Ձևավորվող կամ նախնական գրաճանաչություն

1.Եթե երեխաները մեծանում են այնպիսի միջավայրում որտեղ կարդում ու գրում են ապա նրանք աըդ մասին բավական բան են սովորում իրեն առաջին ուսուցչին հանդիպելուց: Անշուշտ գրաճանաչության ձևավորման հարցում երեխաները կախված են մեծահասակներից որոնք էլ շչջապատում են նրանց գրքերով, կարդում են նրանց համար, հնարավորություններ են սեղծում որ երեխաները կարդան ու գրեն իրենց սեփական մեթոդներով: . Երեխայի փորձառության մեջ մի փուլ է որն սկսվում է այն ժամանակ երբ երեխան առաջին անգամ տեսնում է գիրքը և զարմանում թէ մարդիկ ինչպես են օգտվում դրանից և ավարտվում այն ժամանակ երբ երեխան կարողանում է ինքնուրույն կարդալ բառերը:

Ընթերցող դառնալու համար հասկանալու եւ լեզուն կիրառելու ունակությունը էական է, բայց ոչ բավարար: Երբ երեխաները սովորում են կարդալ, նրանք պետք է նաեւ լեզվի ըմբռնում ունենան: Քանի որ տպագիր խոսքը ներկայացնում է խոսակցական լեզուն, սկսնակ ընթերցողները պետք է ըմբռնեն, որ իրենց լեզուն իրական է, որ այն պարզապես աղմուկ չէ, որն ուղեկցում է մտքերն ու գործողությունները, այլ մի բան, որը կարելի է ձեւակերպել եւ գրի առնել նախադասությունների տեսքով: Նրանք պետք է իմանան, որ նախադասությունները կազմված են բառերից, իսկ արտաբերվող բառերը կազմված են
Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
վանկերից ու հնչույթ կոչվող ավելի փոքր միավորներից: (Օրինակ՝ «կատու» բառի կ/ա/տ/ու տառերին համախատասխանող չորս հնչյուններն էլ հնչույթներ են):
Նրանք նաեւ պետք է որոշակի բան սովորեն տպագիր խոսքի մասին. իմանան, թե որն է գրքի երեսը, որ տպագիր խոսքը ոչ թե նկարներն են, այլ այն նշանները, որոնք «խոսում են», եւ որ այդ խոսքը ներկայացված է էջի վրա վերեւից ներքեւ եւ ձախից աջ, ինչպես նաեւ մի շարք այլ բաներ:
Լեզվական (հմտություն)
Եթե դուք սովորել եք հայերենը որպես մայրենի լեզու, կարող եք տեղյակ չլինել ձեր կարողության տարբեր կողմերին: Հայերենի մասին գիտելիքների մեծ մասը կլինի չար- տահայտված, ենթագիտակցական, այսինքն՝ գիտելիք, որ կարող եք կիրառել, բայց սովո- րաբար չեք գիտակցում այն: Լեզու սովորելու հարցում երեխային օգնելը, հատկապես եթե դա մայրենի լեզուն չէ, պահանջում է, որ ձեր լեզվական գիտելիքներն ավելի գի- տակցված լինեն: Լեզվական կոմպետենցիան տարբեր բաղադրիչներ է ներառում. բառեր, հնչյուններ, շարահյուսության կանոններ եւ սոցիալական պայմանականություններ (որեւէ միտք արտահայտելու բարեկիրթ եւ նվազ բարեկիրթ ձեւեր):
Բառապաշար: Նախնական գրաճանաչության փուլում գտնվող երեխաները (սովո- րաբար մանկապարտեզի առաջին խմբի սկզբում) պետք է իմանան ընդհանուր հաս- կացություններ ու որոշակի գործողություններ արտահայտող բառեր, ինչպես նաեւ առա- վել հաճախ կիրառվող ածականներ: Նրանք պետք է հասկանան բառերի իմաստային նր- բերանգները, նույն գործողությունը բնորոշող հոմանիշների միջեւ առկա նուրբ տարբե- րությունները (վազել, նետվել, սլանալ), պետք է կարողանան գտնել հակառակ իմաստ ունեցող՝ հականիշ ածականներն ու բայերը: Նաեւ պետք է պատկերացում ունենան կար- գերի մասին (Բադը թռչնի տեսակ է):
Ձեւաբանություն եւ շարահյուսություն: Սրանք քերականական կանոնների երկու խումբ են։ Մեկը բառերի շարադասությունն է նախադասության մեջ, մյուսը բառերի թե- քական վերջավորություններն են, որոնք ցույց են տալիս, օրինակ՝ գոյականի թիվը, որո- շյալ կամ անորոշ առումը, հոլովը կամ բայի դեմքը, թիվը, ժամանակը, եղանակը եւ այլն:

Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
Լեզվի սոցիալական կիրառումը: Լեզվի սոցիալական կիրառումը սերտ առնչություն չունի գրաճանաչությանը, սակայն անհրաժեշտ է, որ երեխաներն իմանան սոցիալական վարքի որոշակի կանոններ, երբ մասնակցում են քննարկումների, որոնք օգնում են ավե- լի լավ ըմբռնելու տեքստը եւ բանավոր արտահայտելու իրենց մտքերը։ Օրինակ՝ պետք է սովորեն հերթով խոսել եւ թեմայից չշեղվել, համաձայնել կամ առարկել։
Մետալեզվական իրազեկություն։
Գիտելիքներ լեզվի մասին
Լեզուն կիրառելու ունակությունը, որը կոչվում է լեզվական հմտություն (կոմպետեն-
ցիա), տարբերվում է լեզվի մասին գիտելիքից, որը կոչվում է մետալեզվական իրա- զեկություն («մետա»-ն հունարեն ածանց է, որը նշանակում է «մասին»): Դուք բավական բարձր մետալեզվական իրազեկություն ունեք այն լեզվի մասին, որը սովորել եք, քանի որ օտար լեզվի ուսուցումը, որպես կանոն, ուսուցում է լեզվի մասին: Իսկ երբ լեզուն սո- վորում են վաղ մանկական տարիքում տվյալ լեզվական միջավայրում լինելու շնորհիվ, ապա դրա մասին առանձնապես շատ բան չեն սովորում: Սակայն երեխաները պետք է սովորեն, որ լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ, որ այն կարելի է անմիջականորեն քննարկել ու ուսումնասիրել: Ի՞նչ է անհրաժեշտ սովորել լեզվի մասին, որը կարեւոր է գրաճանաչության տեսանկյունից: Ամենակարեւորն են բառի հասկացությունն ու հնչա- կարգաբանական (ֆոնոլոգիական) իրազեկությունը:
Բառի հասկացությունը: Բառի հասկացությունը (Մորիս, 2005 թ.) ենթադրում է ըմբռնում, որ «ՄամշուտարիԱնինուտումէիմկոնֆետները» շնչակտուր ասված արտա- հայտությունը իրականում կազմված է հետեւյալ բառերից. «Մա՛մ, շո՛ւտ արի: Անին ուտում է իմ կոնֆետները»: Սա հեշտ գործ չէ: Նույնիսկ մեծահասակները երբեմն կարող են դժվարություններ ունենալ խոսքի հոսքը բառային միավորների բաժանելիս: Տպագիր խոսքի առումով հասկացությունը ենթադրում է, որ բառերը տառերի խմբեր են՝ բաժան- ված բացատներով:
Այն երեխաները, որոնք չգիտեն բառերի մասին, կարդալ սովորելիս դժվարություն- ներ են ունենում: Յուրաքանչյուր տպագիր բառի վրա կենտրոնանալու փոխարեն

Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
(մտքում դրանք արտաբերելիս) նման երեխաները կարող են աչքերը սահեցնել ամբողջ տողի վրայով կամ նայել միայն մեկ տառին կամ էլ կարող են շփոթել գրված բառերն ար- տաբերված վանկերի հետ: Քիչ հավանական է, որ այն երեխան, որը գաղափար չունի «բառ» հասկացության մասին եւ չի նայում ճիշտ բառային միավորին, սովորի ճանաչել նոր գրված բառերն ուսուցչի հսկողությամբ կատարվող ընթերցանական վարժության մեջ: Իսկ այն երեխան, որը տիրապետում է բառի հասկացությանը, որը նայում է գրված բառերին ճիշտ դրանք արտաբերելու պահին, ամենայն հավանականությամբ, համապա- տասխանություն կհաստատի որոշ բառերի գրված տարբերակների եւ արտաբերված տարբերակների միջեւ: Այդ երեխան պետք է կարողանա ապագայում ճանաչել այդ բառե- րի առնվազն մի մասը:
Հնչակարգաբանական իրազեկություն:
Բառերի մակարդակից բացի՝ կան խոսքի այլ մակարդակներ էլ, որոնց պետք է տե- ղյակ լինեն սկսնակ ընթերցողները: Դրանք են՝ վանկերը, սկզբնատառերը, հանգերը կամ վերջավորությունները եւ հնչույթները: Վանկերը լեզվի զարկերակն են: Դրանք այն ռիթ- միկ շեշտն են, որ լսվում են հետեւյալ բառերում. արմունկ (երկու վանկ), սեր (մեկ վանկ), պաղպաղակ (երեք վանկ): Սկզբնատառերը եւ հանգերը վանկերի հաջորդ մեծ միավոր- ներն են։ Սկզբնատառը (կամ բառի սկիզբը) բառի առաջին բաղաձայնը կամ ձայնավորն է (եթե վանկն ունի մեկ բաղաձայն), իսկ հանգը կամ վերջավորությունը վերջին ձայնա- վորն է՝ գումարած նրան հաջորդող որեւէ բաղաձայն: «Կաթ» բառի մեջ սկզբնատառը [կ]-ն է, հանգը՝ [աթ]-ը: «Սպաս» բառի մեջ սկիզբը [սը] հնչյուններն են, իսկ վերջավորությունը՝ [պաս]-ը: Որպես լեզվի ամենափոքր հնչյուններ՝ հնչույթները մոտավորապես համապա- տասխանում են կոնկրետ տառերին: «Փոս» բառն ունի երեք հնչույթ՝ /փ/, /ո/ եւ /ս/: «Տանձ» բառն ունի չորս հնչույթ՝ /տ/, /ա/, /ն/ եւ /ձ/:
Հնչակազմական իրազեկության տեսանկյունից կան մի շարք առաջադրանքներ, որոնք խորհուրդ է տրվում կատարել երեխաների հետ.
• Ծափահարելով կրկնել արտաբերվող բառերի վանկերը (դա/սա/րան)։

Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
• Գտնել միավանկ հանգավորվող բառեր (կեր-բեր, թութ-մութ)։
• Բաժանել միավանկ բառերը հնչույթների (կեր = /կ/ /ե/ /ր/)։
• Միավանկ բառից հանել մեկ հնչույթ (փայտայտ)։
• Միավանկ բառին ավելացնել մեկ հնչույթ (լ + այն = լայն)։
• Փոխարինել հնչույթները միավանկ բառերում եւ կազմել նոր բառեր (սեր  սար, կերբեր, սուրսուտ)։
Մի շարք հետազոտություններ (Ադամս, 1990, Սնոու եւ այլք, 1998) ցույց են տվել, որ այն երեխաները, որոնք գիտեն, որ բառերը կարելի է բաժանել հնչույթների եւ կարող են գործողություններ կատարել հնչույթների հետ, ավելի հեշտ կկատարեն տառ-հնչյուն հա- մապատասխանեցումը, երբ սկսեն կարդալ, քան այն երեխաները, որոնք ծանոթ չեն հնչույթներին: Նաեւ հայտնի է, որ հնչույթների հետ նույնիսկ կարճ աշխատանքը կարող է բարելավել երեխաների կարդալու հմտությունը (Բլախման, 2008):
Տպագիր խոսքի իմացություն
Այժմ անդրադառնանք տպագիր խոսքին: Ինչպես նշվեց, երեխաների ձեւավորվող գրաճանաչությունը ենթադրում է մասնակի գիտելիքներ լեզվի մասին եւ տպագիր խոսքի մասին: Տպագիր խոսքի մասին իրազեկությունը ներառում է հետեւյալ երեւույթների ըմբռնումը.
• Հասկացություն տպագիր խոսքի մասին. գաղափար այն մասին, թե ինչ է տպագիր խոսքը եւ ինչպես է այն գործում:
• Գրավոր խոսքի այբբենական բնույթը. գաղափար այն մասին, որ այնպիսի լեզու- ներում, ինչպիսիք են հայերենը, անգլերենը, գերմաներենը, իսպաներենը եւ սվա- հիլին (բայց ոչ ճապոներենը կամ չինարենը), գրում են տառերի միավորների մի- ջոցով, որոնք ներկայացնում են լեզուն հնչույթների մակարդակով:
• Այբուբենի իմացություն. այբուբենը ճանաչելու եւ շատ տառեր ներկայացնելու ունակություն։

Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
• Ուղղագրական հասկացություններ. տառերի եւ հնչյունների համապատասխանու- թյան կանոնների ըմբռնում:
Հասկացություն տպագիր խոսքի մասին
Տարիներ առաջ նորզելանդացի մասնագետ Մարի Քլեյը (1975) ներկայացրել է սույն պատմությունը մի սկսնակ ուսուցչի մասին, որն ընթերցանության դաս է անցկացնում կարդալ սովորող երեխաների հետ։
Ենթադրենք՝ ուսուցիչը մի ուշագրավ նկար է փակցրել պատին ու խնդրել է աշա- կերտներին մի պատմություն ներկայացնել, որն ինքը կարող է գրի առնել դրա տակ: Աշակերտներն առաջարկում են «Մայրիկը եփում է» տեքստը, որն ուսուցիչը մի քիչ փոխում է՝ հարմարեցնելով իր ուսումնական թեմային: Նա գրում է. Մայրիկն ասում է. «Ես թխում եմ»:
Եթե նա ասում է. «Հիմա նայեք մեր պատմությանը», ապա սկսնակ խմբի 30%-ը (երե- խաներ, որոնք նոր-նոր են սկսել կարդալ սովորել) կնայի նկարին: Եթե նա ասի. «Նայեք բառերին եւ գտեք ձեր իմացած բառերը», ապա 50-90%-ը կնայի տառերին: Եթե նա ասի. «Մայրիկին տեսնո՞ւմ եք», ապա մեծ մասը կասի «Այո», սակայն մի մասը կտեսնի նրան նկարում, ոմանք կգտնեն «Մ» տառը, իսկ մյուսները կգտնեն «Մայրիկ» բառը:
Ասենք՝ երեխաները միասին կարդում են. «Մայրիկը թխում է», եւ ուսուցիչը փորձում է ճշտել: Ցույց տալով «ասում է» բառը՝ նա հարցնում է. «Թխում եմ-ը սա՞ է»: Երեխաների կեսը համաձայնում է, քանի որ այն իր մեջ «ում» տառերն ունի: «Ի՞նչ տառով է այն սկսվում»: Հիմա արդեն ուսուցիչը խնդիր ունի: Նա ենթադրում է, որ երեխաները գիտեն, որ բառը կազմված է տառերից, բայց երեխաների 50%-ը վեց ամիս սովորելուց հետո էլ դեռեւս շփոթում է «բառ» եւ «տառ» հասկացությունները: Նա նաեւ ենթադրում է, որ երեխա- ները գիտեն, որ բառն սկսվում է բացատին հաջորդող ձախակողմյան տառով: Հաճախ երեխաները չգիտեն դա (Քլեյ, էջ 3-4)։
Ինչպես ցույց է տալիս այս օրինակը, կան շատ հասկացություններ, որոնց երեխանե- րը պետք է տեղյակ լինեն, որպեսզի ընթերցանության դասի ժամանակ կարողանան ինչ- պես հարկն է կողմնորոշվել գրքում եւ ուղղորդեն իրենց ուշադրությունը: Երեխաները

պետք է իմանան գրքերի կառուցվածքը, տպագիր տեքստի եւ նկարների նշանակությունը, ինչպես է տեղադրված տպագիր տեքստը գրքի էջի վրա, իմանալ ընթերցանություն ուսուցանելիս օգտագործվող տերմինները, օրինակ՝ «նախադասության սկիզբ», «նախա- դասության վերջ», «առաջին բառ», «էջի վերեւի մաս»: Նրանք պետք է իմանան, թե ինչ է բառը, ինչ է տառը, որ մեծատառերն ու փոքրատառերը նույն տառի տարբերակներն են, իմանան կետադրական որոշ նշաններ:
Այբուբենի իմացություն: Այբուբենի իմացությունը երեխայի ձեւավորվող գրաճա- նաչության կարեւոր բաղադրիչներից է: Որոշ երեխաներ սովորում են ճանաչել տառերի մեծ մասը մինչեւ մանկապարտեզ գնալը, եւ ուսուցիչները երբեմն բոլոր երեխաներից ակն- կալում են, որ կարողանան ճանաչել այբուբենի բոլոր տառերը տարրական դպրոցի սկզբում: Տառերի իմացությունը երկու ծառայություն է մատուցում. պատկերացում է տա- լիս մեզ, թե երեխան տպագիր տեքստի հետ շփման ինչ փորձ է ունեցել, եւ օգնում է երե- խային կարդալ սովորել (Ուոլշ, Փրայս եւ Գիլինգամ, 1988):
Տառ-հնչյուն համապատասխանեցում։ Հնչյունաբանություն (Phonics): Երեխան գիտակ- ցում է, որ լեզուն իրական է եւ դրսեւորվում է բառերի, վանկերի եւ հնչույթների տեսքով: Հի- մա երեխան կարող է գրել ոչ թե պարզապես տառանման պատկերներ, այլ բազմաթիվ իրական տառեր: Երեխան սովորել է կողմնորոշվել գրքերում: Երեխան գիտակցում է, որ մենք օգտվում եք գրելու այբբենական համակարգից, որը գործում է ոչ թե պատկերներ կամ առարկաներ ցույց տալով, այլ համապատասխանեցնելով տառերը հնչույթներին: Ո՞րն է հաջորդ քայլը:
Հաջորդ քայլով երեխայի համար սկսվում է այն համակարգի բացահայտման գործըն- թացը, որի միջոցով գրվում են բառերը, տառերն ու տառակապակցությունները ներկա- յացնում են հնչյուններ կամ հնչյունախմբեր: Գիտելիքի այս տեսակը կոչվում է հնչյունա- բանական գիտելիք: Այն անվանում են նաեւ գիտելիք ուղղագրության, տառ-հնչյուն հա- մապատասխանեցման մասին: Տառ-հնչյուն հարաբերակցությունը բարդ համակարգ է: Այն յուրացվում է շերտերով եւ փուլ առ փուլ այն երեխայի կողմից, որին քաջալերում են ակտիվորեն հետազոտել գրավոր լեզուն:
Ի՞նչ է նախնական կամ ձեւավորվող գրաճանաչությունը
Այսպիսով, մենք քննարկեցինք ձեւավորվող գրաճանաչության կարեւոր ասպեկտները: Կարդալ սովորելու պատրաստ երեխան պետք է ունենա որոշակի գիտելիքներ իր լեզվի քերականության ու շարահյուսության մասին: Այդ երեխան պետք է նաեւ ունենա որոշա- կի մետալեզվական գիտելիքներ, մասնավորապես այն մասին, որ լեզուն արտա- հայտվում է բառային միավորներով, որ բառերը կարելի է բաժանել վանկերի եւ հնչույթ- ների: Տպագիր տեքստի ոլորտում երեխան պետք է իմանա, թե ինչպես է ներկայացվում տպագիր տեքստը էջի վրա, ինչ է բառի հասկացությունը, եւ պետք է իմանա այբուբենը:

Թվերի աշխարհում

Այսօր ես և ընկեր Արփինեն այցելեցինք Արևելքի դպրոց պարտեզի 5 տարեկանների խումբ։Նրանց համար մի մաթեմատիկական խաղ էինք պատրաստել անուննել որոշեցինք դնել թվերի աշխարհում Մենք նախորոք պատրաստել ենք տղթից ձվկներ և նրանք հաշվելով պետք է միասնին իրենց համապատասղան կեսը և ամբողջացնել թվերը։Երեխաները մեզ սիրով ընդունեցին:Նպատակն է զարգացնել նրանց տրամաբանությունն:

Դիտումը՝ որպես բնության հետ ծանոթացման հիմնական մեթոդ

Դիտումը՝ հատուկ կազմակերպված, նպատակաուղղված, քիչ, թե շատ պլանավորված բնության օբյեկտների ընկալումն է երեխաների կողմից։ Դիտման նպատակ է հանդիսանում, բնությքն օբյեկտների և սեզոնային երևույթների, հատկությունների, արտաքին և ներքին կառուցվածքի առաջման և զարգցման պատճառների ուսումնասիրությունը։ Դիտումը կախված դաստիարակների նպատակից լինում է՝ էպիզոդիկ, երկարատև և ընդհանրացնող(ամփոփող)

Դիտման նախապատրաստում

  1. Դիտման վայրի ընտրություն,
  2. Դիտման խնդիրների ուսումնասիրություն(գիտելիքներ, կարողություններ, որոնք անհրաժեշտ են՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար)։
  3. Դիտման առարկայի ընտրություն, որը երեխաների համար հետաքրքիր և միաժամանակ ընկալմանը հասանելի կլինի(բույս, կենդանի կամ անկենդան աշխարհի որևէ առարկա)։

Կարևոր է՝ բույսը կամ կենդանին պիտի լինի լավ վիճակում՝ մաքուր և առողջ։ Կենդանիներին դիտումից առաջ, ցանկալի է չկերակրել, քանի որ այդ դեպքում կենդանին ավելի ակտիվ կլինի, ինչը կապահովի երեխաների կենտրոնացումը։

Դիտման կազմակերպման ընդհանուր պահանջները

  1. Հստակեցնել դիտման նպատակը և խնդիրը, բոլոր դեպքերում խնդիրը կրում է ուսումնական նպատակ, խթանում է երեխայի մտածելու, վերհիշելու և հարցի պատասխանը ստանալու հմտությունները։
  2. Դիտման օբյեկտի ընտրությունը կատարվում է դաստիարակի կողմից և կախված է ժամկետներից և բնության տարբեր երևույթներից։
  3. Գիտելիքների ծավալի հստակեցում, որը անհրաժեշտ է ձևավորել երեխաների մոտ՝ դիտման արդյունքում։ Բնության մասին պատկերացումը երեխաների մոտ ձևավորվում է աստիճանաբար, բազմաթիվ հանդիպումների և դիտումների շնորհիվ։ Յուրաքանչյուր դիտում պիտի նոր գիտելիք տրամադրի, աստիճանաբար ընդլայնելով և խորացնելով սկզբնական պատկերացումը։
  4. Դիտման կազմակերպման ընթացքում անհրաժեշտ է նախատեսել համակարգային մոտեցում, ինչը արդյունքում կբերի լիարժեք և խորը պատկերացում շրջակա միջավայրի մասին։

Կապիտալի կուտակում

Կապիտալի կուտակումը ընդլայնված վերարատադրության պրոցեսում հավելյալ արժեքի փոխարկումն է կապիտալի. Լրացոիցիչ արտադրամիջոցներ գնելու և աշպատուժ վարձելու համար հավելյալ արժեքի մի մասի միացումը գործող կապիտալին։ Միաժամանակ այն նյութական բարիքների ցերարտադրության պրոցես է, որը կոչվում է կապիտալիզացիա։ Կապիտալի կուտակման չափերը կախված են հավելյալ արժեքի չափից, այն կապիտալի և եկամուտի բաժանելու հարաբերակցությունից, աշխատաուժի շահագործման աստիճանից, աշխատանքի արտադրողականության մակարդակից և գործող կապիտալի մեծությունից։ Կապիտալի կուտակման հետագա պրոցեսը իրականանում է կապիտալի համակենտրոնացմամբ և կենտրոնացմամբ։ Այս երկու պրոցեսներն էլ զարգացման որոշակի աստիճանում, տանում են մոնոպոլիաների առաջացմանը։

Տնտեսական համակարգի տեսակները

Տնտեսական հարաբերությունները ըստ իրենց բնութագրիչների բաժանվում են հետևյալ տեսակների՝
Բոլոր տնտեսական խնդիրները լուծվում են սովորույթներին և ավանդույթներին համապատասխան։
Ավանդական տնտեսության հիմնական գծերն են.
1. Արտադրության միջոցների նկատմամբ մասնավոր սեփականությունը և սեփականատիրոջ անձնական աշխատանքը։
2. Պարզունակ տեխնոլոգիան՝ կապված բնական ռեսուրսների վերամշակման հետ։
3. Տնտեսական համայնություն, բնաիրային փոխանակություն։
4. Ձեռքի աշխատանքի գերակշռություն։

Անկեղծ չենք

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա– ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

Այդպես պիտի լիներ մարդը. առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և [ 151 ]ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր, նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը՝ նշանավոր հերոս է խաղում, երրորդը՝ հրապարակախոսություն է սարքել, չորրորդը՝ բարեգործ է ձևանում, հինգերորդը՝ գրող է կեղծում, վեցերորդը՝ հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը՝ գալիս է որպես դատավոր ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․

Ու, բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են:

Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում:

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով

ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՇՎԵԼ։ ԽԱՂԵՐ ԵՒ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաթեմատիկան տանը . խաղեր և վարժություններ

1.Ջ. Կյուիզեների մոթոդները.

Բելգիացի մանկավարժ Ջ. Կյուիզեների մեթոդները կայանում է հաշվելու համար նախատեսված ձողերի օգտագործման մեջ, որոնց նաև անվանում են գունավոր  թվեր: Նման ձողերը հստակ ցույց են տալիս թվերի քանակական հարաբերակցությունը 1-ից 10-ի: Այս տեխնիկան իրականացնելով՝ երեխան կկարողանա սովորել, որ 4-ը մեկ միավորով է  3-ից ավել, իսկ 10-ը՝ հինգ անգամ երկուսն է, կամ 10 անգամ մեկը և այլն:

Դուք կարող եք պատրաստել ձեր սեփական փայտե ձողերից:Եթե հնարավորություն չունեք ձեռք բերել հատուկ փայտե ձողիկներ կամ դրանք ինքնուրույն պատրաստել, օգտագործեք մեր սխեման որպեսի պատրաստեք  Կյուրզեների ամենից հեշտ հաշվողական պայտիկները:Տպագրեք ձևանմուշները, դրանք կպչեք հաստ ստվարաթղթի վրա (ամենից լավ  տուփով) և կտրեք դրանք:

Կյուիսեների փայտերով խաղերի օրինակներ.

  • Կառուցեք ճանապարհ, տուն, մարդ, կենդանիներ, մեքենաներ և այլն:
  • Դասավորիր սանդուղք փայտիկներից:
  • Հավաքեք ձողերով մի շղթա՝ օգտագործելով իմ «կոդը» ՝ կարմիր, դեղին, կապույտ, նարնջագույն:
  • Ամեն փայտիկին զույգ գտիր:
  • Գտիր ամենից կարճ և ամենից երկար պայտիկները, դին միմյանց կողքի, ընտրիր մեկ կամ մի քանի պայտիկներ, վորոնք կօգնեն ամենից կարճ փայտիկին «աճել» հասնելով անենից երկարին:

2.Դենեշի փակումները:

Զոլտան Պալ Դենեշ — Հունգարացի մաթեմատիկոս, մանկավարժ և հոգեբան, ով խաղերի միջոցով մշակեցին մաթեմատիկա դասավանդելու հետաքրքիր և արդյունավետ մեթոդ: Ըստ Դենեշի տեխնիկայի, դասերի համար ձեզ հարկավոր է տարբեր ձևերի և չափերի բազմամյա գունավոր բլոկներ:

Դուք կարող եք խանութում գնել Դենեշի բլոկների հավաքածուներ, փորձել դրանք ինքնուրույն պատրաստել փայտից կամ պատրաստել պարզեցված տարբերակով՝ ըստ մեր ձևանմուշների:

Ներբեռնեք մեր ձևանմուշը, տպեք այն և տեղադրեք հաստ ստվարաթղթի վրա: Կարող եք նաև կտրել գունավոր պլաստիկի, գորգի կամ այլ նյութից:

Դյենեշի բլոկներով խաղի օրինակներ.

  • Նայիր, ինչպիսի նյութեր են իմ ձեռքում. Գտիր բոլոր նյութեը նրոնք նման են միմյանց ձևով, գույնով և չափսով:
  • Կառուցեք տուն, ինքնաթիռ, պատրաստիր թիթեռ:
  • Վերցրեք ցանկացած բլոկ, բայց ոչ կապույտ, ոչ փոքր և ոչ էլ կլոր:
  • Փորձեք երկու եռանկյունի հրապարակ կազմել: Իսկ չորսից կարող ես?

3. Ոսկոբովիչի հրապարակ

Վյաչեսլավ Վադիմովիչ Ոսկոբովիչ — երեխաների մոտ 40 կրթական խաղալիքների և սիմուլյատորների ստեղծող: Ոսկոբովիչի հրապարակը թերևս նրա ամենահայտնի և հանրաճանաչ գյուտն է:

Խաղի հրապարակը պատրաստված է երկու տարբերակով. Երկու գույն `2-5 տարեկան երեխաների համար, չորս գույներով` 3-5 տարի: Հրապարակը բաղկացած է 32 եռանկյուններից, որոնք երկու կողմերից սոսնձված են գործվածքների հիմքին:

Դուք կարող եք ինքներդ կատարել այս խաղալիքի ձեր սեփական տատանումները: Տպեք մեր ձևանմուշը ստվարաթղթի վրա, կտրեք եռանկյունիները և դրանք կպչեք սպիտակ կտորի վրա ՝ նկարելով այն որպես մեր հուշաթերթիկը: Բացի այդ, ցանկության դեպքում կարող եք պատրաստել եռանկյունիներ ոչ թե ստվարաթղթից, այլ պլաստիկից:

4. Վերապատրաստման պլանշետ ՝ հենց ինքն երկրաչափական :

Այս զվարճալի կրթական խաղալիքը այլ կերպ է կոչվում: Դյուրինացրեք. Ձեզ հարկավոր է քառակուսի փայտե պահոց, կոճակներ կամ գազարներ պլաստիկ գլխարկներով և մի շարք գունավոր ռետինե կապանքներով:

Տնտեսագիտական մտածելակերպը բնութագրող ութ սկզբունքներ

  1. Բարիք արտադրելու համար անհրաժեշտ սակավ ռեսուրսների օգտագործումը միշտ մեծ ծախսեր է պահանջում։
  2. Որոշում կայացնողները, նպատակաուղղված ընտրություն են կատարում, այդ իսկ պատճառով նրանք կտնտեսեն։
  3. Ընտրությունը կատարվում է տնտեսական խթանների փոփոխության ազդեցությամբ։
  4. Տնտեսագիտական մտածելակերպը՝ սահմանային մտածելակերպ է։
  5. Չնայած ինֆորմացիան կարող է օգնել ացելի լավ ընտրություն կատարել, դրա ձեռք բերումը ծախս է պահանջում։
  6. Տնտեսական գործողությունները հաճախ ստեղծում են երկրորդկան հետևանք ի լրումն իրենց անմիջական հետևանքի։
  7. Բարիքի կամ ծառայության արժեքը՝ սուբյեկտիվ է։
  8. Տեսության փորձարկումը նրա կանխատեսելու ունակությունն է։

Մաթեմատիկա

1. Թվերը գրված են որոշակի օրնաչափությամբ։ Գտնել օրինաչափությունը և լրացնել, բաց թողած թիվը։
12,31,24,12,51,26,12,71,28,12
2.Տղան 11 տարեկան է, 5 տարի առաջ նա 6 անգամ փոքր էր հորից։
1. քանի տարեկան է հայրը։
ա) 36 բ) 42 գ) 41 դ)66
11-5=6
5×6=36
36+5=41
2. Երկու տարի հետո՝ հայրը քանի տարով մեծ կլինի տղայից։
ա) 25 բ) 31 գ) 55 դ) 30
41+2=43
11+2=13
43-13=30
3. քանի տարի հետո հոր և տղայի տարիքների գումարը կլինի 100։
ա) 24 բ) 48 գ) 25 դ) 23

1)41+24=65

2)11+24=35

3)35+65=100

3.Երկու թվերի գումարը 42 է, իսկ տարբերությունը 14։ Գտեք այդ թիվը։

28 + 14 = 42
28- 14 = 14

42-14=28

Պատասխան՝ 14,28։
4.Երկնիշ թիվը վերջանում է 3֊ով։ Գտնել այդ թիվ եթե նրա նույն թվանշաններով, բայց հակառակ կարգով գրված թիվը գումարելով կստանանք 55։

23 +32=55

Պատասխան՝ 23։
5. Երկու զբոսաշրջիկ միարժամանակ դուրս եկան երկու քաղաքից, որոնց մեջ հեռավորությունը 38 կմ. է, և հանդիպեցին 4 ժամ հետո։ Ինչ արագությամբ է գնում նրանցից յուրաքանչյուրը, եթե հայտնի է, որ մինչև հանդիպումը առաջինը 2 կմ.֊ով ավելի է անցել երկրորդից։
Լուծում

×(×+2)+×=38

2×=36

×=18

18÷4=4,5կմ/ժ

20÷4=5կմ/

Պատասխան ՝. Առաջինը 4,5կմ/ժ իսկ երկրորդը՝ 5կմ/ժ արագությամբ։

6. Որ թիվն է որ փոքր է 500֊ից, 2,3,4,5,6 թվերի վրա բաժանելիս մնացորդը ստացվում է 1 , իսկ 7֊ի վրա առանց մնացորդի։

60×5=300+1=301

Պատասխան՝ 301
7. Գտնել այն ամենափոքր թիվը , որը բաժանվում 5,7,8,9 ֊ի մնացորդը ստացվում է 1։

5×7×8×9=2520+1=2521

Պատասխան՝ 2521։
8. Ունենք ճիշտ աշխատող նժարավոր կշեռք և 5 կշռաքար՝ 1կգ. 2կգ. 3կգ. 4կգ. 5կգ.։ Կշեռքի մի նժարին դնում ենք 5 կգ֊անոց կշռաքարը։ Մնացածներից քանի ձևով կարող ենք դնել նժարները, որ կշեռքը հավասարակշռված լինի։
Պատասխան՝ 3կգ֊ն և 2կգ֊ն և 4կգ֊ն և 1կգ֊ն,։

9. Ջրով լի բաժակը կշռում է 500 գրամ, դատարկ բաժակը կշռում է 100 գրամ։ Քանի գրամ է կշռում կիսով չափ լցված բաժակը, իսկ կիսով չափ դատարկը։

500-100=400

400÷200+100=300
Պատասխան՝ Կիսով չափ դատարկ և կիսով չափ լցված բաժակը կշռում են ՝ 300գ։

10. 27 րոպե 38 վարկյանը 1 ժամի, որ մասն է կազմում։
1ժ =60ր

1ժ =3600վ

27ր =1620վ

1620վ+38=1658վ

1658÷3600=0,46

Պատասխան՝ 0,46 ֊րդ մասը։

Հաշվետվություն

Այս տարի ամբողջ ամառաը անցկացրել եմ խմբերում։Քոլեջում սովորում եմ արդեն երեք տարի այս տարի ավարտական կուրսում ենք խմբերում էլ ավելի շատ ենք լինում: Երրորդ տարում դասերը փոքր ինչ տարբերվում են մասնագոտական են և ավելի խորացված: Նախագծեր ունեմ 2-3 և 5 տարեկանների հետ: Մասնակցել եմ նաև ուսումնական ճամփորդությունների Մանկավարժական համալսարանի քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության լաբարատորիա: <<Սեբաստացու օրեր>> -ի շրջանակներում սովորել ենք պատրաստել ավանդական սուջուխ Ընկեր Նելլի տատիկի բաղադրատոմսով: