5-6 տարեկան երեխաների զարգացման առանձնահատկությունները
Երեխաների հետ աշխատող դաստիարակները պետք է հիշեն հետևյալը.
- Երեխաները ակտիվ սովորողներ են և ուզում են հասկանալ այն աշխարհը, որտեղ ապրում են:
- Երեխաների ուսումնառությունը տեղի է ունենում առարկաների, երևույթների հետ շփվելու և կոնկրետ գործողություններ կատարելու միջոցով:
- Երեխաները սովորում են խաղի միջոցով:
- Իրենց գիտելիքները և արժեքները երեխաները կառուցում են հասակակիցների, ծնողների և այլ մեծահասակների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաև ֆիզիկական և հասարակական միջավայրի ակտիվ ուսումնասիրության միջոցով:
- Երեխաների մտածողությունը զարգանում է կանխատեսելի փուլերով:
- Վաղ ուսումնառությունը և զարգացման ոլորտները սերտորեն փոխկապված են:
- Ընտանիքները (ծնողները) երեխայի առաջին և կարևոր ուսուցիչներն են:
• Յուրաքանչյուր երեխա եզակի է: Չկա միմյանց նման երկու երեխա: Երեխաների սեփական փորձը, վերաբերմունքը, հմտությունները և սովորելու ոճն ազդում են նրանց ուսումնառության վրա: