որ ձեր երեխան սովորի լավ կարդալ, խոսել  և լսել։

Շատերը կարծում են, թե կրթությունը սկսվում է այն ժամանակ, երբ երեխան դպրոց է գնում։ Մինչդեռ դուք կարող եք օգնել ձեր երեխային դպրոցական առաջին օրվանից շատ առաջ զարգացնելու անհրաժեշտ հմտությունները։ Այն երեխաները որոնք վաղ տարիքում տանը ընթերցանության մեծ և բազմազան փորձ են ձեռք բերում, ավելի մեծ հնարավորություն են ստանում դպրոց գնալ կարդալ և գրել սովորելուն ավելի պատրաստ։ Իսկ ինչպես գիտենք, կարդալու և գրելու կարողությունները  ամենաէական կարողություններն են ապագայում հաջողությունների հասնելու համար։

Բայց ընթերցանությունը նաև  հաճույք է պատճառում։ Այն բացում է հույզերով ու արկածներով լեցուն նոր աշխարհներ։ Երբ ձեր երեխայի հետ նստում եք որևէ գիրք ընթերցելու, դա ավելի է մտերմացնում ձեզ։ Դա օգնում է ձեզ և ձեր երեխային բացելու գրքի կախարդական աշխարհը, երեխան սովորում է կարդալ  և հաճույք ստանալ ընթերցանությունից։

Գրականության ցանկ

  1. Նախադպրոցական մանկավարժություն
  2. Հասմիկ Միտոյան, Լալա Սմբատյան «Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար», Երևան, 2010թ․
  3. Հ. Հ. Պետրոսյան «Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաները» 1-ին , 2-րդ մաս
    Երևան 2007թ․
  4. Լ. Սմբատյան- Խաղերի և խաղ-զվարճալիքների կազմակերպումը
    մանկապարտեզում, Երևան 2014թ․
  5. «Ընթերցանության կարողությունների ձևավորում տարրական դասարաններում՝ հիմնված հավաստի գնահատման վրա», Երևան, 2014, էջ  13, 24-25։
  6. 5-6 տարեկաններ. Դաստիարակի ուղեցույց
  7. Երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ

Իմաստուն այգեպանը

Կար-չկար մի այգեպան կար: Ամբողջ աշխարհում խոսում էին նրա      աշխատասիրության և խելքի մասին: Նրա մշակած այգիները հազար անգամ ավելի պտղատու և հրաշագեղ էին, քան թագավորի այգիները: Նա սիրում էր իր աշխատանքը և պատվով կատարում էր այն: Եթե ուրիշ հողագործներ խնդրեին այգեպանին օգնել, ապա նա չէր մերժի և այնպես կաշխատեր, որ հողատերերը երբեք չէին դժգոհի:

Այդ աշխատասեր ու բարի մարդու և նրա այգիների համբավը հասավ թագավորին, որին շատ հետաքրքրեց այդ լուրը: Նա ցանկացավ իր աչքով տեսնել այգեպանի այգիները: Եվ մեծ շուքով ու շքախմբով գնաց տեսնելու այդ այգիները: Նա չկարողացավ զսպել իր զարմանքն ու հիացմունքը, երբ տեսավ այգեպանի ծաղկած այգիները: «Այսպիսի դրախտային այգիներ ունենալը միայն թագավորին է վայել»,-մտածեց թագավորը և նրան կարգեց իր այգիների գլխավոր այգեպան:

Այգեպանը սիրով ընդունեց թագավորի առաջարկը և առավել ջանասիրաբար սկսեց աշխատել թագավորի այգիներում: Այգիները օրեցօր ծաղկում էին և փարթամանում: Ճյուղերը կռանում էին բերքի ծանրությունից, թռչունները երգում էին, ջրերը կարկաչում…

Սակայն այգեպանը չէր մոռանում իր և մյուս հողագործների այգիները և գործից ազատ ժամանակն անցկացնում էր բոլորի օգնելով:

Թագավորը լսեց այդ մասին, զայրացավ և իր մոտ կանչեց այգեպանին:

-Այգեպա’ն,-ասաց նա,- դու աններելի հանցանք ես գործել:

-Ո՞րն է իմ հանցանքը, թագավորն ապրած կենա,- զարմացած հարցրեց այգեպանը:

-Քեզ ո՞վ է թույլ տվել, որ օգնես ուրիշ հողագործների և ծաղկեցնես նրանց այգիները: Մի՞թե դու չգիտես, որ թագավորի այգիները պետք է նմանը չունենան անբողջ երկրում: Ես ուզում եմ, որ իմ այգիներն ու պարտեզները տարբերվեն մյուսներից: Հիմա ես ի՞նչ պատիժ տամ քեզ, դու՛ ասա:

-Թագավորն ապրած կենա,-ասաց այգեպանը,- իրոք հանցավոր եմ քո առաջ, և եթե դու ուզում ես պատժել ինձ, ապա ազատ արձակիր, ես արժանի չեմ քո բարի վերաբերմունքին: Ես կգնամ, և թող Աստված կատարի քո արդար ցանկությունը:

Եվ այգեպանը հեռացավ: Նա գնաց և շարունակեց ծաղկեցնել հասարակ մարդկանց այգիները: Իսկ թագավորի այգիները տարիների ընթացքում այնպիսի խղճուկ տեսք ստացան, կարծես այնտեղ երբեք ոչ մի այգեպան չեր աշխատել:     Թագավորը հուսահատվում և տխրում էր: Նա սկսեց փնտրել այգեպանին և մի անգամ նրան տեսավ մի հողագործի այգում աշխատելիս: Ուրախացած թագավորը զսպեց իր գոռոզությունը և առաջարկեց այգեպանին  վերադառնալ իր մոտ:

-Դու ազատ կլինես և քո ուզած ժամանակ կարող ես օգնել հասարակ մարդկանց,- ասաց նա:

Բայց այգեպանը հրաժարվեց:

-Թագավորն ապրած կենա, մի ժամանակ դու ինքդ ասացիր, որ ես մեղավոր եմ քո առաջ և պատժի եմ արժանի: Թույլ տուր իմ պատիժը մինչև վերջ կրել: Չէ՞ որ քո արդար վճռի շնորհիվ իրականացավ քո ցանկությունը. հիմա թագավորական այգիները տարբերվում են մյուսներին, և դա շատ լավ նկատվում է:

Թագավորը ոչինչ չկարողացավ պատասխանել, իսկ այգեպանը շարունակեց.

-Դու պետք է հասկանաս, որ քո երկրի հողագործների օգուտը քո օգուտն է, նրանց հաջողությունը` քո հաջողությունն է: Իմացի՜ր, որ երկիրը ժողովրդով է հարուստ:

Թագավորը գցեց թագը և գլխիկոր հեռացավ:

Աշխարհի՝ ամենից շատ գինի խմող

Ո՞ր երկրում են ամենից շատ խմում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եկել է այն եզրակացության, որ որքան շատ է զարգացած պետությունը, այնքան շատ ալկոհոլ է այն սպառում: Առաջին տասը տեղերը պատկանում են Արևելյան Եվրոպայի երկրներին:

Դասակարգման աղյուսակում ամենից շատ խմող երկրները գլխավորում են Պորտուգալիան, Լիտվան և Լեհաստանը: Իսկ պահպանողական մահմեդական երկրները ալկոհոլի հետ կապված գլոբալ խնդիրներ չունեն, չնայած ըստ 2014-2015 թվականների վիճակագրության՝ Արաբական Միացյալ Էմիրություններում և Իրանում սպառում են երկու անգամ ավելի շատ ալկոհոլ, քան Ռուսաստանում:

Հինգերորդ տեղում Խորվաթիան է

Խորվաթիայի տարածքում արտադրվող գինիների  մեծագույն մասը՝ սպիտակ է: Բայց հենց իրենք՝ խորվաթները, խմում են դրանք նոսրացրած սոդայով, հանքային կամ աղբյուրի գազավորված ջրով:

Խորվաթիայի տարածքում կա 40 000 պաշտոնապես գրանցված գինեգործական տնտեսություններ։ Եվ նրանք՝ բոլորն էլ թողարկում են բարձրորակ արտադրանք (զեղծարարությանը երկիրը  վաղուց է հրաժեշտ տվել)։

Չորրորդ տեղում Դանիան է

Դանիացիների համար ամենատարածված ալկոհոլային խմիչքը ակվավիտն է, որի բաղդրության մեջ մրգեր են և տարբեր խոտաբույսեր,  այն ունի 37-50%  թնդություն։ Բայց դա չի խանգարում սկանդինավյան երկրի բնակիչներին տոն օրերին տասնյակ լիտրերով խմել այդ չոր գինին։ Միակ տոնը, որի ժամանակ ոչ թե գինին, այլ գարեջուրն է բառիս բուն իմաստով հեղվում քաղաքի փողոցներով «Զատիկն» է։

Մի բաժակ կարմիր չոր «Կառլբերգ» կամ «Ալբորգ Ակվավիտ» գինի խմելուց հետո ամենակարևորը ղեկին չնստելն է։ Դանիայում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար տուգանվում են 400 եվրո։

Երրորդ տեղում Անդորրան է։

Այս փոքրիկ եվրոպական թագավորության բնակիչները հազվադեպ են սուրճ կամ թեյ խմում, նրանք նախնտրում են լավ իսպանական գինին։ Հենց սա են հյուրասիրում ձմռան ցրտին լեռնադահուկորդ-֊զբոսաշրջիկներին իրենց ռեստորաններում և պանդոկներում։ Անդորան առանց մաքսային առևտրի երկիր է։ Գինին այստեղ կարելի է գնել 25-30 տոկոսով ավելի մատչելի, քան Ֆրանսիայում կամ Իսպանիայում։ Միգուցե հենց այդ պատճառով էլ այստեղ այդքան շատ են գինի խմում։

Երկրորդ տեղում֊ Ֆրանսիան է։

Աշխարհում որպես գինու խոշորագույն արտադրողներ ՝ ֆրանսիացիները չեն սիրում պարզապես գինի խմել, նրանք դրա հետ ամեն ինչ ուտում են: Բայց դրա հետ միասին երկրում դեռահասների և երիտասարդների՝ խմելու հետ կապված խնդիրներ չեն առաջանում:  Այո՛, բայց և այդքան հարբեցողներ, ինչքան որ ունեն ռուսները, Ֆրանսիայում չեք  հանդիպի: Գուցե միայն գավառական նավահանգստային պանդոկներում։

Ողջ գաղտնիքը գինի խմելու  և ճիշտ խորտիկներ օգտագործելու մշակույթի մեջ է: Միջին ֆրանսիացին խմում է օրական մոտ 120 մլ լավ, չոր գինի (La Chablisienne, Joseph Drouhin, Bourgueil), ուտում ծովամթերք, թարմ կամ եփած բանջարեղեն,  չգիտի և չի էլ լսել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մասին։

 Առաջին տեղում  Պորտուգալիան է

Քաղցր մադերան, Վինյո Վերդեն և պորտֆեյնը, պորտուգալացիները խմում են որպես նախուտեստ, ճաշի, ընթրիքի և խորը քնից առաջ։ Ամեն ինչ կախված է երկրի կլիմայից․ Պորտուգալիան հենց գինեգործական երկիր է։ Պորտուգալական գինու աշխարհը բազմատեսակ է և հսկայական, այնպես որ մի՛ զարմացեք, եթե խանութում գնած առաջին իսկ պատահական շիշը հիանալի լինի։ Պորտուգալիայում խմիչք կարելի է գտնել յուրաքանչյուր ճաշակի և բյուջեի։ Բայց տեղացիներն իրենց ընթրիքի ժամանակ հաճախ գոհ են լինում տնային պայմաններում պատրաստված երիտասարդ գինուց: Աշխարհի ամենաշատ խմող ազգը (ներառյալ բոլոր ալկոհոլային խմիչքների) 2014 և 2015 թվականներին ճանաչվել է Բելառուսիան։ Առաջին տեղը գրավելու բոլոր շանսերն ունեին նաև Լիտվան, Չեխիան, Ավստրիան, Մոլդովան, Իռլանդիան և Էստոնիան: Այս երկրները հիմնականում գարեջուր են խմում։

Անմահական խնձորը

Ըլնում ա չիլնում ավալ ժամանակին մի թագավոր, ունենում ա իրեք տղա։

Էս թագավորը իրա պալատի աղաքին մի լավ գյուլլի բաղ ա ունենում՝ մեջը Անմահական խնձորի ծառ։ Համա ի՛նչ անում ա չի անում, չի կարում էդ Անմահական խնձորի ծառի բարը ուտի։ Նրա կատեպանները էդ ծառը պահում ին, բեջարում, հենց գալիս էր հասնելու վախտը՝ տենում ին ծառի վրեն էլ ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։

Մի տարի էլ թագավորի մենծ տղեն գալիս ա հորն ասում.― Ա՛յ հեր, էս տարի էլ թո՛ղ ես մուղաթ կենամ․ բալի կարենամ էդ խնձորի գողին կալնի։

— Դո՛ւ գիտաս, ա՛յ որդի,— ասում ա հերը,— թե կարաս՝ գնա մուղաթ կա՛ց։

Հենց որ գալիս ա խնձորի հասնելու վախտերքը, էս մենծ աղպերը վեր ա կենում, էթում Անմահական խնձորի ծառի տակին գշեր-ցերեկ ղարավուլ քաշում, ընչանք հասնիլը։ Գալիս ա խնձորը հասնում. հենց էն էր՝ առավոտը որ լիսանար, պտի քաղեր տաներ տար հորը։ Սաղ գշերը չի քնում. գալիս ա լիսադեմին քունը տանում ա։ Ընդիան մի դև գալիս ա, շուլալվում ծառը, խնձորներն ուտում՝ էթում։ Տղեն աչքը բաց ա անում, թամաշ անում ծառին. տենում ա ծառը լափ դարտակ՝ ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։ Շատ գլխին, ոտին ա անում, համա էլ որդե՜։ Գալիս ա հորը նաղլ անում։

― Ա՛յ հեր,— ասում ա,— ես էսքան վախտ խնձորի ծառը պահեցի, որ զադ չմոտանա. հենց էկավ քաղելու վախտը՝ էդ գշեր սատանական մի սհաթ աչքս կպցրի. մին էլ վե կացա՝ տեհա ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։

Էն մի տարին էլ գալիս ա միջնեկ տղեն։

— Ա՛յ հեր,— ասում ա,— թո՛ղ էս տարի էլ ե՛ս էթամ մուղաթ կենամ․ մարդ ա, բալի ես կարում եմ խնձորի գողին սըպանի։

— Ա՛յ որդի, դու գիտաս,— ասում ա հերը,— գնա՛ մուղաթ կա՛ց։

Միջնեկ աղպերն ա՝ նետուանեղը վեր ա ունում, գալի էդ խնձորի ծառի տակին ղարավուլ քաշում։ Գալիս ա հասնելու վախտերքը, որ էն գշեր պտի մնար, առավոտը քաղեր, տաներ թագավորին՝ մի ղաֆիլ լիսադեմին քունը տանում ա։ Էն դհիցը էլ եդ դևը գալիս ա շուլալվում ծառը, խնձորներն ուտում՝ էթում։ Տղեն բիրդան վեր ա թռնում, ծառին մտիկ տալի՝ տենում ա լափ դարտակ. ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։ Փոր-փոշման գալիս ա տուն, հորը նաղլ անում, որ խնձորի գողին չկարաց բռնի։

Էն մի տարին էլ, կգա պուճուր տղեն։

— Ա՛յ հեր,— կասի,— էս տարի էլ թո՛ղ ես էթամ խնձորին մուղաթ կենամ։

Հերը կասի.— Ա՛յ որդի, մենծ աղպերդ, միջնեկ աղպերդ գնացին՝ ի՞նչ չաթեցին, որ դու էթաս՝ ի՞նչ չաթես։

Պուճուր տղեն որ շատ կզոռի հորը, հերը կասի.— Լա՛վ, թե որ էդքամ սրտով ուզում ես՝ գնա՛, էս տարի էլ դո՛ւ մուղաթ կաց։

Պուճուր աղպերն ա՝ նետուանեղը վե կունի, կէթա խնձորի ծառի տակին ղարավուլ կքաշի։ Կկենա մի շաբաթ, էրկու շաբաթ, խնձորները կհասնեն։ Կասի․ «Թո՛ղ էս մի գշերն էլ մնա, լավ հասնի՝ առավոտը քաղեմ, տանեմ հորս»։ Էդ սաղ գշերն էլ, որ ասես, աչքը չի կպցնի։ Կգա լիսադեմին տղի քունը կզոռի։ Կհանի էն սհաթը դանակը, մատը կկտրի՝ վրեն աղ կանի, որ մատը մռմռա, բալի քունը չտանի։

Հենց էն ա լիսվե-լիս էր՝ տղեն կտենա էն դհիցը մի եքա դև էկավ, շուլալվեց ծառը, որ խնձորներն ուտի։ Ջա՜նըմսան տղեն, նետուանեղը կքաշի, տալու բաշտան դևը ծառիցը դըրըմփալեն վե կընկնի։ Վրա կհասնի, որ մըն էլ տա՝ դևը վե կկենա ընենց յարալու կփախնի։ Տղեն էլ կընկնի եննուցը։

Դևը կէթա, կէթա՝ դըրըմփալեն կընկնի մի խոր ֆորի մեջ։ Տղեն կկռանա՝ կտենա որ էդ ֆորը ո՛նչ տուտ ունի, ո՛նչ տակ։ Ֆորը ըտե նշան կանի, ինքը կգա էդ բաղը, Անմահական խնձորները կքաղի, կտանի հորը։

Հերը խնձորները որ կտենա թե չէ՝ էն սհաթը թախտիցը վե կգա, տղի ճակատը կպաչի։

Տղեն կասի.— Ա՛յ հեր, խոսքն էս չի, որ էս տարի խնձորները բերեցի, խոսքն է՛ն ա, որ էն դևին սըպանենք, որ ամեն տարի գալիս ա խնձորներն ուտում։ Ես որ նրան յարալու արի, թողաց փախավ, եննոցն ընկա, տեհա գնա՜ց, գնա՜ց՝ ընկավ մի խոր ֆորի մեջ։ Էդ ֆորն էլ նշան եմ արե. թող մեկել աղպրտինքս էլ հեննես գան՝ էթանք էդ դևին սպանենք։

Թագավորը կասի.— Գնացե՛ք, ա՛յ որդիք. լա՛վ կանեք, որ կարենաք էդ դևի հախիցը գաք, թե չէ գյալաջաղը էլի կգա մեր խնձորները կտանի։

Իրեք աղպերով խոսքները մին են անում՝ վե կենում, էթում։ Էթում են, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում են էն ֆորի ղրաղը։ Աղաք մենծ աղպորն են կախ տալի։

Մի քիչ որ ներքև ա էթում, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ, ես էրվե՜ցի, քաշե՛ք։

Աղպրտինքն էլ եդ քաշում են, հանում։

Եննա միջնեկ աղպորն են կախ տալի։ Սա էլ որ մի քիչ էթում ա, էթում, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, խաշվե՜ցի, քաշե՛ք։

Աղպրտինքը քաշում են, հանում: Եննա պուճուր աղպերն ա կախ ըլնում։ Ասում ա.— Որ կասեմ՝ էրվե՜ցի, խորովվե՜ցի, դուք անկաջ չեք անի, հա՛ կախ կտաք, ընչանք հասնեմ։

Պուճուր աղպորը կախ են անում։ Ինչքամ ձեն ա տալի. «Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, փոթոթվե՜ցի», աղպրտինքը անկաջ չեն անում. հա՛ կախ են տալի, ընչանք որ անտակն ա հասնում։

— Աղպրտի՛նք,— կասի,— դե պարանը քաշե՛ք, հասա. ես հմի էթամ դևի հավարին։

Տղեն մի քիչ երըմիշ էլավ, տեհավ աղաքը մի դուռը. բաց արեց, անսաս նի մտավ։ Տեհավ մի հուրի-մալաք աղջիկ ընդե նստել ա, քարգա ա անում. աղաքին էլ դրած ա մի Ոսկե սինի՝ միջին Ոսկե աղվես, Ոսկե թազի, որ աղվեսի եննուցն ա ընկե, ուզում ա կալնի: Օխտը գլխանի դևն էլ գլուխը դրել ա աղջկա ծնկանը, քնե։

Աղջիկը կասի․- Հը՛, ա՛յ տղա, օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը չի կարացե ըստերանք գա, դու ո՞նց ես սիրտ արե էկե։

— Քու սե՛րն ա բերե,— կասի։

— Սերո՛ւմ կենաս,— կասի աղջիկը։— Բա՛ չե՞ս վախում, որ Օխտը գլխանի դևը վե կենա՝ քեզ թիքա-թիքա անի՞։

— Խի՞ պտի վախենամ, ես հենց դրա հավարին եմ էկե։

Տղեն կասի ու թուրը կքաշի, տալու բաշտան՝ օխտը գլուխն էլ մի հետ կթռցնի։

Դևը կասի. — Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Մորիցս մի հետ եմ էլե,– կասի,- մի հետից ավել չեմ տա։

Դևը տեղն ու տեղը կսատկի։

— Ա՛յ տղա,— կասի աղջիկը,— դու որ էդքամ ղոչաղ ես էլե, բա՛ս գնա էս դևի աղպոր կուշտը, հրե՛նիկ կողքի օթախումն ա։ Միջնեկ քիրս էլ նրա ձեռին ա։

Տղեն վե կկենա կէթա էն մի օթախը։ Դուռը բաց կանի՝ կտենա մի հուրի-մալաք աղջիկ. մենծ քվորից դհա սիրուն, նստել ա քարգա ա անում։ Աղաքին Ոսկե սինի՝ միջին Ոսկե հավը, Ոսկե աքլորը ֆըրֆըրահար են գալի։ Տասնէրկու գլխանի դևն էլ՝ գլուխը դրել ա աղջկա ծնկանը, քնե։

Աղջիկը կասի.— Ա՛յ տղա, դո՜ւ ըստերանք։ Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք հմի սիրտ չի արե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց էս սիրտ արե էկե։

— Քու սե՛րն ա բերե։— կասի։

— Սե՛րում կենաս։ Բա՛ էս Տասնէրկու գլխանի դևիցը չե՞ս վախենում, որ էս ա որդե որ ա վե կկենա՝ քու մենծ թիքեն անկաջդ կթողա։ Գնա՛, մեղք ես, քանի թեզ ա փախի՛. թե չէ որ վե կացավ՝ էլ նրա ձեռիցը չես պրծնի։

— Ես էլ հենց դրա հավարին եմ էկե. խի՞ պտի վախենամ, մին նա՛ ա՝ մին ե՛ս։

Կասի թե չէ, տղեն թուրը կքաշի, որ չի տա՝ տասնէրկու գլուխն էլ մի հետ էն դիհը կընկնի։ Դևը կասի.— Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Չէ՛– կասի– մի հետ կտամ. ես մի հետ եմ էլե մորս փորիցը։

Էս դևն էլ ըստե ա սատկում, մնում:

Աղջիկն ասում ա.— Ա՛յ տղա, դու որ էդքամ զոռով ես էլե, բա՛ս գնա էս դևի աղպոր կուշտը. հրե՛նիկ կողքի օթախումն ա։ Իմ պուճուր քիրն էլ նրա՛ ձեռին ա։

Տղեն կէթա մենծ դևի օթախը։ Դուռը բաց կանի, կտենա մի սիրուն, նաշխուն աղջիկ, որ օխտն օր, օխտը գշեր չուտես, չխմես՝ հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես, նստել ա, քարգա ա անում։ Աղաքին էլ Ոսկե սինին դրած՝ միջին Ոսկե կաքավն ու մադեն, ընենց իրար հեննա հաղ են անում, ֆըրֆըրահար գալի, որ դռնիցը մննողի խելք ու քյամալ են տանում։ Քսանչորս գլխանի դևն էլ գլուխը դրել ա աղջկա ծնկանը՝ քնե։

Աղջիկը կասի.— Ա՛յ հողածին, դո՜ւ ըստերանք։ Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք օրս չի կարացե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց ես սիրտ արե, էկե։

— Քու սե՛րն ա բերե, — կասի։

— Սե՛րում կենաս։ Բա՛ չե՞ս տենում, որ Քսանըչորս գլխանի դևը քնել ա. որ վե կենա, էլ նրա ձեռիցը կպրծնե՞ս: Մե՛ղք ես, ջահել-ջիվան ես. քանի վախտով ա՝ փախի՛, գլուխդ պրծացրա՛։

— Խի՞ փախնեմ. ես հենց դրա հավարին եմ էկե, որ սըպանեմ։ Մի ջան նա՛ ա, մի ջան՝ ե՛ս, էլ խի՞ պտի վախենամ։

Էս ասում ա թե չէ, գիդիջը՜ղ տղեն, թուրը հանում ա, որ չի՜ ջեպում դևի քյալլի մեջտեղիցը՝ քսանըչորս գլուխն էլ մի հանքի ա ֆը՜ռռում, ընդե վեր ընկնում։

Դևն ասում ա.— Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Չէ՛, — ասում ա,— էլ չեմ տա, մորիցս ես մի հետ եմ էլե, էրկու հետ չեմ էլե։

Էս դևն էլ ըստե ա չորանում, մնում։

Աղջիկը որ տենում ա տղի ղոչաղությունը, վազում ա փաթըթվում տղի ճտովը։ Ասում ա. «Ես քունն եմ, դու՝ իմը»։ Նո՛ր սրանք նստում են ըստե, իրար հեննա զրից անում։

Աղջիկն ասում ա.— Մենք իրեք քիր ենք՝ ֆլան թագավորի աղջկեքը։ Էս դևերն էկան մեզ փախցրին, բերին շինեցին իրանց կնիկ։ Էս քանի տարի ա մենք մեռանք էդ ջանավարների ձեռին։ Աստոծ քու կռանն ըլնի, տղա՛. դու էլ որ չգայիր մեզ չազատեիր, հո մենք պտի ֆողեց-ֆոգի կորչեինք։

Տղեն կասի.— Էս լա՛վ էլավ. հազիր մընք էլ իրեք աղպեր ենք, իրեքս էլ ազապ, մենծ քվորդ մենծ աղպերս կառնի, միջնեկ քվորդ միջնեկ աղպերս. դու էլ զաթի ի՛մն ես ու իմն ես։

Աղջիկը եննա հանում ա տղին մի թլիսիմը տալի։

— Ա՛ռ,— ասում ա,— ինչ վախտ պետքը գա՝ չախմախին տաս, էն մեր իրեք քվոր Ոսկե սինիքն էլ, իրանց ամեն սարք ու կարգովը կգան աղաքիդ կկաննեն։

Եննա վեր ա ունում, տանում գոմը։— Հրես տե՞նում ես էս իրեք ձին՝ մինը Սև ա, մինը՝ Սիպտակ, մինը՝ Կարմիր. սրանց ամեն մեկիցը մի-մի մազ պոկա՛, պահա՛ մոտիդ. մարդ ա, բալի պետք ա գալի: Ո՛ր մազը կրակին տաս՝ էն ձին էն սհաթը, իրա ամեն սարք ու կարգովը, կգա աղաքիդ կկաննի. եր ուզենաս էլի կթողաս՝ կէթա։— Էլ եդ գոմի դուռը շինում ա, բալանիքը տալի տղին։

Նո՛ր ընդիան էրկսով վեր են կենում գալի էն մեկել քվորտանց կուշտը, նրանց էլ վեր են ունում, եննա գալի, դևերը ինչքամ խազինա ունեին՝ կրում են ֆորի բերանը։

Տղեն ձեն ա տալի.— Դե՛, աղպրտի՛նք, պարանը կախ արե՛ք. իրեք դևին էլ սըպանել եմ, նրանց ունեցած–չունեցածն էլ քոմմա հավաքե, բերե: Սավայի էս՝ իրեք հատ էլ սիրուն, ձեր հավան կացած աղջիկ եմ գտե. մարդիս՝ մինը։

Աղպրտինքը ուրախ-ուրախ պարանը կախ են տալի, խազինեն դուս քաշում։ Վերջը մնում են աղջկերքը։

Տղեն ամենքից աղաք մենծ քվորն ա պարանիցը կապում.- Էս քե՛զ,— ասում ա,— մե՛նծ աղպեր, քաշե՛ք։— Աղպրտինքը քաշում են։

Եննա միջնեկ քվորը.— Էս էլ քե՛զ, մի՛ջնեկ աղպեր։— Սրան էլ են քաշում։

Հմի մնում են պուճուր քիրն ու տղեն։ Աղջիկն ասում ա. «Աղաք, դո՛ւ դուս արի»։ Տղեն ասում ա, «Չէ՛, դո՛ւ աղաք դուս արի»։ [ 12 ]Վերջը որ տղեն շատ ա զոռում, աղջիկն ասում ա․- Ինձ անկաջ չե՛ս անում, համա տե՛ս, քու աղպրտինքը քեզ պտի մուխաննաթություն անեն։ Մարդ ա, թե որ ըտենց մի բան ըլնի, չե՛ս վախենա․ կէթաս ուրբաթ օրը, ըստե մի աղբուր կա, էդ աղբրի վրեն կնստես։ Մըկ էլ կտենաս իրեք ոչխար էկան՝ մինը Սև, մինը Սիպտակ, մինը Կարմիր, որ էդ աղբրիցը ջուր խմեն։ Դու քեզ կքցես աղաք Սևի վրեն, Սևը կքցի Կարմրի վրեն, Կարմիրն էլ Սիպտակի վրեն՝ Սիպտակն էլ քեզ Լիս աշխարհ կհանի։ Համա չըլնեմ-չիմանամ աղաք Սիպտակի վրեն ընկնես․ թե չէ Սիպտակը քեզ կքցի Կարմրի վրեն, Կարմիրն էլ Սևի վրեն՝ Սևն էլ քեզ Մութն աշխարք կհանի։

Աղպրտինքը պարանը կախ են տալի։ Տղեն պուճուր քվորը կապում ա պարանիցը։

― Էս էլ ի՛նձ,― ասում ա,― աղպրտինք, քաշե՛ք։

Աղպրտինքը քաշում են, տենում, որ էս պուճուր քիրը քոմմքին էլ գլխեց իրա սիրունությունովը։ Իրար մեջ միտք են անում, թե՝ մեր պուճուր աղպերը էսքան ղոչաղություն արեց, էս թավուր էլ սիրուն աղջիկ ա տանում․ բա՛ մենք ի՞նչ էրեսով էթանք մեր հոր կուշտը․ բա՛ մեզ հմար ամոթ չի՞։ Էկե՛ք պարանը կտրենք, նրան ֆորումը թողանք․ էթանք մեր հորն ասենք, թե․ «Իրեք դևին էլ մենք ենք սպանե, էսքամ խազինեն էլ բերե։ Մեր պուճուր աղպորն էլ,― կասենք,― դևերը կերել են»։

Իրար մեջ խոսք են կապում, պարանը կախ տալի։ Պուճուր աղպերը պարանը կապում ա մեջքիցը։

― Աղպրտի՛նք,- ձեն ա տալի,- դե հմի ի՛նձ քաշեք։

Աղպրտինքը մի պուճուր տեղ քաշում են, քաշում՝ մի ղաֆիլ պարանը կտրում։ Պուճուր աղպերը դըրըմփալեն էլ եդ ընկնում ա ֆորը։ Էրկու աղպերով իրանց զադը-մադը հավաքում են, գալի իրանց քաղաքը։

― Ա՛յ որդիք, բա ձեր պուճուր ա՞ղպերն ուր ա,― հարցնում ա թագավորը։

― Բա չե՛ս ասի, ա՛յ հեր․ նրան դևերը կերան։ Էսքամ խազինեն, մալ ու դովլաթն էլ էն դևերինն ա․ մենք էրկսով նրանց սպանեցինք, ունեցած-չունեցածներն էլ վե կալանք բերինք։

Խեղճ հերն էլ, բեխաբար, աղպորտանց խոսքին հավատում ա։

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք պուճուր աղպորիցը։

Պուճուր աղպերը մնաց ֆորումը մենակ․ դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ՝ դուս գալու իլլաջ չգտավ։ Վերջը պուճուր աղջկա ասածը միտն ընկավ, որ կենա ընչանք ուրբաթ օրը, էթա աղբրի կշտին նստի, նրա ասած ոչխարների ճամփեն պահի. բալի նրանցով իրան քցի Լիս աշխարք։

Ուրբաթ օրը որ էկավ, տղեն վե կացավ գնաց աղբուրը։ Մի քիչ կացավ, տեհավ իրեք ոչխար էկան՝ մինը Սև, մինը Սիպտակ, մինը Կարմիր. էնքամ էլ սի՜րուն, էնքամ էլ նա՜խշուն, որ տենողի խելքն էր էթում։ Ջուր խմեցին պրծան, ուզում ին էթա՝ տղեն իրան քցեց, ուզեցավ Սևի վրեն ընկնի, շշկլվեց Սիպտակի վրեն ընկավ։ Սիպտակը քցեց Կարմրի վրեն, Կարմիրը՝ Սևի, Սևն էլ քցեց Մութն աշխարք։

Խեղճ տղեն էդ Մութն աշխարքումը դե՛ս ման էկավ, դե՛ն ման էկավ՝ տեղ չգտավ, որ սթար անի։ Վերջը մի պառավի ռաստ էկավ։

― Ա՛յ մերա,― ասեց,― ղոնաղ չե՞ս ուզի։

― Խի՞ չեմ ուզի, ա՛յ որդի, ղոնաղն ա՛սսունն ա։

Պառավը տղին կանչեց, տարավ տուն։ Խեղճ տղեն, էս թամամ իրեք օր, ծարավ էր։

― Ա՛յ մերա,― ասեց,― մի քիչ ջուր տա՞ս խմեմ, էս իրեք օր ա ծարավ թուք ու մուքս կպել ա։

Պառավը գնաց մի փարչ պղտոր ջուր բերեց, էնքամ պղտոր որ կասես ցեխ ըլներ։

Տղեն հարցրեց.― Մե՛րա, ձեր ջուրը խի՞ ա ըսենց պղտոր։

― Ա՛յ որդի,― ասեց,― մեր ջուրը տարեն-տասնէրկու ամիս ըսենց պղտոր ա ըլնում, մենք ըսկի պարզ ջրի էրես տե՞նում ենք որ․․․ Մեր աղբրի ակումը մի Օխտը գլխանի վիշապ ա էկե նստե, չի թողում որ ջուր գա։ Շաբաթը մի էրեխա ենք տանում տալիս Վիշապին, ուտում ա, նոր մի պուճուր ջուր ա թողում, որ ինչ ա՝ խալխը ծարավ չկոտորվեն։ Էգուց էլ թագավորի աղջկա նոբաթն ա, պտի տանեն Վիշապին տան ուտի, որ ջուրը բաց թողա։

― Ա՛յ մերա, բա չե՞ք կարում էդ Վիշապին սըպանի։

― Ա՛յ որդի, նրան ըսկի սըպանելու ճար կըլնի, սաղ երկիրը զվիր ա բերե։ Քանի հետ թագավորը սաղ իրա ղոշնովը գնացել ա վրեն կռիվ՝ բան չի կարացե անի։

Առավոտը որ լիսանում ա, տղեն տենում ա, որ հրեն թագավորի աղջկանը սև շորեր հագցրած տանում են Վիշապին տան։ Ինքն էլ թաքուն աղջկա եննուցն էթում ա։ Վիշապը հեռվան տենում ա, որ ըսօր մի ֆոգու տեղակ էրկուսն են գալի իրան կիրակուր ըլնեն, ուրախանում ա. ատամները սրում ա՝ հազրում, որ գալու բաշտան էրկսին էլ մի դըրբի կուլ տա։ Համա տղեն Վիշապին մոտանում ա թե չէ, թուրը հանում ա՝ ո՛ր չի տալի՜, օխտը գլուխն էլ մի հանքի ա թռնում, էն դիհն ընկնում։

— Տղա՛, մըկ էլ տո՛ւ,— ձեն ա տալի Վիշապը։

— Չէ՛,— ասում ա տղեն,— ես մորիցս մի հետ եմ էլե, էրկու հետ չեմ էլե։

Վիշապը արենկոլոլ աղբրի ակումը վեր ա ընկնում, սատկում։ Էն սհաթը աղբրի ջուրը վարարում ա, խալխը լիանում են, բոլ-բոլ խմում՝ ասսուն փառք տալի։ Թագավորի աղջիկն էլ ուրախ-ուրախ գալիս ա տուն, հորն ու մորը նաղլ անում, որ մի անճանանչ տղա էկավ Վիշապին սըպանեց, իրան էլ նրա ձեռիցը ազատեց։

— Բա՛ էն տղին որ տենաս՝ չե՞ս ճանանչի,— հարցնում ա թագավորը։

— Որ տենամ, խի՞ չեմ ճանանչի,— ասում ա աղջիկը։

Թագավորը սաղ իրա երկրումը շառ ա գոռալ տալի, որ իրա ձեռի տակը ինչքամ մարդ կա՝ քոմմա հավաքվեն իրա պալատի աղաքը։ Նրա երկրումն է՛լ մարդ չի մնում՝ քոմմա էլ գալիս են կիտվում նրա պալատի աղաքին։

— Դե լա՛վ թամաշ արա,— ասում ա թագավորը իրա աղջկանը,— տես էն տղին կճանա՞նչես։

Ավջիկը աչքը դե՛ս, դե՛ն ա ման ածում, ալբիալը էն տղին գտնում ա։

— Հրե՛ն, հրե՛ն, էն տղեն էր,— ձեն ա տալի հորը։

Թագավորը հրամայում ա իրա նազիր-վեզրին, որ էն տղին բերեն իրա կուշտը։ Նազիր-վեզիրը էթում են, տղին բերում։

— Տղա՛, ուզա՝ տամ,— ասում ա թագավորը։

— Թագավորն ապրած կենա, ես զադ չեմ ուզում, թաքիլան ինձ մի Լիս աշխար քցես,— ասում ա տղեն։

— Լիս աշխար ղրկիլը դժար ա, ա՛յ որդի. էդ իմ բանը չի։ Համա ֆլան մեշումը, ֆլան ծառի վրեն մի Զմռուտ ղուշ կա. թե կարենա, նա կտանի, էլ մարդ՝ չէ՛։ Էս քանի տարի ա, էդ ղուշը գալիս ա ինձ գանգատ, թե. «Ես ամեն տարի խեղճ ու կրակ ճուտ եմ հանում, մեծացնում, մի Վիշապ կա, գալիս ա, ճուտերս ուտում, էթում»։ Դու կէթաս էն ծառի տակին ղարավուլ կքաշես, կտենաս որ էն Վիշապն էլի էկավ, շուլալվեց ծառը, որ ճուտերն ուտի՝ կտաս Վիշապին կսըպանես։ Զմռուտ ղուշը որ գա, տենա քու արած լավությունը՝ կհարցնի, թե. «Ի՞նչ ես ուզում»։ Դու կասես, թե. «Ես զադ չեմ ուզում, մենակ ինձ Լիս աշխար տա՛ր»։ Նա էն սհաթը կդնի քեզ թևերի վրեն՝ կտանի։

Թագավորի ասածը տղի բեյինը մննում ա. վեր ա կենում էթում էն մեշեն։ Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի՝ էն ծառը գտնում ա։ Նստում ա էդ ծառի տակին, Վիշապի ճամփեն պահում։

Մի քիչ կենում ա, տենում ա՝ մի եքա Վիշապ հրեն էկավ, շուլալվեց ծառը, որ Զմռուտ ղշի ճուտերն ուտի. էն սհաթին հանում ա թուրը, տալի սըպանում, ղիմա-ղիմա անում, տանում քցում ճուտերի աղաքը, որ ուտեն։ Ինքն էլ չունքի բեզարել էր՝ պառկում ա էդ ծառի տակին, քնում։

Էն դհից, Զմռուտ ղուշը գալիս ա, տենում՝ մի մարդ հրեն ծառի տակին քնած։

«Ա՛յ հարա՜յ,― ասում ա,― կա-չկա՝ սա ա իմ ճուտերի յուխում տվողը»։

Վրա ա պրծնում, որ ձվիկ-ձվիկ անի՝ ճուտերը չեն թողնում. ասում են, որ սա ա իրանց պրծացրե Վիշապի ձեռիցը։ Նո՛ր Զմռուտ ղուշը էլ ձեռ չի տալի, դեռ հլա թևերը փռում ա վրեն՝ շվաք անում, որ դինջ քնի։

Մի քիչ կենում ա, տղեն զարթնում ա, տենում՝ Զմռուտ ղուշը թևերը վրեն շվաք ա արե։

― Ա՛յ հողածին,― ասում ա Զմռուտ ղուշը,― ուզա՝ տա՛մ։ Դու որ ինձ էս թավուր լավություն արիր՝ ես էլ պտի քեզ մի լավություն անեմ։

― Զադ չեմ ուզում քեզանից,― ասում ա տղեն,― Զմռո՛ւտ ղուշ, թաքիլան ինձ մի քցես Լիս աշխարք։

― Ափսո՜ս, ծեր վախտս ես ռաստ էկե. թե չէ լիս աշխարք տանիլը ինձ հմար հաղ ու պար ա։ Համա ինչ արած. ինչքամ էլ ծերացած ըլեմ, ճա՞րն ինչ, պտի տանեմ. բալի սրանով էլ ա քու լավությունի տակիցը դուս գամ։ Կէթաս թագավորիցը կուզես քառասուն տիկ ջուր, քառասուն հատ էլ գառան դմակ. ո՛նց ըլնի՝ ես քեզ Լիս աշխարք կքցեմ։ Տղեն կէթա թագավորիցը քառասուն տիկ ջուր կուզի, քառասուն հատ էլ գառան դմակ, կբերի Զմռուտ ղշի կուշտը։

— Դե՛, հմի նստի մեջքիս վրեն,— կասի Զմռուտ դուշը,— էդ քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ գառան դմակն էլ դի վրես։ Որ «բո՛ւ» կանեմ՝ ջուրը կքցես, «ղի՛» կանեմ՝ դմակը կքցես. կքցես՝ ընչանք հասնենք Լիս աշխարք։

Տղեն նստում ա Զմռուտ ղշի մեջքին, քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ դմակն էլ դնում ա վրեն։ «Բու» ա անում՝ ջուրն ա քցում, «ղի» ա անում՝ դմակը: Ըսենց գալիս են, գալի՝ հասնում Լիս աշխարք։ Զմռուտ ղուշը ըստե տղին վեր ա դնում, ինքն էլ եդ թռնում, գալի Մութն աշխարքը։

Էս տղեն ա, մի ճամփա ա բռնում՝ դպա իրա հոր քաղաքը: Գալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի չոբանի ա ռաստ գալի։

— Բա՛րով,— ասում ա,— չո՛բան աղպեր։

— Ա՛սսու բարին, թագավորի ցեղ։

— Ի՞նչ տամ, որ քու ոչխարներիցը մի հատ մորթես։

— Ինչ որ քեֆդ ա, թագավորի ցեղ, ես ի՛նչ ասեմ։

Չոբանը բերում ա իրա ոչխարներիցը մի հատ վե քցում՝ մորթում։ Տղեն մենակ ոչխարի ղառինն ա վեր ունում, միսը թողում ա չոբանին։

— Չո՛բան աղպեր,— ասում ա,— բե մեր շորերն էլ փոխենք. քու շորերն ինձ տու, իմը տամ քեզ։

Չոբանը ուրախ-ուրախ իրա քրչոտ-մրչոտ շորերը հանում ա տալի նրան, նրա լավ-լավ շորերն առնում։ Տղեն չոբանի շորերը հագնում ա, չոբանին էլ բոլ փող բաշխում, էլ եդ էթում իրա ճամփեն։

Գ՛ալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, որ հասվե-հաս ա ըլնում հոր քաղաքին, էն ոչխարի ղառինը հանում ա, ճխտում գլուխը՝ ըլնում ա լա՛փ զըռ-քաչալ. ըսենց մննում ա հոր քաղաքը։ Բազարի մեջ դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի. էթում ա է՛ս դուքանի աղաքին կաննում, էն դուքանի աղաքին կաննում՝ թամաշ անում։

Վերջը գալիս ա թագավորի զարգյարի դուքանի աղաքին որ երկար կաննում ա, մտիկ անում, զարգյարը հարցնում ա.— Ա՛յ քաչալ, ի՞նչ ես ուզում, ի՞նչ մարդ ես, ըստերանք ի՞նչ ես շինում։ ― Ըսկի՛, ո՛ւստա, ղարիբ տղա եմ, էկել եմ ըստե մի փեշակի, մի բանի կպնեմ, բալի վերջը մի կտոր հացի տեր դառնամ։

― Կգա՞ս, քեզ վեր ունեմ ինձ աշկերտ։

― Խի՞ չեմ գա, ո՛ւստա ջան, դեռ ձեռդ էլ չեմ պաչի՜։

Թագավորի զարգյարը էս քաչալին վեր ա ունում իրան աշակերտ։
Գանք հմի խաբար տա՛նք սրա աղպորտանցիցը։

Նրանք որ էկան թագավորին ասեցին, թե իրանց պուճուր աղպորը դևերը կերել են, թագավորը աղաք ավատաց․ համա եննա ինքն իրան միտք արեց, թե չըլնի՞ սրանք նրա գլուխը մի օղիա են էկե, սուտ ասում են` դևերը կերել են։ Սրա հմար էլ մարդ ղրկեց, որ աշխարե աշխար, երկրե երկիր ման գան, հարց ու փորձ անեն` բալի գտնվում ա․ նրանց էլ չթողաց, որ պսակվեն, ընչանք պուճուր աղպոր գտնիլը։

Համա անցկացավ մի տարի, էրկու տարի, իրեք տարի, ո՛րդե հարցրին, ո՛րդե ման էկան պուճուր տղին չգտան ու չգտան։

Վերջը թագավորի նազիր-վեզիրը էկան թագավորի կուշտը, ասացին․― Թագավո՛րն ապրած կենա, ախա՛ր ընչանք ե՞բ պտի տղեքանցդ չպսակես, չէ՞ որ նրանք էլ մեղք են։ Էս իրեք տարին անց ա կենում․ խալխը ի՞նչ կասեն, չէ՞ որ քու անըմին էլ ա ամոթ։

― Լա՛վ,― ասում ա թագավորը,― էկեք պսակենք։

Բերում ա պսակում․ մենծ տղեն մենծ քվորն ա առնում, միջնեկ տղեն` միջնեկ քվորը․ պուճուր քիրը մնում ա։

Հարսանքից եդը, թագավորը պուճուր քվորը կանչում ա իրա կուշտը, հարցնում․― Ա՛յ որդի,― ասում ա,― ասա՛ տենանք, դո՞ւ ումն ես ուզում առնի։ Տենում ես նշանածդ քու բախտիցը էսքամ տարի կորել ա․ ով գիտա հմի ինչ փորձանքի ա ռաստ էկե․ էլ նոր աստոծ գիտա` գա՞, չգա՞։ Դու էլ մեղք ես, էս իրեք տարի ա նրա խաթեր ազապ ես կացե։ Հմի ասա՛, ո՞ւմ սիրտդ ուզում ա, բերեմ պսակեմ։

― Թագավորն ապրած կենա,― ասում ա աղջիկը,― ում տալիս ես՝ տո՛ւ․ ես ղ՛աբուլ եմ։

― Իմ նազրի տղին կո՞ւզես։

― Դու գիտաս, թագավորն ապրած կենա․ հենց ո՛վ ըլնի` ես ռազի եմ։ — Որ ռազի ես, բա՛ս ես քեզ իմ նազրի տղին եմ տալի։

— Լա՛ վ, թող նազրի տղեն ըլնի, թագավորն ապրած կենա․ համա ես քեզանից իրեք բան կուզեմ․ ընչանք չբերիլ տաս՝ չեմ պսակվի։

— Ա՛չքիս վրա, ո՛րդի, ասա՛. ասա՛ տենանք՝ ի՞նչ ես ուզում:

— Թագավո՛րն ապրած կենա, քեզանից կուզեմ իրեք հատ ընենց Ոսկե սինիք, որ մի սինու միջին Ոսկե կաքավը, Ոսկե մադեն ֆըրֆըրահար գան. մեկի միջին Ոսկե հավը ու Ոսկե աքլորը կաննած ըլնեն. էն մեկելի միջին էլ՝ Ոսկե թազի, Ոսկե աղվես. որ թազին աղվեսի եննուցը վազելիս ըլնի։ Թագավորն ապրած կենա, հրե՛ս իմ ուզած իրեք բանը սրանք են։

— Լա՛վ, ա՛յ որդի․ դրանից հեշտ բա՞ն: Հրե՛ս իմ զարգյարին կանչիլ կտամ, թամբահ կանեմ՝ շինի։

Թագավորը էն սհաթը կանչիլ ա տալի իրա զարգյարին, թամբահ անում, որ աղջկա ուզած իրեք սինիքը շինի։

— Թե չշինեցիր,— ասում ա,— իմաց կաց գլուխդ թռցնիլ կտամ:

— Թագավո՛րն ապրած կենա,— ասում ա զարգյարը.— ինձ մի ամիս մհուլ տո՛ւ, միտք անեմ, չկարացի շինի՝ արինս քեզ հալալ ա։

— Լա՛վ, քեզ մի ամիս վադա եմ տալի. գնա՛ շինա,— ասում ա թագավորը։

Զարգյարը քիթ ու պռունգը վե թողած՝ դառը, տխուր գալիս ա տուն։

— Հը՛, ո՛ւստա, ի՞նչ կա. խի՞ ես ըտենց նոթերդ կիտե,— հարցնում ա քաչալը։

— Կո՛րի, քա՛չալ,— բարկանում ա ուստեն,— դո՛ւ էլ իմ դարդիցը խաբար չես:

Քաչալը ինչ անում ա, չի անում, ուստեն չի ասում իրա դարդը։ Վեր ա կենում էթում դուքան։ Միտք ա անում, միտք անում, շինում՝ քանդում, շինում՝ քանդում, բան չի դուս գալի։ Ամիսն էլ մնացել էր մի հինգ օր, որ թամմի՝ դեռ նա ըսկի զադ չէր շինե։

Մի օր էլ, որ ըսենց իրա մտքի հեննա էր ընկե՝ քաչալը էլի մոտանում ա, հարցնում.— Ո՛ւստա ջան, ո՛ւստա, մի ասա տենանք ախար խի՞ ես էդքամ միտք անում, հալբաթ մի բան կա։

Վերջը որ քաչալը շատ ա զոռում, ուստեն մին-մին նաղլ ա անում թագավորի ուզածը։

— Լա՛վ, դրանում ի՞նչ կա, ո՛ւստա, որ դու էսքամ միտք ես անում,– ասում ա քաչալը,– ուզում ես՝ էս սհաթը շինեմ։ Ինձ մի ջվալ պոպոք տու, մի ջվալ էլ պնդուկ, էլ զադ չէ, որ հետը ջարդեմ ուտեմ, հետը շինեմ․ էս քշեր էլ թո՛ղ դուքանումը քնեմ. առավոտը արի տես հա՞զիր ա, թե չէ՛։

Ուստեն, ասենք չէր ավատում, որ քաչալի ձեռիցը էս թավուր հունար դուս գա. համա ասեց. «Մարդ ա, մի փորձեմ տենամ. բալի շինում ա՞»։ Մի ջվալ պոպոք ա տալի, մի ջվալ էլ պնդուկ։ Քաչալը առնում ա մննում դուքանը. ուստեն դուքանի դուռը վրեն շինում ա, էթում։

Էդ սաղ գշեր քաչալը պնդուկն ու պոպոքը ջարդում ա ուտում, ջարդում ա ուտում ընչանք լիս։ Որ լիսանում ա, քաչալը հանում ա էն թլիսմը, չախմախին տալի թե չէ՝ էն սհաթը իրեք սինիքն էլ, իրանց սարք ու կարգովը գալիս են աղաքին կաննում։

Խեղճ ուստեն վաղուց էր դուքանի դռանը ղուլ էլե, կաննե՝ տենա քաչալը ե՞բ պտի ձեն տա, որ դուռը բաց անի։

— Ո՛ւստա,— ձեն տվեց քաչալը,— դուռը բաց արա, թագավորի ուզած սինիքը՝ իրեքն էլ հազիր ա։

Ուստեն ուրախ-ուրախ դուքանի դուռը բաց ա անում։ Որ աչքը չի ընկնում ոսկե սինիքանցը՝ խելքը գլխիցը թռնում ա. էն սհաթը վազում ա քաչալի ճակատը պաչում։

— Զորա՛նաս դու,— ասում ա,— քա՛չալ, զորանաս. ո՛ր էս թավուր հունար ունեիր, բա խի՞ չիր թեզ ասում։ Ես էսքամ վախտ մեռա չարչարվելոն՝ ըսկի խելքս բան չկտրեց․ ասում ի՝ պտի թագավորը ինձ քյալլա անի. հմի ո՛վ գիտա դեռ բոլ էլ փող բաշխի ու ընենց ճամփու դնի։

Զաթի վադեն էլ թամմել էր. ուստեն ոսկե սինիքը վե կալավ, տարավ դուզ թագավորի պալատը։ Թագավորը որ չտեհավ՝ մնաց մաթ էլած վրեն մտիկ անելոն։ Հրամայեց, որ իրա խազինիցը ուստին բոլ փող բաշխեն, ընենց ճամփու դնեն։

Եննա կանչեց աղջկանը․— Ա՛յ որդի,— ասեց,— է՞ս ա քու ուզած սինիքը։

— Էդ ա, թագավորն ապրած կենա. հմի ի՜նչ կասեմ։ Աղջիկը սինիքը որ տեհավ՝ մատը կծեց. «Բալի՜,— ասեց,— էրևում ա նշանածս էկել ա, թե չէ էս սինիքը նրանից սավայի մարդ չէր կարա շինի»։ Աղջկա սիրտը անջախ որ մի քիչ հանդարտեց։

Սրանից եդը թագավորը բերեց աղջկանը նշան դրեց, որ էրկու օրեն եդը հարսանիք անի։ Նշանդրեքից եդը, նորափեսեն իրա թայդաշ տղերանցով դուս էկավ թագավորի պալատի աղաքը՝ ջդիր հաղալու։

Սրանց թողանք ըստե ջդիր հաղան, գանք խաբար տանք մեր քաչալից։

Էդ նշանդրեքի օրը քաչալը ուստից իզին ուզեց, ասեց. «Էթամ հանդը մի շալակ ցախ բերեմ»։ Որ դուս էկավ հանդը, կարմիր մազը կրակ տվեց թե չէ՝ Կարմիր ձին, իրա ամեն սարք ու կարգովը էկավ աղաքին կաննեց։ Քաչալը զառինը գլխիցը հանեց, շորերը փոխեց, նի էլավ ձին, էկավ ջդիր հաղալու։

Քաչալի ձիուն էլ ձի՜ կարար հասնի. ընենց էր թռնում, ծուլ–ծուլ ըլնում, հենց գիտենաս երկնքի աստղերի հեննա էր հաղում։ Մի քանի գլուխ որ մեյդանի միջին դե՛ս քշեց, դե՛ն քշեց՝ ջդրավորները քոմմա էլ մեյդանը թողին, փախան։ Չունքի հենց ում հասնում էր ո՛ր ջդրով չէր տալի՝ տեղն ու տեղը էրեսհարքի վրեն փռկվում էր, վեր ընկնում։

Խաբարը տարան թագավորին, թե ըսենց մի Կարմիր ձիավոր ա էկե, ջդրավորների մեջը խառնըվե. հենց ո՛ւմ ետևիցը որ ընկնում ա, ջդրով տալի՝ ալբիալը ձիուցը կունտկի ա անում՝ յա՛լլա գետինը։ Թագավորը դուս ա գալի, ասում ա՝ տենամ էդ ի՛նչ ձիավոր ա, որ էդքամ ղոչաղություններ ա անում։

Քաչալը թագավորին տենում ա թե չէ՝ էն սհաթը ձիուցը վեր ա գալի էթում ձեռը պաչում։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա թագավորը։

Նո՛ր տղեն նստում ա ըստե մին-մին, ինչ որ գլխովը անց էր կացե, թագավորին նաղլ ա անում։

— Ջա՜նլաթ,— ձեն ա տալի թագավորը։ Ջանլաթները գալիս են։

— Ի՞նչ ես հրամայում, թագավորն ապրած կենա։

— Էս սհաթին կէթաք իմ էրկու տղին էլ կբերեք ըստե, հենց իմ աչքի աղաքին քյալլա կանեք։

Նոր ըստե պուճուր տղեն ընկնում ա թագավորի ոնները, աղաչանք-պաղատանք անում.— Բա՛ն չկա, ա՛յ հեր,— ասում ա,— իմ խաթեր պտի աղպորտանցս բաշխես։ Նրանք ինձ մուխաննաթություն արին, ես չեմ անի։ Աստոծ նրանց թո՛ղ բարի տա։

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— չունքի դու ասում ես՝ քու խաթեր հմար նրանց բաշխում եմ։

Թագավորը իրա թախտիցը վեր ա գալի, պուճուր տղին նստացնում։ Էն խեղճ աղջիկը զաթի էսքամ տարի սրա ճամփեն էր պահում։ Թագավորը իրա վեզրի տղի նշանը քանդում ա, բերում է՛ն սհաթը թազադան նշան դնում տղի վրեն՝ օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։ Ի՜նչ դափ ու զուռնա, ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

Դառնացած ժողովուրդ

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք, իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։

Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։

Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։

Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։

Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով։

Նայեցե՛ք։

Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում, մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։

Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու, տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։

Հոգևորական է, ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք—միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։

Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։

Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի՛ առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։

Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։

Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ճգնում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։

Ինչո՞ւ է էսպես։

Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։

Էն հասարակ վարունգի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և՛ մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։

Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։

Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Թվերի աշխարհում

Այսօր ես և ընկեր Արփինեն այցելեցինք Արևելքի դպրոց պարտեզի 5 տարեկանների խումբ։Նրանց համար մի մաթեմատիկական խաղ էինք պատրաստել անուննել որոշեցինք դնել թվերի աշխարհում Մենք նախորոք պատրաստել ենք տղթից ձվկներ և նրանք հաշվելով պետք է միասնին իրենց համապատասղան կեսը և ամբողջացնել թվերը։Երեխաները մեզ սիրով ընդունեցին:Նպատակն է զարգացնել նրանց տրամաբանությունն: