Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ՝ ԳՄՕ), օրգանիզմ, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։Ներկայումս գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգենների օգտագործումն է՝ տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով։Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով՝ հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ[1]: Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների և սննդամթերքի օգտակարության ու վնասակարության վերաբերյալ կան խիստ հակասական կարծիքներ։ Մոտավորապես 12000 տարի առաջ արհեստական ընտրության և բուծման միջոցով մարդիկ արդեն ընտելացրել էին որոշ բույսեր և կենդանիներ[2]: Ընտրողական բուծման գործընթացը, որում ընտրվում էին օգտակար հատկանիշներով առանձնյակներ և օգտագործվում էին սերունդ ստանալ նպատակով, հանդիսանում է ժամանակակից գենետիկական ձևափոխման նախատիպը[3]: Երբ լաբորատոր պայմաններում կատարվում է նուկլեինաթթուների հաջորդականության խմբավորում, ստացված ԴՆԹ-ն կոչվում է վերախմբավորված (վերակազմված) ԴՆԹ:[4] Վերջինս կարող է պարունակել օլիգոնուկլեոիդներ նույն կամ նման տեսակի օրգանիզմներից, այդ պատճառով այն ստացել է «ցիսգենային» ԴՆԹ անվանումը։ Իսկ եթե այն պարունակում է օլիգոնուկլեոիդներ այնպիսի օրգանիզմներից, որոնք բնական պայմաններով չեն խաչասերվում, ապա այն կոչվում է «տրանսգենային» ԴՆԹ[5]: Վերակազմված ԴՆԹ-ն կարող է պարունակել նաև արհեստական տարրեր։ Առաջին արհեստական վերակազմված ԴՆԹ-ն ստացվել է Պոլ Բերգի կողմից 1972 թվականին[6][7]Գենետիկական ինժեներիան առաջին անգամ իրագործվել է Հերբերտ Բոյերի և Սթենլի Կոհենի կողմից 1973 թվականին։[8] Եթե ընտրողական բուծումը կախված է պոպուլյացիայի կամ տեսակի ներսում բնական ձևով հանդիպող գենային վարիացիաներից, ապա գենետիկական ինժեներիան կարող է ներգրավել նաև տարբեր տեսակների գեներ։ Որոշ երկրներում ԳՁՕ-ների ստացումն ու օգտագործումը կարգավորվում է պետության կողմից։ Մինչև 2014 թվականը Ռուսաստանում ԳՁՕ-ներ կարելի էր աճեցնել միայն փորձարարական տեղամասերում, թույլատրվում էր ներմուծել մինչև 22 տարբեր տեսակի բուսատեսակներ՝ եգիպտացորենկարտոֆիլսոյաբրինձ և այլն[91][92]: gmo-word-whiteՀայաստանում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծումը, ստացումն ու օգտագործումը կարգավորվում է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով[93]:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s