ՍԵՑԻԱԼԱԿԱՆ ԹԻՐԱԽ ԽՄԲԵՐ։ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԱԼԻ։

Ծրագրի անվանում՝ Մշակույթը որպես փոփոխությունների բանալի
Գլխավոր հայտատու` Ընտանիք և Համայնք ՀԿ
Համահայտատու` Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ, ՔԶՀՀ

Image result for թիրախ խմբեր

Ծրագրի նպատակ
Աջակցել Մեծամոր (Ամրավիր), Իջևան և Նոյեմբերյան (Տավուշ) համայնքներում բնակվող աղքատ և խոցելի ընտանիքների երեխաների ստեղծագործական ներուժի զարգացմանը և հասարակության մեջ ներառմանը` մշակութային կյանքին մանակցելու միջոցով:

Թիրախային խմբերը և շահառուները
Ծրագրի ուղիղ շահառուներն են համարվում Մեծամոր (Արմավիրի մարզ), Իջևան և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) բնակվող 7-18 տարեկան խոցելի համարվող ընտանիքների երեխաները:Յուրաքանչյուր համայքից առնվազն 50 շահառու երեխաներ աղքատ, սոցիալապես անապահով և մարգինալացված ընտանիքներից կներառվեն ծրագրում:
Ծրագիրը հատուկ շեշտադրում է դնում այն ընտանիքների վրա, որոնք կարող են ենթարկվել խտրական վերաբերմունքի (գենդերային, կրոնական, էթնիկ, ազգային ծագման, հաշմանդամության և այլ պատճառներով) և հատուկ ուշադրություն է դարձնում սակավ հնարավորություններ ունեցող երեխաների կարիքներին: Ծրագրում ներառված են հետևյալ հիմնական խմբերը՝

  • Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ,
  • Էթնիկական և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ,
  • Հաշմանդամություն ունեցող երեխաներ,
  • Միգրանտների, փախստականների կամ տեղահանվածների երեխաներ:

Ծրագրի թիրախ խմբեր են համարվում Մեծամոր, Իջևան, Նոյեմբերյան քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինները, մշակութային և պետական այն հաստատությունները, որոնք իրենց համայնքներում մշակութային կյանքը զարգացնելու հիմնական գործառույթներ են իրականացնում, ինչպես նաև իրենց համայնքում մշակութային կյանքին մասնակցելու հնրավորություններ են ընձեռում: Ծրագրի թիրախ խումբ են համարվում նաև մոտ 15 այնպիսի կազմակերպություններ, որոնք ցանկանում են բարելավել իրենց ծառայությունների որակը և մատչելիությունը:
Ծրագրի անուղղակի շահառուներ են համարվում թիրախ և հարակից համայնքների այն բնակիչները, ովքեր մասնակցում են համայնքներում կազմակերպվող մշակութային միջոցառումներին:

Հիմնական գործողությունները

Գործողություն 1.1. Մեծամոր (Արմավիր), Իջևան և Նոյեմբերյան (Տավուշ) համայքներում բնակվող խոցելի ընտանիքների 7-18 տարեկան երեխաների հավաքագրում` յուրաքանչյուր համայնքից 50 երեխա: «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի սոցիալական աշխատողները համապատասխան տվյալները կհավաքագրեն սոցիալական աջակցության կենտրոններից և դպրոցներից: Նրանք կայցելեն ցուցակագրված երեխաների ընտանիքներ, կներկայացնեն ծրագիրը և երեխաներին կներառեն ծրագրում՝ հաշվի առնելով ծրագրին մասնակցելու ընտանիքի ցանկությունը:
Գործողություն 1.2. Մշակութային խմբակների ստեղծում (օր.` տիկնիկային թատրոն, մանկական երգչախումբ, նկարչական խմբակ և այլն)՝ ըստ երեխաների կարիքների, մշակութային կրթության կազմակերպման և մշակութային արժեքների փոխանցման նպատակով, որոնց թվում նաև՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակութային արժեքները: «Ընտանիք և համայք» ՀԿ-ն կկազմակերպի արվեստի, թատրոնի, երգչախմբի, փայտագործության, բատիկայի, կարպետագործության (կախված համայքից) մշակութային խմբակներ: Յուաքանչյուր համայնքում կգործի 3 խմբակ: Յուրաքանչյուր խմբակը կգործի շաբաթական առնվազն 2 անգամ:
Գործողություն 1.3. Երեք համայքների ընդհանուր առմամբ մինչև 150 երեխաների համար ՔԶՀՀ-ն կկազմակերպի այցելություններ դեպի մշակութային կենտրոններ և տեսարժան վայրեր (ընդհանուր առմամբ երեք այցելություն):
Գործողություն 1.4. Երկօրյա բաց-տարածք քննարկումների կազմակերպում թիրախ համայնքների պետական և մշակութային կազմակերպությունների հետ՝ տարբեր մշակութային արժեքների նկատմամբ հանդուրժողականության և փոխհարգանքի բարձրացման համար, ինչպես նաև բացահայտելու համար նորարարական մոտեցումները, ամրապնդելու փորձի փոխանակումը և համագործակցությունը` ուղղված խոցելի ընտանիքների երեխաների մշակութային կյանքի մատչելիության ապահովմանը: ՔԶՀՀ-ն կազմակերպի բաց տարածքային քննարկում` տեղական ինքնակառավարման, մշակութային կազմակերպությունների, տեղական ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ վեր կհանվեն խոցելի երեխաների մշակութային ներառման հետ կապված խնդիրները, կսահմանվեն հիմնախնդիրների լուծումները և ոլորտում երկարաժամկետ գործունեության իրականացման համար ստանձնած պարտավորությունները:
Գործողություն 2.1. Սոցիալական աշխատողների կողմից շահառուներին սոցիալական աջակցության տրամադրում: «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի սոցիալական աշխատողները կաշխատեն ծրագրում ներառված երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ լուծելու համար իրենց առջև ծառացած սոցիալական հիմնախնդիրները, ինչպես նաև հանդես կգան որպես միջնորդ՝ շահառու ընտանիքների և համապատասխան պետական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև:
Գործողություն 2.2. Ամառային ճամբարների կազմակերպում: Շահառու երեխաներից մինչև 60 երեխա կընտրվեն մասնակցելու համար հնգօրյա ճամբարային ծրագրին: ՔԶՀՀ-ի կողմից կկազմակերպվի 2 ճամբար, որից յուրաքանչյուրին կմասնակցեն 30 երեխաներ (10 երեխա յուաքանչյուր համայքնից): Ճամբարը նպատակ ունի միմյանց հետ համախմբել ծրագրի թիրախ համայնքների երեխաներին և վերապատրաստման դասընթացների միջոցով ներգրավել նրանց համայքնային գործունեության մեջ: Վերապատրաստման դասընթացմներ կիրականացվեն հետևյալ թեմաներով՝ քաղակացիական մասնակցություն, համագործակցություն ՏԻՄ-երի հետ, կամավորություն, համայնքային ակտիվություն և այլ թեմաներ: Այս բաղադրիչը հիմք կհանդիսանա երեխաների հետագա ակտիվության զարգացման համար համայնքներում մշակութային կյանքը խթանելու գործում տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկխոսության մեջ ներգրավվելու միջոցով:
Գործողություն 2.3. Շահառու երեխաների մշակութային արտադրանքի հայրանացում իրենց և հարակից համայնքներում: Որպես մշակութային արտադրանք կներկայացվեն արվեստի գործերը, ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև կկազմակերպվեն համերգներ, տիկնիկային ներկայացումներ և այլ: «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն կկազմակերպի առնվազն 6 «Մշակութային գնացք» խորագիրը կրող «Երեխաները երեխաների համար» մշակութային միջոցառումը, որը կներառի նաև երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես ինչպես ծրագրի թիրախ, այնպես էլ 6 հարակից համայնքներում: «Մշակութային գնացք» մշակութային միջոցառման շարքը նպատակ ունի քաջալերել երեխաներին կիսվել իրենց հաջողված պատմություններով, ինչպես նաև իրենց ստեղծագործական և մշակութային արտադրանքով ոչ միայան իրենց, այլև հարակից համայնքներում՝ խթանելու համար մշակութային կյանքն այդ համայնքներում: ՔԶՀՀ PR մասնագետը կհանրայնացնի մշակութային արտադրանքը սոցիալական ցանցի և իտերնետ հարթակի միջոցով:
Գործողություն 2.4. Համայնքում մշակութային ծառայություններ մատուցողների, քաղաքականություն մշակողների և շահառու երեխաների միջև երկխոսության հարթակի ստեղծում՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու և համայնքի անդամների ակտիվ մասնակցությունը խթանելու համար: «Խոցելի երեխաների ինտեգրում մշակույթի միջոցով» մոդելը կստեղծվի և կկիրարռվի «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի կողմից՝ համայնքում երեխաների դերի բարձրացման, տեղական կազմակերպությունների և ինքնակառավարման մարմինների վերաբերմունքը խոցելի խմբերի և ազգային փոքրամասնությունների նկատմամբ բարեփոխելու և այն խթանելու համար, ինչպես նաև խթանելու համար առողջ երկխոսությունը բոլոր շահագրգիռ կողմերի միջև:
Գործողություն 2.5. Ծրագրի հաղորդակցման և տեսանելիության գործողությունները կկազմակերպվեն բարձացնելու համար հանրային իրազեկվացությունը և նպաստելու համար ծրագրի արդյունքների տարածմանը: Այն ներառում է մեդիահաղորդակցում, սոցիալական ցանցի գործածում, հաջողված պատմությունների, միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում և այլ:

Սպասվող արդյուքները և դրական փոփոխությունը, որը կբերի ծրագիրը

Այս ծրագիրը կնպաստի երկու կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդմանը, որոնց կողմից կստեղծվի «Խոցելի երեխաների ինտեգրում մշակույթի միջոցով» մոդելը, որը հետագայում կկիրառկվի այլ համայնքներում ևս: Ծրագիրը զգալի ազդեցություն կունենա «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի շահառուների վրա, որոնց հետ կազմակերպությունը աշխատում է երկար տարիներ: Ակնկալվում է, որ ծրագրի անմիջական շահառուները հետագայում խոցելի խմբերի հետ ամենօրյա աշխատանքի շրջանակում կներգրավեն նաև հասակակցի կրթության գործողություններում:

Ծրագրի ինստիտուցիոնալ կայունությունը ապահովվելու է տեղական ինքնակառավարման մարմինների և մշակութային կազմակերպությունների միջև զարգացած համագործակցությամբ, որը կհաստատվի Համագործակցության վերաբերյալ հուշագրի կնքմամբ: Ծրագրի շրջանակներից դուրս համայքներում գործող մշակութային կառույցները հաշվի կառնեն խոցելի երեխաների կարիքներն իրենց ռազմավարական պլանավորման գործընթացներում:

Ծրագրի արդյունքում կապահովվի երեխաների ինտեգրացիան համայնքներում, որը կլինի ծրագրի կարևորագույն նախապայմանը և ազդեցությունը: Շահառու երեխաներն առավել ակտիվ կմասնակցեն համայնքային կյանքին, ներգրավված կլինեն շահագրգիռ կողմերի կրթական նախաձեռնություններում, ինչը կբարելավվի իրենց ինքնաճանաչումը և կամրապնդի վստահությունը: Համայնքը կունենանա նաև երկարաժամկետ օգուտ, այն է՝ խոցելի և մարգինալացված ընտանիքների երեխաների նկատմամբ բարեփոխված վերաբերմունք, կարծրատիպերի նվազեցում՝ ազգային փոքրամասնությունների մշակույթի վերաբարյալ առավել տեղեկացված լինելու և համայնքային մշակութային միջոցառումներում ներգրավված լինելու միջոցով:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s