Անձրև

Անձրև, մթնոլորտային տողումների տեսակ, որը դրսևորվում է ամպերից թափվող հեղուկի՝ 0,5 — 7 միլիմետր միջին տրամագիծ ունեցող կաթիլների տեսքով : Ավելի փոքր տրամագիծ ունեցող կաթիլներով արտահայտվող հեղուկ տեղումները անվանվում են շաղ: Իսկ 6—7 միլիմետրից մեծ տրամագիծ ունեցող կաթիլները ամպերից ընկնելու ընթացքում տրոհվում են ավելի մանր կաթիլների, այնպես, որ նույնիսկ ամենաուժգին տեղատարափի ժամանակ երկրի մակերևույթին հասնելիս դրանց տրամագիծը 6—7 միլիմետրը չի գերազանցում: Անձրևի ուժգնությունը տատանվում է ժամում 0,25 միլիմետրից (շաղի ժամանակ) մինչև 100 միլիմետրի (ուժգին տեղատարափի ժամանակ) սահմաններում: Եվրոպայում ամենաուժգին տեղատարափը՝ րոպեում 15,5 միլիմետր ինտենսիվությամբ, արձանագրվել է 1920 թվականին, Գերմանիայում:

Տեղումների այս տեսակը թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից։ Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապված է մթնոլորտի  տարբեր ջերմաստիճանների հետ։ Եթե արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, ապա գոյանում է ծիածան։

Առաջանում է ջրային գոլորշիների անմիջական խտացման, բյուրեղային մասնիկների հալման կամ տարբեր չափերի մանր կաթիլների միաձուլման հետևանքով։ ՀՀ-ում ամենաշատ անձրևները թափվում է Գեղամա լեռնավահանի կատարային մասում՝ տարեկան 650 մմ, ամենա֊քիչը՝ Արածո դաշտում մինչև 100 մմ։ ՀՀ-ում տարվա ընթացքում առկա են անձրևի 2 բարձր արժեքներ՝ գարնանը  և, մասամբ, աշնանը։ Անձրևը մաքրում է օդը , կանոնավորում օդի և հողի  խոնավությունը, մասնակցում ջրի շրջապտույտին։

Оставьте комментарий