Հեքիաթ Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկանների համար։ Ինչպես առաջացան թիթեռների թևերը ։

Շատ տարիներ առաջ, երբ երկնքին կարելի էր հասնել ամենաբարձր ծառի կատարինկանգնելով, երկրի վրա ծիածան գոյություն չուներ։

Իսկ թիթեռներն էլ թևեր չունեին։ Նրանք նեկտար գտնելու համար ծաղկից ծաղիկ սողալով էինհասնում։ Այդ ժամանակ ապրում էր մի չար կախարդ։ Նա ցանկանում էր հավաքել ու իր ամրոցումպահել ամենաարժեքավոր ու գեղեցիկ իրերը։ Նա արդեն ոսկու և թանկաժեք քարերի սարեր ուներ։Սակայն դրանք իրեն քիչ էին թվում։ Եվ նա հավաքեց ու իր ամրոցի սնդուկներից մեկում պահեցերկրի բոլոր անձրևաբեր ամպերն ու գույները։

Երկիրը մռայլվեց և դարձավ սև ու սպիտակ։ Շատ տխրեցին ծաղիկները։ Նրանք բոլորը դարձանմիանման ու, անձրև չլինելու պատճառով, սկսեցին թոշնել։

-Օգնեք մեզ,- խնդրեցին ծաղիկները թռչուններին։ — Դուք կարող եք թռչել բարձր-բարձր ու հասնելկախարդի դղյակին։ Վերադարձրեք անձրևն ու գույները։

-Մենք ժամանակ չունենք,- ծվծվացին թռչունները։ — Մենք բույն ենք հյուսում և նույնիսկ ուրախ ենք,որ անձրև չի գալիս։

-Օգնեք,- խնդրեցին ծաղիկները եղջերուներին։ — Դուք կարող եք արագ վազել ու հասնել կախարդիդղյակին։ Վերադարձրեք անձրևն ու գույները։

-Մենք շատ զբաղված ենք,- պատասխանեցին եղջերուները։ — Մենք խոտ ենք ուտում, քանի դեռ այնլրիվ չի չորացել։ Իսկ թե այն ինչ գույն ունի, մեզ համար միևնույնն է։

Ոչ ոք չցանկացավ օգնել ծաղիկներին։ Եվ հանկարծ ինչ-որ մեկի բարակ ձայնը լսվեց գետնի վրայից.

-Մենք ձեզ կօգնենք ու երկրին կվերադարձնենք գույներն ու անձրևը։- Պարզվեց, որ դա թիթեռներիցմեկի ձայնն էր, որն այդ պահին սողում էր մոտակայքում։

-Բայց դուք այնքան փոքրիկ եք,- ասացին ծաղիկները։- Ի՞նչ կարող եք դուք անել։

-Մենք կփորձենք,- պատասխանեցին թիթեռներն ու ճամփա ընկան։

Ճանապարհը երկար ու դժվար։ Բայց ահա վերջապես թիթեռները սողալով հասան բարձր լեռանը,որը հասնում էր երկնքին։ Իսկ լեռան կատարին էլ հենց գտնվում էր չար կախարդի դղյակը։ Ու քաջթիթեռները սողալով հասան ամրոցին ու ներս մտան։ Նրանք գանձերի կույտեր գտան, բայց այնտեղչգտան այն, ինչ փնտրում էին։ Իսկ հետո թիթեռները տեսան մեծ կողպեքով փակված հսկա սնդուկը։Սնդուկի մոտ քնած էր կախարդը, իսկ կողպեքի բանալին նա պահել էր բերանում։

Թիթեռները իրենց բեղիկներով խուտուտ տվեցին կախարդի քիթը։ Նա քնի մեջ փռշտաց ուբանալին դուրս թռավ բերանից։ Թիթեռները վերցրեցին բանալին ու, տեղավորելով կողպեքի մեջ,պտտեցին այն։ Սնդուկը բացվեց, և այնտեղից դուրս թռան անձևաբեր ամպերը։ Բայց նրանքայնքան երկար էին փակված եղել գույների հետ, որ խառնվել էին նրանց։

Գույնզգույն ամպերը օդ բարձրացան ու զգույշ հեռացան դղյակից։ Իսկ թիթեռները վերադարձի ճանապարհը բռնեցին։ Այս ամենն այնքան լուռ կատարվեց, որ կախարդը նույնիսկ չարթնացավ։

Քանի դեռ թիթեռները սողում էին դեպի իրենց ծաղկազարդ մարգագետին, ազատված անձրևաբերամպերից ամբողջ աշխարհի վրա անձրև էր գալիս արդեն։ Ամպերին խառնված գույները ցածթափվեցին երկրի վրա և երկնքում հայտնվեց ամենաառաջին ծիածանը։ Անձրևը կենդանացրեցչորացած ծառերն ու խոտերը և նրանց վերադարձրեց գույները։ Ծաղիկները շատ ուրախ էին. նրանքնորից դարձել էին վառ ու բազմերանգ։

Որպես շնորհակալություն, յուրաքանչյուր ծաղիկ թիթեռներին տվեց իր ծաղկաթերթերից մեկը։ Ուծաղկաթերթերը դարձան թևեր։ Այժմ թիթեռները կարող էին թռչել ծաղկից ծաղիկ ու սնվելծաղիկների համեղ նեկտարով։

 

Այդ ժամանակից ի վեր, անձրևից հետո, երկնքում հայտնվում է ծիածանը, իսկ երկրի վրա ուրախթռչկոտում են բազմագույն թիթեռները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s